00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստուգվում են անխտիր բոլոր սուպերմարկետները. Սաֆարյանը` պոլիէթիլենային տոպրակների մասին

Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 50 միկրոնից պակաս հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, իրացման արգելքին և այդ առթիվ իրականացված ստուգումներին։
Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը կարծում է, որ տնտեսավորողներն ու սպառողներն ունեցել են բավականաչափ ժամանակ օրենսդրական կարգավորմանը պատրաստվելու և նոր պայմաններին հարմարվելու համար, քանի որ 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակների վաճառքի ու իրացման արգելքին վերաբերող օրենքն ընդունվել է դեռ 2020 թվականի ապրիլին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշում է, որ պրակտիկան ցույց է տալիս, որ բազմաթիվ տնտեսավորողներ արդեն իսկ նախապես պատրաստվել են ու սպառել իրենց մոտ եղած 50 միկրոնից պակաս հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների պաշարները։
Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներին սկսել են տուգանել
Նրա կարծիքով`ցանկացած օրենսդրական փոփոխության կամ նոր երևույթի ի հայտ գալուն պես առաջանում է դրան համակերպվելու խնդիր, բայցևայնպես բոլորս պետք է աշխատենք գործել նոր իրողությունների պայմաններում։ Սաֆարյանի խոսքով` այլընտրանքն անհրաժեշտ է, և դա կա, պարզապես ծավալները փոքր են և դեռ տեսանելի չեն։ Բացի դրանից, շուկան նույնպես թելադրելու է իր այլընտրանքը, քանզի որևէ ապրանքատեսակի արգելքի և բնապահպանական տեսանկյունից առավել անվտանգ տարբերակի առաջարկի դեպքում շուկայում կառաջանա համարժեք պահանջարկ։

«Կան տնտեսվարողներ, որոնք հետաքրքրված են նոր չափորոշիչներով, պատրաստ են համապատասխան ներդրումներ կատարել և սպասում էին միայն օրենքի կիրառկմանը։ Որպես այլընտրանքային ապրանքատեսակ կարող են ծառայել թղթե կամ կտորե տոպրակները, ինչը թույլ կտա խնայել մեր բնությունն ու ավելի քիչ չափերով սպառել պոլիէթիլենը։ Վերջինիս կրճատման գաղափարն արդիական դարձավ նաև այն պատճառով, որ մեզանում դեռ չի ձևավորվել աղբի հետ վարվելու մշակույթը։ Օրինակ` Աշտարակի ձոր այցելելիս ուղղակի սարսափում ես գետում պոլիէթիլենի և պլաստիկի քանակից, այնպես որ պոլիէթիլենային տոպրակներից ամբողջությամբ հրաժարվելը ժամանակի հարց է»,– ասաց Սաֆարյանը։

Նրա տեղեկացմամբ` ստուգայցերն արդեն մեկնարկել են և հաճելի է, որ ավելի քան հարյուր օբյեկտներում տնտեսվարողները բարեխղճորեն հետևում են օրենքին։ Ասում է` ստուգումներում որևէ խտրականություն չկա, ստուգվում են անխտիր բոլոր սուպերմարկետները, տեսուչները որևէ օբյեկտով կաշկանդված չեն` անկախ սեփականատիրոջից կամ որևէ այլ հանգամանքից։
Նշենք, որ Հայաստանը հունվարի 1-ից հրաժարվել է 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակներից։ Արգելվել է դրանց վաճառքը (իրացումը) առևտրի բոլոր կետերում, առևտրի իրականացման վայրերում, շարժական առևտրական կետերում, ինչպես նաև տարանցիկ մանրածախ առևտրի ժամանակ ու բաց երկնքի տակ գտնվող առևտրային օբյեկտներում (բացառությամբ կշռման պարկերի և երկրորդային հումքից արտադրված փաթեթների):
Кассир магазина укладывает покупки в полиэтиленовый пакет - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Տոպրակով պրոբլեմներ. Հայաստանում հաստ ու բարակ տոպրակների խառնաշփոթ է
Հավելենք, որ, որ օրական միջին հաշվով մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1 պոլիէթիլենային տոպրակ։ Մեկ ամսում դա կազմում է 30 մլն պոլիէթիլենային տոպրակ։ 2020 թվականի տվյալներով՝ Հայաստանում 44 տնտեսվարող սուբյեկտներ նման ապրանք են արտադրել։ Տարեկան հանրապետությունում արտադրվել է 12 հազար տոննա պոլիէթիլենային տոպրակ, իսկ տնային տնտեսությունների կողմից սպառվում է 3,6-4 հազար տոննա։
Հայտնի է, որ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային փաթեթներն օգտագործվում են միջինը 10-15 րոպե, իսկ բնական միջավայրում դրանց քայքայման համար պահանջվում է 400 տարի։ Միջին հաշվով, ամեն տարի աշխարհում մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում։
Լրահոս
0