https://arm.sputniknews.ru/20220124/davtjany-sharunakum-e-pashtvonavarel-datakhazutjuny-hvordvorum-e-chhavatal-bambasanqin-37885603.html
Դավթյանը շարունակում է պաշտոնավարել. դատախազությունը հորդորում է չհավատալ բամբասանքին
Դավթյանը շարունակում է պաշտոնավարել. դատախազությունը հորդորում է չհավատալ բամբասանքին
Sputnik Արմենիա
Գոռ Աբրահամյանը վստահեցնում է, որ գլխավոր դատախազի գործունեությունն անհնարին դարձնող որևէ հանգամանք չկա։ 24.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-24T13:59+0400
2022-01-24T13:59+0400
2022-01-24T14:00+0400
հայաստան
արթուր դավթյան
պաշտոն
գոռ աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34217916_0:83:1600:983_1920x0_80_0_0_d2429c02283603a55549085ebaeb6174.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնից հրաժարվելու մտադրություն չունի։ Տեղեկությունը հայտնում է նրա խորհրդական Գոռ Աբրահամյանը։«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Դավթյանը ամենայն հավանականությամբ չի պաշտոնավարի մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ այս տարվա սեպտեմբերը: Ըստ թերթի` իշխանության ներսում դատախազին փոխարինող են փնտրում դեռ անցյալ տարվանից: Պարբերականը նշել էր նաև, որ Դավթյանը քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի Դաշնություն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցներից մեկում էլ առաջարկել է իրեն Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան նշանակել:Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանքի տակ մնալ. պատգամավորների անձնական երաշխավորումը «չանցավ»Ինչ վերաբերում է ՌԴ-ին քաղաքացիության հարցով դիմելուն, ապա, նրա խոսքով, այդ լուրը հերքել են դեռ 2021 թվականին, և արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք չկա:«Պարոն Ղազինյան, ամենաբարձր պլանկա ունեցող մերժվածն եք». ՔՊ–ականը կոռեկտության կոչ արեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34217916_90:0:1511:1066_1920x0_80_0_0_722134d2d3e5fccb6cc2ca33dbde4a17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր դավթյան, պաշտոն, գոռ աբրահամյան
հայաստան, արթուր դավթյան, պաշտոն, գոռ աբրահամյան
Դավթյանը շարունակում է պաշտոնավարել. դատախազությունը հորդորում է չհավատալ բամբասանքին
13:59 24.01.2022 (Թարմացված է: 14:00 24.01.2022) Գոռ Աբրահամյանը վստահեցնում է, որ գլխավոր դատախազի գործունեությունն անհնարին դարձնող որևէ հանգամանք չկա։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնից հրաժարվելու մտադրություն չունի։ Տեղեկությունը հայտնում է նրա խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Դավթյանը ամենայն հավանականությամբ չի պաշտոնավարի մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ այս տարվա սեպտեմբերը: Ըստ թերթի` իշխանության ներսում դատախազին փոխարինող են փնտրում դեռ անցյալ տարվանից: Պարբերականը նշել էր նաև, որ Դավթյանը քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի Դաշնություն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցներից մեկում էլ առաջարկել է իրեն Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան նշանակել:
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք։ Դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են»,– Facebook–ի իր էջում գրել է Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է ՌԴ-ին քաղաքացիության հարցով դիմելուն, ապա, նրա խոսքով, այդ լուրը հերքել են դեռ 2021 թվականին, և արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք չկա: