https://arm.sputniknews.ru/20220124/erevani-qaghaqapetin-el-e-hetaqrqrum-inchu-nvor-avtvobusnery-chen-shahagvortsvum-37882832.html
Երևանի քաղաքապետին էլ է հետաքրքրում` ինչու նոր ավտոբուսները չեն շահագործվում
Երևանի քաղաքապետին էլ է հետաքրքրում` ինչու նոր ավտոբուսները չեն շահագործվում
Sputnik Արմենիա
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը վստահեցրեց, որ առաջիկա 10–15 օրվա ընթացքում նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման հարցերը կլուծվեն։ 24.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-24T12:49+0400
2022-01-24T12:49+0400
2022-01-24T14:20+0400
հայաստան
ավտոբուս
երևան
հրաչյա սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/14/27248286_0:120:1280:840_1920x0_80_0_0_8b3f197ee5af75d62a626375d22f405e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում աշխատանքային նիստի ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց, որ Հայաստան ներմուծված 211 նոր ավտոբուսների մի մասի տեխնիկական սպասարկման հարցերն առաջիկայում կլուծվեն, և ևս մեկ խմբաքանակ կհանձնվի շահագործման։ Նա այդ մասին խոսեց, երբ քաղաքապետը հարց բարձրացրեց, թե ինչն է պատճառը, որ չեն շահագործվում նոր ավտոբուսները։Թարփոշյանը վստահեցրեց, որ առաջիկա 10–15 օրվա ընթացքում նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման հարցերը կլուծվեն։«Մենք առաջին փուլով շահագործման մեջ գտնվող 63 նոր «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների տեխնիկական պայմանների սպասարկումը մեր գործընկերոջ հետ ավարտել ենք, հաջորդիվ ձեր հանձնարարականով, որ պահից սկսենք, այդ փուլը 10-15 օրվա ընթացքում կավարտենք»,– ասաց նա։Հիշեցնենք` մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, դեկտեմբերի 12–ից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի:Երևան քաղաքը համայնքի բյուջեով ևս 100 ավտոբուս կգնի 2022 թվականին: Բացի այդ, Եվրամիության գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի ևս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս:Տրանսպորտային նոր ցանցը թղթի վրա է. կյանքի կոչելու համար մասնագետ չկա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/14/27248286_0:0:1280:960_1920x0_80_0_0_9ca77c9aa6a0abc034c7525203b40c2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավտոբուս, երևան, հրաչյա սարգսյան
հայաստան, ավտոբուս, երևան, հրաչյա սարգսյան
Երևանի քաղաքապետին էլ է հետաքրքրում` ինչու նոր ավտոբուսները չեն շահագործվում
12:49 24.01.2022 (Թարմացված է: 14:20 24.01.2022) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը վստահեցրեց, որ առաջիկա 10–15 օրվա ընթացքում նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման հարցերը կլուծվեն։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում աշխատանքային նիստի ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց, որ Հայաստան ներմուծված 211 նոր ավտոբուսների մի մասի տեխնիկական սպասարկման հարցերն առաջիկայում կլուծվեն, և ևս մեկ խմբաքանակ կհանձնվի շահագործման։ Նա այդ մասին խոսեց, երբ քաղաքապետը հարց բարձրացրեց, թե ինչն է պատճառը, որ չեն շահագործվում նոր ավտոբուսները։
«Մենք ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,–ասաց քաղաքապետը։
Թարփոշյանը վստահեցրեց, որ առաջիկա 10–15 օրվա ընթացքում նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման հարցերը կլուծվեն։
«Մենք առաջին փուլով շահագործման մեջ գտնվող 63 նոր «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների տեխնիկական պայմանների սպասարկումը մեր գործընկերոջ հետ ավարտել ենք, հաջորդիվ ձեր հանձնարարականով, որ պահից սկսենք, այդ փուլը 10-15 օրվա ընթացքում կավարտենք»,– ասաց նա։
Հիշեցնենք` մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, դեկտեմբերի 12–ից
սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի:
Երևան քաղաքը համայնքի բյուջեով ևս 100 ավտոբուս կգնի 2022 թվականին: Բացի այդ, Եվրամիության գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի ևս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս: