00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք էժան մթերք, որոնք արդյունավետ կերպով նվազեցնում են արյան մեջ շաքարի պարունակությունը

© Photo : Unsplash / Süheyl BurakБобовые в мисках
Бобовые в мисках - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Բաժանորդագրվել
Արյան մեջ շաքարի մակարդակը կարելի է նվազեցնել ոչ միայն դեղորայքով, այլև որոշակի սննդամթերքով: Առավել մատչելի և ոչ շատ թանկ մթերքների մասին, որոնք կարող են նվազեցնել արյան մեջ շաքարի պարունակությունը, կարդացեք Sputnik Արմենիայի նյութում։
Ինչպես հայտնի է, շաքարային դիաբետի ժամանակ գլխավոր կանոնը սննդակարգում կալորիաների ու հեշտ մարսվող ածխաջրերի ընդունումը սահմանափակելն է: Բացի այդ, շաքարախտով հիվանդների համար հատկապես կարևոր է սննդակարգի հագեցվածությունը վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտների մեծ պարունակությամբ մթերքներով:
Ի՞նչ մթերքներ են մասնագետները խորհուրդ տալիս պարբերաբար օգտագործել դիաբետիկներին:

Լոբի

Լոբին օգնում է մի քանի րոպեում նվազեցնել շաքարի մակարդակը շաքարախտ ունեցող մարդկանց մոտ։
Գիտնականները հետազոտել են երկրորդ տիպի դիաբետ ունեցող մեծահասակների մոտ բրնձից ու լոբուց պատրաստված ուտեստների գլիկեմիկ պատասխանը՝ միայն բրնձի համեմատությամբ:
«Գեղեցկության շիլա», կամ ինչո՞ւ պետք է սննդակարգում գարի ներառել
Նախաճաշի համար որպես հսկիչ սնունդ օգտագործվել են սպիտակ երկարահատիկ բրինձ, կարմիր բծավոր լոբի/բրինձ, սև լոբի/բրինձ ու կարմիր լոբի/բրինձ: Դրանից հետո գիտնականները արյան մի քանի հետազոտություն են անցկացրել՝ ուտելուց անմիջապես հետո, ինչպես նաև երեք ժամվա ընթացքում՝ կես ժամ ընդմիջումներով:
Պարզվել է, որ արյան մեջ շաքարի մակարդակն էականորեն ավելի ցածր է բրնձի հետ լոբու երեք տեսակ, քան միայն բրինձ ուտելու դեպքում:

Ընկուզեղեն

Կանադացի գիտնականները հետազոտություն են անցկացրել շաքարախտից տառապող միջին տարիքի 450 քաղաքացիների մասնակցությամբ՝ պարզելու համար, թե որ մթերքները կարող են նվազեցնել շաքարի մակարդակը մարդու արյան մեջ:
12 կլինիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ընկուզեղենի տեսակները նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը:
Փորձարկվողները կերել են օրական 56 գրամ նուշ, հնդկական ընկույզ, շագանակ, պիստակ, պնդուկ, պեկան, կոկոսի ընկույզ, հունական, բրազիլական կամ մայրու ընկույզ:

Ձուկ

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս դիաբետիկներին առանց ածխաջրերի ձուկ ուտել։ Բացի այդ, ձուկը արժեքավոր սպիտակուցի աղբյուր է, որն օգնում է օրգանիզմին վերականգնվել։ Օմեգա-3 թթուներում եղած նյութերը խթանում են ադիպոնեկտինի հորմոնի արտադրությունը, ինչը բարձրացնում է ինսուլինի նկատմամբ բջիջների զգայունությունը: Հետևաբար, դրանք խանգարում են նախադիաբետիկ վիճակին զարգանալ ու լիարժեք շաքարախտի վերածվել։
Сестры Кардашьян снялись в рекламе белья - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Քարդաշյան քույրերի սննդակարգը. ո՞րն է Քիմի, Քլոեի և Քորթնիի կազմվածքի գաղտնիքը
Շաքարի մակարդակը նվազեցնելու համար ավելի լավ է ընտրել թունա, սաղմոն, վահանաձուկ ու թյունիկ: Օգտակար են նաև խեկը, ձողաձուկը, մինտայը, սապատաձուկը, իշխանը։
Ավելացնենք նաև, որ շաքարի մակարդակն իջեցնելու հարցում օգնում են նաև այլ մթերքները։ Օրինակ՝ որոշ մրգեր ու բանջարեղեն, ամբողջական ձավարեղենին պատրաստած սնունդ, վարսակի շիլա, ինչպես նաև կանաչ թեյ և առանց շաքարի սուրճ։
Այս կամ այն սննդակարգի ընտրության ժամանակ պետք է անպայման խորհրդակցել մասնագետի հետ։
Լրահոս
0