https://arm.sputniknews.ru/20220125/stambuli-qaghaqapety-khndrum-e-varvordnerin-pvoghvocneric-heracnel-meqenanery-37953426.html
Ստամբուլի քաղաքապետը խնդրում է վարորդներին փողոցներից հեռացնել մեքենաները
Ստամբուլի քաղաքապետը խնդրում է վարորդներին փողոցներից հեռացնել մեքենաները
Sputnik Արմենիա
Ստամբուլում տրանսպորտային կոլապս է առաջացել ձյան առատ տեղումների պատճառով։ 25.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-25T16:50+0400
2022-01-25T16:50+0400
2022-01-25T18:12+0400
թուրքիա
զբոսաշրջիկ
ավտոմեքենա
վարորդ
ձյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/19/37955660_0:90:1600:991_1920x0_80_0_0_fdb50a9f914c45ace297ff350f1ebcec.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ստամբուլի փողոցները լցվել են ձյան շերտի տակ մնացած ավտոմեքենաներով։ Ամառային անվադողերով մեքենաների վարորդները փորձել են ազատվել ձյան գերությունից, բայց անհաջող փորձերից հետո թողել են մեքենաները և հեռացել: Քաղաքի վարչակազմը կոչ է արել վարորդներին վերադառնալ և մեքենաները հեռացնել փողոցներից։Այդ ընթացքում Ստամբուլի միջազգային օդանավակայանում արդեն 2 օր մնացած զբոսաշրջիկներն էլ ապստամբում են և պահանջում են իրենց տուն ուղարկել։Ստամբուլում տրանսպորտային կոլապս է առաջացել ձյան առատ տեղումների պատճառով։«Օրենքով գողը» Ֆրանսիայից դատի է տվել Վրաստանի նախագահինՄիջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի մեծ մասի կտրուկ ցրտի պատճառը իսլանդական ցիկլոնն է: Սպասվում է, որ «Էլպիդա» կոչվող փոթորիկը կտևի առնվազն մինչև չորեքշաբթի, ինչը հետագայում կարող է հանգեցնել քաոսի:Կարմիր մահիկի կազմակերպությունը սնունդ է մատակարարում նրանց, ովքեր չեն կարողացել տուն վերադառնալ և մնացել են փողոցներում։Ձնաբուք է նաև Աթենքում։ Փակվել են դպրոցներն ու անգամ պատվաստման կենտրոնները։ Մասամբ կաթվածահար է եղել Հունաստանի մայրաքաղաքի մետրոն, քանի որ ձյան պատճառով արգելափակվել են նրա վերգետնյա հատվածները:Իսպանիայում հազար եվրոյով COVID-անձնագրեր վաճառող խմբավորում են վնասազերծել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/19/37955660_97:0:1520:1067_1920x0_80_0_0_d347b0b0e7094805db3a59587d5408e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, զբոսաշրջիկ, ավտոմեքենա, վարորդ, ձյուն
թուրքիա, զբոսաշրջիկ, ավտոմեքենա, վարորդ, ձյուն
Ստամբուլի քաղաքապետը խնդրում է վարորդներին փողոցներից հեռացնել մեքենաները
16:50 25.01.2022 (Թարմացված է: 18:12 25.01.2022) Ստամբուլում տրանսպորտային կոլապս է առաջացել ձյան առատ տեղումների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ստամբուլի փողոցները լցվել են ձյան շերտի տակ մնացած ավտոմեքենաներով։ Ամառային անվադողերով մեքենաների վարորդները փորձել են ազատվել ձյան գերությունից, բայց անհաջող փորձերից հետո թողել են մեքենաները և հեռացել: Քաղաքի վարչակազմը կոչ է արել վարորդներին վերադառնալ և մեքենաները հեռացնել փողոցներից։
«Խնդրում եմ, որ արագ հեռացնենք տրանսպորտային միջոցները»,- Twitter-ում գրել է Ստամբուլի քաղաքապետ Ալի Երլիքայան:
Այդ ընթացքում Ստամբուլի միջազգային օդանավակայանում արդեն 2 օր մնացած զբոսաշրջիկներն էլ ապստամբում են և պահանջում են իրենց տուն ուղարկել։
Ստամբուլում տրանսպորտային կոլապս է առաջացել ձյան առատ տեղումների պատճառով։
Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի մեծ մասի կտրուկ ցրտի պատճառը իսլանդական ցիկլոնն է: Սպասվում է, որ «Էլպիդա» կոչվող փոթորիկը կտևի առնվազն մինչև չորեքշաբթի, ինչը հետագայում կարող է հանգեցնել քաոսի:
Կարմիր մահիկի կազմակերպությունը սնունդ է մատակարարում նրանց, ովքեր չեն կարողացել տուն վերադառնալ և մնացել են փողոցներում։
Ձնաբուք է նաև Աթենքում։ Փակվել են դպրոցներն ու անգամ պատվաստման կենտրոնները։ Մասամբ կաթվածահար է եղել Հունաստանի մայրաքաղաքի մետրոն, քանի որ ձյան պատճառով արգելափակվել են նրա վերգետնյա հատվածները: