https://arm.sputniknews.ru/20220125/erevani-transpvortajin-parky-2022in-khamalrvi-200-avtvobusvov-qaghaqapetaran-37921522.html
Երևանի տրանսպորտային պարկը 2022–ին կհամալրվի 200 ավտոբուսով. քաղաքապետարան
Երևանի տրանսպորտային պարկը 2022–ին կհամալրվի 200 ավտոբուսով. քաղաքապետարան
Sputnik Արմենիա
Այժմ քաղաքային իշխանությունն աշխատում է ուղեվարձի վճարման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: 25.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-25T10:02+0400
2022-01-25T10:02+0400
2022-01-25T10:03+0400
հայաստան
երևանի քաղաքապետարան
ավտոբուս
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/2244/79/22447944_0:0:1600:901_1920x0_80_0_0_b9de2095644a956042a92cf8731a779b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը 2022 թվականին նախատեսում է գնել 200 միավոր տրանսպորտային միջոց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին քաղաքապետարանից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։Քաղաքապետարանից նշում են, որ նոր տրանսպորտային համակարգի ներդրումը տեղի է ունենում փուլ առ փուլ։ Այն կավարտվի 2-3 տարվա ընթացքում։ 2021 թվականին մայրաքաղաք է ներկրվել 100 փոքր և 211 միջին չափի ավտոբուս։25 մլն եվրո` Երևանի տրանսպորտային ցանցի բարելավման համար. մնաց ևս 100-120 մլնԲացի այդ, սկսվել են ուղեվարձի վճարման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, համապատասխան մրցույթն արդեն կայացել է: Համակարգի գործարկման հստակ ժամկետների մասին քաղաքապետարանը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։Հիշեցնենք, որ ուղեվարձի նոր համակարգով կարելի է ուղեվարձը ընդունել բոլոր հնարավոր միջոցներով՝ բանկային քարտ (ճիշտ այնպես, ինչպես մենք վճարում ենք խանութներում), մագնիսական քարտ (ինչպես մետրոպոլիտենում), հեռախոսում ներդրված NFS համակարգ:Համակարգը զգալիորեն կհեշտացնի ավտոբուսների վարորդների կյանքը, քանի որ վճարման ընդունման պարտականությունները, գումար մանրելը, ուղևորների նկատմամբ հսկողությունը նրանց պարտականությունը չի լինի:
https://arm.sputniknews.ru/20220124/erevani-qaghaqapetin-el-e-hetaqrqrum-inchu-nvor-avtvobusnery-chen-shahagvortsvum-37882832.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2244/79/22447944_69:0:1489:1065_1920x0_80_0_0_dc3e9790d055a1b23bd026e551fb18ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևանի քաղաքապետարան, ավտոբուս, երևան
հայաստան, երևանի քաղաքապետարան, ավտոբուս, երևան
Երևանի տրանսպորտային պարկը 2022–ին կհամալրվի 200 ավտոբուսով. քաղաքապետարան
10:02 25.01.2022 (Թարմացված է: 10:03 25.01.2022) Այժմ քաղաքային իշխանությունն աշխատում է ուղեվարձի վճարման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը 2022 թվականին նախատեսում է գնել 200 միավոր տրանսպորտային միջոց։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին քաղաքապետարանից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։
«2022 թվականին նախատեսվում է ձեռք բերել 100 մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս և 100 միջին՝ 7,5 մետրանոց ավտոբուս»,-ասված է պատասխանում։
Քաղաքապետարանից նշում են, որ նոր տրանսպորտային համակարգի ներդրումը տեղի է ունենում փուլ առ փուլ։ Այն կավարտվի 2-3 տարվա ընթացքում։ 2021 թվականին մայրաքաղաք է ներկրվել 100 փոքր և 211 միջին չափի ավտոբուս։
Բացի այդ, սկսվել են ուղեվարձի վճարման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, համապատասխան մրցույթն արդեն կայացել է: Համակարգի գործարկման հստակ ժամկետների մասին քաղաքապետարանը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։
Հիշեցնենք, որ ուղեվարձի նոր համակարգով կարելի է ուղեվարձը ընդունել բոլոր հնարավոր միջոցներով՝ բանկային քարտ (ճիշտ այնպես, ինչպես մենք վճարում ենք խանութներում), մագնիսական քարտ (ինչպես մետրոպոլիտենում), հեռախոսում ներդրված NFS համակարգ:
Համակարգը զգալիորեն կհեշտացնի ավտոբուսների վարորդների կյանքը, քանի որ վճարման ընդունման պարտականությունները, գումար մանրելը, ուղևորների նկատմամբ հսկողությունը նրանց պարտականությունը չի լինի: