https://arm.sputniknews.ru/20211007/patrvon-davvoji-kalanavvorman-dem-veraqnnich-bvoghvoq-e-nerkajacvel-pashtpan-34036404.html
«Պատրոն Դավոյի» կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. պաշտպան
«Պատրոն Դավոյի» կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. պաշտպան
Sputnik Արմենիա
Անդրիկյանի խոսքով՝ Դավիթ Գալստյանի առողջական վիճակի հետ կապված որոշ խնդիրներ կան։ 07.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-07T14:19+0400
2021-10-07T14:19+0400
2021-10-07T14:23+0400
բողոք
կալանք
դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27533469_0:0:1600:901_1920x0_80_0_0_c069565a6f1e181cbcb76042ba83a00a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 1–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկու ամսով կալանավորված Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։«Քրեական գործում առկա չեն կալանավորման հիմքեր, սակայն դատարանը որոշել է, որ ազատության մեջ գտնվելով, մեղադրյալը կարող է փախուստի դիմել կամ խոչընդոտել քրեական գործի քննությանը»,–ասաց պաշտպանը։Նա հիշեցրեց, որ կես տարուց ավելի է` նախաքննություն է ընթանում և այս ընթացքում Գալստյանը ո՛չ փախուստի փորձ է կատարել, ո՛չ խոչընդոտման որևէ օրինակ կա։Հիշեցնենք` ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոսյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը։Դավիթ Տոնոյանն իր դեմ հարուցված քրեական գործով առ այսօր ոչ մի ցուցմունք չի տվել. փաստաբանՎերջինս այս տարվա փետրվարի 1-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակներում, իսկ մայիսին ազատ արձակվել։ Ըստ նոր քրեական գործի` նա և նախկին նախարար Տոնոյանը կալանավորվել են 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
https://arm.sputniknews.ru/20211001/artak-davtjanin-harcaqnnutjan-kkanchen-davit-tvonvojani-gvortsvov-hraparak-33817619.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27533469_100:0:1523:1067_1920x0_80_0_0_a850d038f63f2c79f135cec8d3d60973.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոք, կալանք, դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
բողոք, կալանք, դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
«Պատրոն Դավոյի» կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. պաշտպան
14:19 07.10.2021 (Թարմացված է: 14:23 07.10.2021) Անդրիկյանի խոսքով՝ Դավիթ Գալստյանի առողջական վիճակի հետ կապված որոշ խնդիրներ կան։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 1–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկու ամսով
կալանավորված Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։
«Քրեական գործում առկա չեն կալանավորման հիմքեր, սակայն դատարանը որոշել է, որ ազատության մեջ գտնվելով, մեղադրյալը կարող է փախուստի դիմել կամ խոչընդոտել քրեական գործի քննությանը»,–ասաց պաշտպանը։
Նա հիշեցրեց, որ կես տարուց ավելի է` նախաքննություն է ընթանում և այս ընթացքում Գալստյանը ո՛չ փախուստի փորձ է կատարել, ո՛չ խոչընդոտման որևէ օրինակ կա։
Անդրիկյանի խոսքով՝ Դավիթ Գալստյանի առողջական վիճակի հետ կապված որոշ խնդիրներ կան, բայց բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունն ինքը չի կարող հրապարակել։
Հիշեցնենք`
ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոսյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը։
Վերջինս այս տարվա փետրվարի 1-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակներում, իսկ մայիսին ազատ արձակվել։ Ըստ նոր քրեական գործի` նա և նախկին նախարար Տոնոյանը կալանավորվել են 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։