https://arm.sputniknews.ru/20220124/suren-papikjani-harsaniqin-pashinjanic-u-nra-yntaniqi-andamneric-qr-kvod-en-pahanjel-37916511.html
Սուրեն Պապիկյանի հարսանիքին Փաշինյանից ու նրա ընտանիքի անդամներից QR կոդ են պահանջել
Սուրեն Պապիկյանի հարսանիքին Փաշինյանից ու նրա ընտանիքի անդամներից QR կոդ են պահանջել
Sputnik Արմենիա
Վարչապետը նշեց, որ այդ կարգավորումը փուլ առ փուլ առաջիկայում պետք է կիրառվի նաև այն օբյեկտներում, որտեղ հիմա չի կիրառվում, օրինակ` մոլերում։ 24.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-24T21:49+0400
2022-01-24T21:49+0400
2022-01-24T21:58+0400
նիկոլ փաշինյան
սուրեն պապիկյան
հարսանիք
ընտանիք
կորոնավիրուս
qr կոդ
https://cdn.am.sputniknews.ru/img/2227/02/22270271_0:0:1600:901_1920x0_80_0_0_379fd47b196a3fb48e1fce4b3ffee2b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին վարչապետ Փաշինյանից ու նրա ընտանիքի անդամներից ռեստորան մուտք գործելիս QR կոդ են պահանջել։Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նշենք, որ հունվարի 22–ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքը։Նա վստահեցրեց, որ այդ ստուգումը որևէ բարդություն չի ներկայացրել։Վարչապետը նշեց, որ այդ կարգավորումը փուլ առ փուլ առաջիկայում պետք է կիրառվի նաև այն օբյեկտներում, որտեղ այսօր չի կիրառվում, օրինակ` մոլերում։Հիշեցնենք` հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, որոնց համաձայն` հայաստանյան մի շարք հաստատություններ հնարավոր է մուտք գործել այն դեպքում, եթե քաղաքացին ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության), արագ ախտորոշիչ թեստի 24–ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք կամ պատվաստման սերտիֆիկատ։Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 825 382 պատվաստումԱյս պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց, հղիներին, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածներին, բայց բոլորը պետք է փաստաթուղթ ներկայացնեն։
https://arm.sputniknews.ru/20220124/inchu-mvol-kareli-e-mtnel-restvoranvoch-anahit-avanesjany-nvor-sahmanapakumneri-masin-37887270.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2227/02/22270271_120:0:1545:1069_1920x0_80_0_0_13d4ae2954a08b5459b194409ffcb024.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սուրեն պապիկյան, հարսանիք, ընտանիք, կորոնավիրուս, qr կոդ
նիկոլ փաշինյան, սուրեն պապիկյան, հարսանիք, ընտանիք, կորոնավիրուս, qr կոդ
Սուրեն Պապիկյանի հարսանիքին Փաշինյանից ու նրա ընտանիքի անդամներից QR կոդ են պահանջել
21:49 24.01.2022 (Թարմացված է: 21:58 24.01.2022) Վարչապետը նշեց, որ այդ կարգավորումը փուլ առ փուլ առաջիկայում պետք է կիրառվի նաև այն օբյեկտներում, որտեղ հիմա չի կիրառվում, օրինակ` մոլերում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին վարչապետ Փաշինյանից ու նրա ընտանիքի անդամներից ռեստորան մուտք գործելիս QR կոդ են պահանջել։
Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ հունվարի 22–ին «Փարավոն» ռեստորանային համալիրում
կայացել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքը։
«Ընդ որում, ասեմ` շատ հաճելի է, որ պահանջել են, ու առավել ևս հաճելի էր, որ մենք ձեռքի տակ, մեր բջջային հեռախոսների մեջ, իմանալով, որ այդպիսի կարգավորում կա, բոլորս, բացի փոքրերից, ունեցել ենք համապատասխան QR կոդը»,– ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ այդ ստուգումը որևէ բարդություն չի ներկայացրել։
Վարչապետը նշեց, որ այդ կարգավորումը փուլ առ փուլ առաջիկայում պետք է կիրառվի նաև այն օբյեկտներում, որտեղ այսօր չի կիրառվում, օրինակ` մոլերում։
Հիշեցնենք` հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, որոնց համաձայն` հայաստանյան մի շարք հաստատություններ հնարավոր է մուտք գործել այն դեպքում, եթե քաղաքացին ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության), արագ ախտորոշիչ թեստի 24–ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք կամ պատվաստման սերտիֆիկատ։
Այս պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց, հղիներին, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածներին, բայց բոլորը պետք է փաստաթուղթ ներկայացնեն։