https://arm.sputniknews.ru/20220126/1328-herakhvos-600-000-amn-dvolar-arzheqvov-peky-maqsanengutjan-depq-e-bacahajtel-37977695.html
1328 հեռախոս` 600 000 ԱՄՆ դոլար արժեքով. ՊԵԿ–ը մաքսանենգության դեպք է բացահայտել
1328 հեռախոս` 600 000 ԱՄՆ դոլար արժեքով. ՊԵԿ–ը մաքսանենգության դեպք է բացահայտել
Sputnik Արմենիա
Նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ 26.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-26T11:43+0400
2022-01-26T11:43+0400
2022-01-26T12:01+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հեռախոս
մաքսանենգություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1a/37977032_0:1:2470:1390_1920x0_80_0_0_ccc3df009b3f49f1934325d4aa140bc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:Մասնավորապես, ՊԵԿ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:Մեծածածավալ գործողությունների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են ՌԴ–ից փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները:Ըստ տեղեկության՝ մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Վերը նշված ապրանքներն առգրավել են։Նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, որի վերջնական չափը կհստակեցվի։ՊԵԿ–ը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ ՀՀ տարածք: Շեշտվում է, որ նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1a/37977032_309:0:2162:1390_1920x0_80_0_0_8ffd957bdffff5dda7a50f06c088a689.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հեռախոս, մաքսանենգություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հեռախոս, մաքսանենգություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
1328 հեռախոս` 600 000 ԱՄՆ դոլար արժեքով. ՊԵԿ–ը մաքսանենգության դեպք է բացահայտել
11:43 26.01.2022 (Թարմացված է: 12:01 26.01.2022) Նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:
Մասնավորապես, ՊԵԿ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:
Մեծածածավալ գործողությունների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են ՌԴ–ից փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները:
«Հայտնաբերվել է 1328 հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 000 ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներ, ի դեպ, հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ տեղեկության՝ մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Վերը նշված ապրանքներն առգրավել են։
Նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, որի վերջնական չափը կհստակեցվի։
ՊԵԿ–ը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ ՀՀ տարածք: Շեշտվում է, որ նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար: