00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծամորում հայտնաբերված ամենահին ոսկին՝ երեխայի զարդ. ի՞նչ են պատմում պերճանքի առարկաները

© Sputnik / Janna PoghosyanՈսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
Ոսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Ոսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
Բաժանորդագրվել
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ժամանակակից սրահում բացվել է «Մեծամորի ոսկին» ցուցադրությունը, որում ներկայացված են զարդեր ավելի քան 50 տարի շարունակվող պեղումներից։
Ինչպես ժամանակակից մարդն է նայում եգիպտական բուրգերին՝ չհասկանալով, թե ինչ տեխնիկա են կիրառել դրանք կառուցելիս, այնպես էլ ժամանակակից ոսկերիչները, նայելով մի քանի հազար տարի առաջ պատրաստված այս ոսկե իրերին, զարմանում են՝ այդ ինչպիսի գործիքներ են օգտագործել մեր նախնիները, ինչպես են կարողացել հատիկաշար ստանալ, ինչ ձևով են ամրացրել զարդերը։
© Sputnik / Janna Poghosyan

Ոսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Ոսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում - Sputnik Արմենիա
1/4

2/4

3/4

4/4

Այս բոլոր զարդերը հայտնաբերվել են «Մեծամոր» հնավայրի տարածքից, ավելի քան 50 տարի շարունակվող պեղումներից։ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված ավելի քան 28 000 առարկաներ։
Թանգարանի առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադար։ Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը։
Իսկ այժմ արդեն նկուղային հարկում բացվել է ոսկե զարդերի ցուցադրությունը։ Ցուցադրության ամենահին զարդը հերազարդ է՝ գտնված մանկական դամբարանից։ Այն հավանաբար եղել է դեռահաս աղջկա հյուսքի մեջ։ Հերազարդը 5 գրամ քաշ ունի, այն թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով։
© Sputnik / Janna PoghosyanՄեծամորի թանգարանի հիմնադիր Կորյուն Մրկտչյանի գիրքը
Մեծամորի թանգարանի հիմնադիր Կորյուն Մրկտչյանի գիրքը - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Մեծամորի թանգարանի հիմնադիր Կորյուն Մրկտչյանի գիրքը
Ներկայացված իրերից են նաև մ.թ.ա.10–րդ դարի ոսկե երեսպատումով արծաթե գոտու բեկորները, մ.թ.ա. 6–րդ դարի ոսկե և սարդիոնե վզնոցը, մ.թ.ա. 15–րդ դարի ոսկե վզնոցը (որոնք երկուսն էլ բավականին ժամանակակից տեսք ունի ու կարելի է կրել թեկուզ այսօր), տարբեր ուլունքներ և կախիկներ։
Ուշագրավ է ոսկուց, անագից և սարդիոնից պատրաստված միանման վզնոցի և ապրանջանի հավաքածուն, որը խոսում է այն մասին, որ նորաձևության կանոնները հազարամյակներ շարունակ չեն փոխվել. կանայք սիրել են նույնատիպ զարդեր կրել վզին, ձեռքին, ականջներին։
Археологические раскопки на территории Кармир блур - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
«Կարմիր բլուր» հնավայրում ուրարտական շերտ է հայտնաբերվել, պեղումները շարունակվում են
Ժամանակին թագավորական֊իշխանական գերդաստանները մեծ ուշադրություն էին դարձնում նաև իրենց կենդանիներին. Մեծամորից հայտնաբերվել են անագե կախիկներ հատուկ ձիերի համար։ Դրանք թվագրվում են մ.թ.ա. 15–րդ դարով։
© Sputnik / Janna PoghosyanՈսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
Ոսկե զարդերի ցուցահանդես Մեծամոր արգելոց-թանգարանում - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Ոսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
«120 տարի առաջ աշխարհում ոչ մեկը չգիտեր, թե ինչ է Զվարթնոցը, 60 տարի առաջ չգիտեին Մեծամորի մասին։ Այսօր մենք արտասահմանից գործընկերներ ունենք, որ մասնակցում են պեղումներին և մեր գիտաժողովներին», ֊ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ֊ի գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը («Մեծամոր» պատմահնագիտական արգելոց -թանգարանը գործում է ՊՈԱԿ-ի կազմում)։
Հայ գիտնականների հետ միասին պեղումների վրա աշխատել են լեհ հնագետները։
© Sputnik / Janna PoghosyanՈսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
Ոսկե զարդերի ցուցահանդես Մեծամոր արգելոց-թանգարանում - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Ոսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
Մեծամորի հնավայրում, ավելի քան հիսուն տարի ընթացող պեղումների ընթացքում բացվել են պարսպապատ միջնաբերդ, սրբարաններ, զոհարաններ, աստղադիտարան, կացարաններ, քաղաքային թաղամաս և հսկայական դամբարանադաշտ, որից էլ հայտնաբերվել է ոսկե զարդերի մեծ մասը։
«2020-ին մենք թալանված, պատկերացնո՞ւմ եք՝ թալանված դամբարանից 83 կտոր ոսկի ենք հայտնաբերել»,֊ասում է Փիլիպոսյանը։
© Sputnik / Janna PoghosyanՄեծամորի թանգարանի հիմնադիր Կորյուն Մրկտչյանի որդին՝ Վահրամը
Մեծամորի թանգարանի հիմնադիր Կորյուն Մրկտչյանի որդին՝ Վահրամը - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Մեծամորի թանգարանի հիմնադիր Կորյուն Մրկտչյանի որդին՝ Վահրամը
Մեծամորի հնավայրից հայտնաբերվել են սաթից ուլունքներ, որոնք, ըստ մասնագետների, Հայկական լեռնաշխարհում չեն եղել, և, ըստ այդմ, խոսում են Մեծամորում իշխողների առևտրական կապերի մասին եգիպտացիների և խեթերի հետ։ Բացի այդ, Մեծամորում գտնվել է սարդոնիքսե գորտի արձանիկ-կախիկ, որը, ըստ մասնագետների, ծառայել է Եգիպտոսում որպես կշռաքար, քանի որ դրա քաշը (8,64 գր.) համապատասխանում է բաբելոնյան 1 սիկղ կշռաչափին:
© Sputnik / Janna PoghosyanՈսկե զարդերի ցուցահանդես Մեծամոր արգելոց-թանգարանում
Ոսկե զարդերի ցուցահանդես Մեծամոր արգելոց-թանգարանում - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Ոսկե զարդերի ցուցահանդես Մեծամոր արգելոց-թանգարանում
Մեծամորից հայտնաբերվել են նաև Եգիպտոսի արքաներ Թութմոս III-ի և Ռամզես II-ի ժամանակներին վերաբերող կոյաբզեզ-դրոշմները, ինչպես նաև Բաբելոնի արքա Կուրիգալզու I-ի և միտաննական գլանաձև կնիքները:
Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա.
Հայ և արտասահմանցի գիտնականների կողմից կես դարից ավելի Մեծամորի հնավայրում ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացվել, բազմաթիվ գիտական աշխատություններ և հոդվածներ են գրվել, սակայն մասնագետները վստահ են՝ անհետացած քաղաքը դեռ շատ և շատ գաղտնիքներ է պարունակում, որոնք պետք է բացահայտեն ապագա հնագետները։
Լրահոս
0