00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոպրակով պրոբլեմներ. Հայաստանում հաստ ու բարակ տոպրակների խառնաշփոթ է

© Sputnik / Aram NersesyanКассир магазина укладывает покупки в полиэтиленовый пакет
Кассир магазина укладывает покупки в полиэтиленовый пакет - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Բաժանորդագրվել
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ–ում արգելվել է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու անվճար տրամադրումը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արդեն ավելի քան 10 օր Հայաստանում 50 միկրոնից բարակ տոպրակների վաճառքն արգելված է։ Բնության պահպանությանն ուղղված այս որոշումն իրականում լուրջ խառնաշփոթ է առաջացրել առևտրի ոլորտում. մի տեղ տոպրակ ընդհանրապես չեն տալիս, մի ուրիշ տեղ տոպրակների գներն են կտրուկ բարձրացել։

Պոլիէթիլենային իրարանցում, կամ իմ տոպրակը քո տոպրակին վնաս չէ

Երևանյան խանութներում Sputnik Արմենիայի կատարած կարճատև շրջայցը ցույց տվեց, որ նոր սահմանափակումները միատեսակ չեն ընկալվել։ Որոշ խանութներից պոլիէթիլենն ընդհանրապես վերացել է, որոշ տեղերում էլ տոպրակների գներն են շեշտակի բարձրացել։
Բակային փոքրիկ մի խանութում գնորդներին տոպրակ ընդհանրապես չեն տալիս ու չեն վաճառում` անկախ տոպրակի տեսակից ու հաստությունից։ Զարմացած ու զայրացած գնորդներին վաճառողուհին բացատրում էր, որ դա արգելված է ու առաջարկում էր գնված ապրանքը ձեռքին բռնած տանել կամ գնալ տնից տոպրակ բերել։
Պոլիէթիլենային տոպրակների արգելքի իրազեկման հարցում մենք ձախողվել ենք. Պիպոյան
Մեր միջամտությանը, թե փաթեթավորման համար նախատեսված բարակ տոպրակները ոչ ոք չի արգելել ու թեկուզ սանիտարական նկատառումներից ելնելով՝ գոնե հացը կարելի է դնել դրանց մեջ, վաճառողուհին արձագանքեց. «Ձեզ ի՞նչ կա։ Իսկ մեզ որ բռնեն, 250 000 դրամով տուգանելու են։ Մենք էդ տուգանքի տակից ո՞նց ենք դուրս գալու»։
Երևանյան սուպերմարկետներից մեկում էլ նախկինում 15 դրամով վաճառվող տոպրակն այսօր 40 դրամով են վաճառում։ Գնորդներն էլ դժգոհում են, թե տոպրակի տեսքից չի հասկացվում` թույլատրված տոպրակ է, թե արգելված։
«Նայում ես՝ նույն տոպրակն է։ Միայն գինն է թանկացել։ Հիմա ո՞նց հասկանանք` մե՞զ են խաբում, թե՞ իրոք սրանք ուրիշ տոպրակներ են»,– ասաց խանութից դուրս եկող մի կին` ցույց տալով սննդամթերքով լի տոպրակը։
Արզումանյան. Պոլիէթիլանեյին տոպրակներն արգելելու ՀՀ փորձը դիտարկվել է ԵԱՏՄ–ում - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
ՌԱԴԻՈ
Հայաստանում ուզում են արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը. պատրա՞ստ ենք դրան
Հացի արտադրամասերից մեկում, պարզվեց, հացը մեկ օրվա ընթացքում 40 դրամով թանկացել էր` 210 դրամանոց մատնաքաշի գինը դարձել էր 250 դրամ։ Վաճառողուհին էլ վստահեցնում էր, որ դա ոչ թե հացի, այլ պոլիէթիլենային տոպրակի գինն է։ Նրա խոսքով` հաստ տոպրակների արգելքի պատճառով բարակ տոպրակներն ավելի են թանկացել։ Հացի գնից դժգոհ գնորդներից մեկը պահանջեց հացն իրեն առանց տոպրակի վաճառել։ «Ձեր տոպրակը ձեզ պահեք, ես իմի մեջ կդնեմ։ Տոպրակը հացից թանկ է»,– ասաց նա։ Բայց վաճառողը հրաժարվեց հացն առանց փաթեթավորման վաճառել` հայտարարելով, թե դա ևս օրենքով արգելված է։

Օրենքը կա, ստուգողները` ոչ. երբ է նախատեսվում սկսել ստուգայցերը

Արձանագրված խառնաշփոթի ու դրանից առաջացող հարցերի պարզաբանման նպատակով Sputnik Արմենիան դիմեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։ Պարզվեց, որ նախարարությունը ևս այս օրերին քաղաքացիներից ու տնտեսվարողներից բազմաթիվ հարցեր ու դժգոհություններ է ստանում։
«Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը նախարարությունը պարբերաբար իրազեկումներ է իրականացրել թե՛ իր պաշտոնական կայքով, թե՛ facebook-յան էջով, թե՛ լրատվամիջոցներով։ Հանդիպումներ են կազմակերպվել ու կազմակերպվում առևտրի կետերի տնօրենների հետ»,– ասաց ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը` հույս հայտնելով, որ կարճ ժամանակ անց հանրությունն ու տնտեսվարողներն ավելի իրազեկված կլինեն։
Մեր զրուցակիցը մեկնաբանեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ պոլիէթիլենային թաղանթների կիրառության նկատմամբ վերահսկողությունը, իսկ խախտումների արձանագրման դեպքում` նաև վարչական վարույթը պետք է իրականացնեն ՏԻՄ–երը. Երևանում` քաղաքապետարանը, մարզերում` մարզպետարանները։ Ընդ որում, ՏԻՄ աշխատակիցը խանութում պետք է հատուկ չափիչ սարքով` միկրոմետրով չափի վաճառվող տոպրակների հաստությունը և խախտում արձանագրելու դեպքում տեղում կազմի վարչական իրավախախտման արձանագրություն ու տուգանի տնտեսվարողին։
«Տեղում կատարվում է չափում, փաստն արձանագրվում է, որ տրամադրվել է 50 միկրոնից պակաս հաստություն ունեցող տոպրակ, որը նշված չէ օրենքում նախատեսված բացառությունների մեջ, և կազմվում է իրավախախտման արձանագրություն»,– ասաց ՇՄՆ ներկայացուցիչը։
ՏԻ մարմիններն այս պահին, սակայն, ստուգումներ անելու հնարավորություն դեռ չունեն` մի պարզ պատճառով` չունեն միկրոմետրներ, հետևաբար, չունեն նաև տոպրակների հաստությունը չափելու հնարավորություն։
Հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքն օրենքով կարգելվի - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Կառավարությունը հիշեցնում է՝ հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը
«Իմ տեղեկություններով՝ այս պահին տեխնիկական խնդիր կա` ստուգաչափման սարքավորումների ձեռքբերման հետ կապված, խոսքը միկրոմետրների մասին է։ Դրանք ՏԻՄ–երը պետք է ձեռք բերեն, որ կարողանան ստուգում իրականացնեն,– հայտնեց Արթուր Ղավալյանը,–ՏԻՄ–երի ու Երևանի քաղաքապետարանի հետ մշտական կապի մեջ ենք, մի քանի օրվա մեջ իրենք արդեն պատրաստ կլինեն ձեռք բերված սարքավորումներով ստուգում իրականացնել»։
Մարզային կառույցների հետ հիմնականում աշխատում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը։ Այս գերատեսչությունից մեզ ևս հայտնեցին, որ մարզպետարանների հետ աշխատանքներ են տարվում։
«ՏԻՄ–երին հանձնարարականներ են իջեցվել, որ հետևողական լինեն»,– հայտնեցին նախարարությունից։
Ի դեպ, խանութները չափիչ սարքեր գնելու կարիք չունեն։ Նրանք պարզապես տոպրակ մատակարարողներից պետք է հավաստիանան, որ դրանք 50 միկրոնից բարակ չեն։
Գնորդները ևս տոպրակի հաստությունն ստուգելու անհրաժեշտություն չունեն։ Եթե քաղաքացին կասկածում է, որ իրեն խանութում խաբում են ու արգելված ապրանք են վաճառում, կարող է ուղղակի դիմել ՏԻՄ՝ նշված խանութում ստուգում իրականացնելու համար։

Արգելված տոպրակը` 20-30 հազար դրամ. որ տոպրակների համար չեն տուգանի

Արգելված տոպրակի վաճառքի համար նախատեսված է 20-30 հազար դրամ տուգանք յուրաքանչյուր դեպքի համար` անկախ խախտման քանակից ու կրկնության փաստից։
Արգելված տոպրակ գնած քաղաքացիները չեն տուգանվի։
Օրենքը չի տարածվում նաև առանց բռնակների, բարակ, թափանցիկ միանգամյա օգտագործման տոպրակների ու փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթների վրա։ Դրանց կիրառությունը ՀՀ–ում առայժմ սահմանափակված ու արգելված չէ։ Արգելված չէ նաև երկրորդային հումքից պատրաստված պարկերի ու տոպրակների օգտագործումը։
«Շատ հաճախ հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչ տոպրակներով են աղբ թափելու։ Դրա համար նախատեսված են երկրորդային հումքից պատրաստված տոպրակները։ Ուղեկցող փաստաթղթերում ուղղակի պետք է նշված լինի, որ պատրաստված է երկրորդային հումքից։ Որպեսզի հետագայում ստուգման ժամանակ խնդիրներ չառաջանան»,– ասաց մասնագետը։
Կբավարարեն արդյոք ՏԻՄ–երի ռեսուրսները նման ծավալի ստուգայցեր իրականացնելու համար, թե ոչ, պարզ կլինի, երբ վերահսկողությունը մեկնարկի։ Իսկ առայժմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում հույս ունեն, որ խախտումները շատ չեն լինի։
«Կարծում եմ՝ ամբողջ դաշտը ստուգելու ու վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանա։ Մեկ–երկու վարույթից հետո մյուս տնտեսվարողները ևս կդառնան օրինապաշտ։ Անհրաժեշտության դեպքում, եթե խիստ կարիք լինի, կարող են ներգրավվել նաև ՀՀ տեսչական մարմինները։ Օրինակ` ինչպես այս կորոնավիրուսի հետ կապված գործընթացում էին աջակցում»,– ասաց ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալը։
Ինչպես են Հայաստանում պատժելու պոլիէթիլենային տոպրակ վաճառող տնտեսվարողներին
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ–ում արգելվել է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու անվճար տրամադրումը։
Օրենքի նպատակը, կառավարության մեկնաբանմամբ, բացառապես բնապահպանական է։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2013-2015 թվականներին Հայաստան է ներմուծվել շուրջ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է 8.149 տոննա։ Իսկ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059 տոննա։
Հայաստանում պոլիէթիլեն արտադրող հիմնական ընկերությունները 4-ն են։
Լրահոս
0