https://arm.sputniknews.ru/20220122/hnagetnery-164-mln-tarva-vaghemutjan-qaracats-bujs-en-gtel-37830632.html
Հնագետները 164 մլն տարվա վաղեմության քարացած բույս են գտել
Հնագետները 164 մլն տարվա վաղեմության քարացած բույս են գտել
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ հնագետների գտածոն երբևէ հայտնաբերված ամենահին ծաղկավոր բուսատեսակն է։ Գիտնականների խոսքով` այս բացահայտումը փոխում է մեր պատկերացումները ծաղկավոր... 22.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-22T11:12+0400
2022-01-22T11:12+0400
2022-01-22T11:35+0400
չինաստան
գիտնական
հնագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37796970_0:0:1647:926_1920x0_80_0_0_e59545039f8eadd86118b54b20d436dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Չինաստանում գիտնականները 164 մլն տարվա վաղեմություն ունեցող բրածո բույսում հայտնաբերել են ծաղկավոր բողբոջի ամենավաղ նմուշը։ Տեղեկությունը հայտնում է «Հայթեքը»։ Դրանցից ծաղիկներ են զարգանում, դրանց հակադրում են տերևային (վեգետատիվ) բողբոջներին, որոնցում միայն տերևներով ցողունի սաղմեր կան, և խառը բողբոջներին, որոնցում, ցողունից և տերևներից բացի, կան նաև ծաղիկների սաղմեր։ Այս բացահայտումը փոխում է գիտնականների պատկերացումները ծաղկավոր բույսերի առաջացման վերաբերյալ. ստացվում է` դրանք ի հայտ են եկել Յուրայի ժամանակաշրջանում, 145–ից 201 մլն տարի առաջ։Չինաստանի Ներքին Մոնղոլիա շրջանում հայտնաբերած քարացած ծաղիկը 4.2 սմ երկարություն և 2 սմ լայնություն ունի։ Այն ունի ցողուն, տերևավոր ճյուղ, սոխուկավոր սաղմ և մոտ 3 մմ–անոց փոքր կոկոն։ Գիտնականները նոր տեսակն անվանել են Florigerminis jurassica։Հնագետները Հայաստանում երկու «ամազոնուհու» գերեզման են հայտնաբերելԲույսերի երկու հիմնական տեսակ գոյություն ունի` ծաղկավոր, որոնք հայտնի են որպես անգիոսպերմ բույսեր, և չծաղկող` գիմնոսպերմ։ Քարացուկի ծաղկի կոկոնն ու սաղմը վկայում են, որ F. Jurassica–ն անգիոսպերմ է եղել, ոչ թե գիմնոսպերմ, որը Յուրայի ժամանակաշրջանում գերիշխող բուսատեսակ է եղել։Մինչ օրս բրածոները ցույց էին տալիս, որ անգիոսպերմ բույսերը մինչև Կավճի ժամանակաշրջանը (66-145 մլն տարի առաջ) գոյություն չեն ունեցել։ Սակայն նոր քարացուկը հերքում է այս պնդումը։
https://arm.sputniknews.ru/20211222/metsamvorum-hajtnabervats-amenahin-voskin-erekhaji-zard-inch-en-patmum-pertshanqi-ararkanery-36727542.html
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37796970_0:0:1235:926_1920x0_80_0_0_93f75ed203841bd91c9653d353293eea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, գիտնական, հնագետ
չինաստան, գիտնական, հնագետ
Հնագետները 164 մլն տարվա վաղեմության քարացած բույս են գտել
11:12 22.01.2022 (Թարմացված է: 11:35 22.01.2022) Պարզվել է, որ հնագետների գտածոն երբևէ հայտնաբերված ամենահին ծաղկավոր բուսատեսակն է։ Գիտնականների խոսքով` այս բացահայտումը փոխում է մեր պատկերացումները ծաղկավոր բույսերի էվոլյուցիայի մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Չինաստանում գիտնականները 164 մլն տարվա վաղեմություն ունեցող բրածո բույսում հայտնաբերել են ծաղկավոր բողբոջի ամենավաղ նմուշը։ Տեղեկությունը հայտնում է
«Հայթեքը»։ Դրանցից ծաղիկներ են զարգանում, դրանց հակադրում են տերևային (վեգետատիվ) բողբոջներին, որոնցում միայն տերևներով ցողունի սաղմեր կան, և խառը բողբոջներին, որոնցում, ցողունից և տերևներից բացի, կան նաև ծաղիկների սաղմեր։ Այս բացահայտումը փոխում է գիտնականների պատկերացումները ծաղկավոր բույսերի առաջացման վերաբերյալ. ստացվում է` դրանք ի հայտ են եկել Յուրայի ժամանակաշրջանում, 145–ից 201 մլն տարի առաջ։
Չինաստանի Ներքին Մոնղոլիա շրջանում հայտնաբերած քարացած ծաղիկը 4.2 սմ երկարություն և 2 սմ լայնություն ունի։ Այն ունի ցողուն, տերևավոր ճյուղ, սոխուկավոր սաղմ և մոտ 3 մմ–անոց փոքր կոկոն։ Գիտնականները նոր տեսակն անվանել են Florigerminis jurassica։
Բույսերի երկու հիմնական տեսակ գոյություն ունի` ծաղկավոր, որոնք հայտնի են որպես անգիոսպերմ բույսեր, և չծաղկող` գիմնոսպերմ։ Քարացուկի ծաղկի կոկոնն ու սաղմը վկայում են, որ F. Jurassica–ն անգիոսպերմ է եղել, ոչ թե գիմնոսպերմ, որը Յուրայի ժամանակաշրջանում գերիշխող բուսատեսակ է եղել։
Մինչ օրս բրածոները ցույց էին տալիս, որ անգիոսպերմ բույսերը մինչև Կավճի ժամանակաշրջանը (66-145 մլն տարի առաջ) գոյություն չեն ունեցել։ Սակայն նոր քարացուկը հերքում է այս պնդումը։
22 դեկտեմբերի 2021, 08:28