https://arm.sputniknews.ru/20220124/davit-tvonvojany-ksharunaki-kalanqi-tak-mnal-patgamavvorneri-andznakan-erashkhavvorumy-chancav-37878969.html
Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանքի տակ մնալ. պատգամավորների անձնական երաշխավորումը «չանցավ»
Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանքի տակ մնալ. պատգամավորների անձնական երաշխավորումը «չանցավ»
Sputnik Արմենիա
Պաշտպանները կարծում են, որ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ կալանքից ազատելու միջնորդությունն անտրամաբանական հիմք ունի։ Նրանք պատրաստվում են վերաքննիչ բողոք... 24.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-24T11:38+0400
2022-01-24T11:38+0400
2022-01-24T11:49+0400
դավիթ տոնոյան
կալանք
ազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24587753_0:97:1000:660_1920x0_80_0_0_d144d73a7e81fadd7cf13c59260c684a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կշարունակեն կալանքի տակ մնալ: Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը:Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված: Միայն գործով անցնող Արտյոմ Համբարյանը հինգ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր 2021–ի սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։
https://arm.sputniknews.ru/20220120/davit-tvonvojanin-andznakan-erashkhavvorutjamb-azat-ardzakelu-mijnvordutjun-e-nerkajacvel-37779688.html
https://arm.sputniknews.ru/20211007/patrvon-davvoji-kalanavvorman-dem-veraqnnich-bvoghvoq-e-nerkajacvel-pashtpan-34036404.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24587753_69:0:949:660_1920x0_80_0_0_b0eac0f80bec37d1cfe380bab4168498.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, կալանք, ազատում
դավիթ տոնոյան, կալանք, ազատում
Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանքի տակ մնալ. պատգամավորների անձնական երաշխավորումը «չանցավ»
11:38 24.01.2022 (Թարմացված է: 11:49 24.01.2022) Պաշտպանները կարծում են, որ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ կալանքից ազատելու միջնորդությունն անտրամաբանական հիմք ունի։ Նրանք պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կշարունակեն կալանքի տակ մնալ: Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը:
Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։
Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված:
Միայն գործով անցնող Արտյոմ Համբարյանը հինգ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։
«Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց: Դատարանի որոշումը նոր ենք ստացել և միջնորդությունը մերժելու հիմնավորմանը ծանոթ չենք: Սակայն չեմ կարծումՙ այնպիսի հիմնավորում լինի, որն իրավական առումով տրամաբանական կլինի»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքովՙ դատարանի որոշման առնչությամբ վերաքննիչ բողոք կներկայացնեն:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը
կալանավորվել էր 2021–ի սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով
երկարաձգվել էր նոյեմբերին։