https://arm.sputniknews.ru/20220124/tarorinak-ein-liazvorutjunneri-masin-pastarknery-tvorvosjany-nakhagahi-hrazharakani-masin-37889058.html
Տարօրինակ էին լիազորությունների մասին փաստարկները. Թորոսյանը` նախագահի հրաժարականի մասին
Տարօրինակ էին լիազորությունների մասին փաստարկները. Թորոսյանը` նախագահի հրաժարականի մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորը հիշեց, որ անձամբ աշխատել է Արմեն Սարգսյանի հետ, և նշեց, որ հարգում է նրա որոշումը։ 24.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-24T15:01+0400
2022-01-24T15:01+0400
2022-01-24T15:03+0400
հայաստան
արմեն սարգսյան
արսեն թորոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0f/26108916_0:0:1200:676_1920x0_80_0_0_50cc3ad517813045b88a4f811cd5e7e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը տարօրինակ է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հայտարարությունում սահմանադրական լիազորությունների վերաբերյալ փաստարկները։Սարգսյանն իր հայտարարության մեջ նշել էր, թե չի կարողանում վետո դնել այն օրենքների վրա, որոնք վնաս են Հայաստանի համար։ Թորոսյանի խոսքով` ժողովրդի կողմից քվե ստացած Ազգային ժողովի օրենքը չի կարող վետոյի արժանանալ ԱԺ–ի կողմից ընտրված պաշտոնյայի կողմից։Նշենք, որ 2015 թվականին սահմանադրության փոփոխություններից հետո ՀՀ նախագահին ընտրում է միայն ԱԺ–ն։«Այստեղ կան տրամաբանական և իրավաբանական հակասություններ, սակայն նախագահի կողմից կան ՍԴ դիմելու մեխանիզմներ թե՛ մինչև օրենքի ստորագրումը, թե՛ դրա աշխատանքի ընթացքում։ Պետական շահի գիտակցումը կամ չգիտակցումը որոշվում է ժողովրդավարական այլ ինստիտուտի միջոցով` ընտրություններով»,– ասաց Թորոսյանը։Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել այն գործընթացներից, որոնք կարող են սկսվել. ՕհանյանՀիշեցնենք` երեկ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնից։ Նա նշել էր, որ նախագահն անհրաժեշտ գործիքներ չունի երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։Հավելենք, որ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը, իսկ այսօր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների թիվը մեկ քառորդից ավելի է։«Եթե հայ մարդու կապիտալի 90 տոկոսն այլ երկրում է...». Խաչատուր Սուքիասյանը՝ նախագահի մասին
https://arm.sputniknews.ru/20220124/hh-nakhagahi-asatsy-demarsh-er-pashinjani-mtqum-arka-pvopvokhutjunneri-kvonceptin-ghazinjan-37886683.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0f/26108916_97:0:1164:800_1920x0_80_0_0_041a5361cabb071ae46cdecd92850799.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, արսեն թորոսյան
հայաստան, արմեն սարգսյան, արսեն թորոսյան
Տարօրինակ էին լիազորությունների մասին փաստարկները. Թորոսյանը` նախագահի հրաժարականի մասին
15:01 24.01.2022 (Թարմացված է: 15:03 24.01.2022) Պատգամավորը հիշեց, որ անձամբ աշխատել է Արմեն Սարգսյանի հետ, և նշեց, որ հարգում է նրա որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը տարօրինակ է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հայտարարությունում սահմանադրական լիազորությունների վերաբերյալ փաստարկները։
«Անակնկալ էր ինձ համար նրա հրաժարականը, թե ոչ, էական չէ, հանրապետության նախագահն ինքն է որոշում պաշտոնավարումը շարունակելու հարցը։ Չնայած բերված փաստարկներին, այնուամենայնիվ, ես հարգում եմ Սարգսյանի որոշումը, որպես առողջապահության նախարար անձամբ առիթ եմ ունեցել նրա հետ աշխատելու»,– ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թորոսյանը։
Սարգսյանն իր հայտարարության մեջ նշել էր, թե չի կարողանում վետո դնել այն օրենքների վրա, որոնք վնաս են Հայաստանի համար։ Թորոսյանի խոսքով` ժողովրդի կողմից քվե ստացած Ազգային ժողովի օրենքը չի կարող վետոյի արժանանալ ԱԺ–ի կողմից ընտրված պաշտոնյայի կողմից։
Նշենք, որ 2015 թվականին սահմանադրության փոփոխություններից հետո ՀՀ նախագահին ընտրում է միայն ԱԺ–ն։
«Այստեղ կան տրամաբանական և իրավաբանական հակասություններ, սակայն նախագահի կողմից կան ՍԴ դիմելու մեխանիզմներ թե՛ մինչև օրենքի ստորագրումը, թե՛ դրա աշխատանքի ընթացքում։ Պետական շահի գիտակցումը կամ չգիտակցումը որոշվում է ժողովրդավարական այլ ինստիտուտի միջոցով` ընտրություններով»,– ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք` երեկ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնից։ Նա նշել էր, որ նախագահն անհրաժեշտ գործիքներ չունի երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Հավելենք, որ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը, իսկ այսօր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների թիվը մեկ քառորդից ավելի է։