https://arm.sputniknews.ru/20220122/eatm-um-2021-tvakani-11-amsva-yntacqum-ardjunaberakan-artadrutjunn-atshel-e-51vov-37828956.html
ԵԱՏՄ-ում 2021 թվականի 11 ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1%–ով
ԵԱՏՄ-ում 2021 թվականի 11 ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1%–ով
Sputnik Արմենիա
Հայաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 2,7%–ով, իսկ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը` 27%–ով։ 22.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-22T10:15+0400
2022-01-22T10:15+0400
2022-01-22T10:15+0400
հայաստան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
բելառուս
ղազախստան
շինարարություն
ղրղզստան
առևտուր
արդյունաբերություն
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/51/21285132_0:75:1600:975_1920x0_80_0_0_1dde9046536ec83f16a9626cc2120b47.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. 2021 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1 տոկոսով: Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական վերլուծության մեջ։ Մասնավորապես Հայաստանում աճը կազմել է 2,7%, Բելառուսում՝ 6,7%, Ղազախստանում՝ 3,3%, Ղրղզստանում՝ 3,4%, Ռուսաստանում՝ 5,2%:ԵԱՏՄ երկրները զգալիորեն ավելացրել են փոխադարձ առևտուրը` Հայաստանը՝ 27,4% – ով, Բելառուսը՝ 24,8% – ով, Ղազախստանը՝ 35,3% – ով, Ղրղզստանը՝ 30,4% – ով, Ռուսաստանը՝ 35,2% – ով:Գյուղատնտեսական արտադրությունը նվազել է միության բոլոր երկրներում` Հայաստանում՝ 1.3% – ով, Բելառուսում՝ 4.4% – ով, Ղազախստանում ՝ 2.5% – ով, Ղրղզստանում՝ 4% – ով, Ռուսաստանում՝ 1.1% – ով (մասնավորապես Հայաստանում նվազել է բանջարեղենի արտադրությունը, Ռուսաստանում՝ հացահատիկի բերքը, ինչն ազդել է մեր հանրապետությունում ալյուրի և հացի գների վրա):Հայաստանում անբարենպաստ տնտեսական իրավիճակն արտահայտվում է նաև նրանով, որ արագ աճում է ոչ թե արդյունաբերությունը, այլ շինարարությունը։ Շինարարության ոլորտի աճը նշված ժամանակահատվածում ՀՀ–ում կազմել է 14,9%, Ղազախստանում ՝ 6,2%, Ղրղզստանում՝ 13,3%, Ռուսաստանում՝ 5,5%, իսկ Բելառուսում կրճատվել է 14,8%–ով:Ի՞նչ տվեց ՀՀ տնտեսությանը թուրքական ապրանքների էմբարգոն, և ո՞վ վնասներ կրեցՎերջին մեկ տարվա ընթացքում գնաճը բարձր է եղել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ այլ երկրներում։ 2021 թվականի նոյեմբերին 12–ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9,6%, Բելառուսում՝ 10,3%, Ղազախստանում՝ 8,7%, Ղրղզստանում՝ 12,3%, Ռուսաստանում՝ 8,4%:ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ՀՀ տնտեսական աճը ֆանտաստիկայի ժանրից է. Վարդան Արամյան
https://arm.sputniknews.ru/20220119/inch-kta-hajturqakan-sahmani-bacumy-hh-tntesutjany-pek-nakhagahi-pataskhany-37710422.html
https://arm.sputniknews.ru/20220115/dvominvoji-efektvov-klini-gnatshi-hertakan-aliqy-tntesagety-gazi-hnaravvor-tankacman-masin-37564196.html
բելառուս
ղազախստան
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/51/21285132_0:0:1420:1065_1920x0_80_0_0_3c6b66c4f2577a2f3e951a5223c02a56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), բելառուս, ղազախստան, շինարարություն, ղրղզստան, առևտուր, արդյունաբերություն, տնտեսություն
հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), բելառուս, ղազախստան, շինարարություն, ղրղզստան, առևտուր, արդյունաբերություն, տնտեսություն
ԵԱՏՄ-ում 2021 թվականի 11 ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1%–ով
Հայաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 2,7%–ով, իսկ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը` 27%–ով։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. 2021 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1 տոկոսով: Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական վերլուծության մեջ։ Մասնավորապես
Հայաստանում աճը կազմել է 2,7%, Բելառուսում՝ 6,7%, Ղազախստանում՝ 3,3%, Ղրղզստանում՝ 3,4%, Ռուսաստանում՝ 5,2%:
ԵԱՏՄ երկրները զգալիորեն ավելացրել են փոխադարձ առևտուրը` Հայաստանը՝ 27,4% – ով, Բելառուսը՝ 24,8% – ով, Ղազախստանը՝ 35,3% – ով, Ղրղզստանը՝ 30,4% – ով, Ռուսաստանը՝ 35,2% – ով:
Գյուղատնտեսական արտադրությունը նվազել է միության բոլոր երկրներում`
Հայաստանում՝ 1.3% – ով, Բելառուսում՝ 4.4% – ով, Ղազախստանում ՝ 2.5% – ով, Ղրղզստանում՝ 4% – ով, Ռուսաստանում՝ 1.1% – ով (մասնավորապես Հայաստանում նվազել է բանջարեղենի արտադրությունը, Ռուսաստանում՝ հացահատիկի բերքը, ինչն ազդել է մեր հանրապետությունում ալյուրի և հացի գների վրա):
Հայաստանում անբարենպաստ տնտեսական իրավիճակն արտահայտվում է նաև նրանով, որ արագ աճում է ոչ թե արդյունաբերությունը, այլ շինարարությունը։ Շինարարության ոլորտի աճը նշված ժամանակահատվածում ՀՀ–ում կազմել է 14,9%, Ղազախստանում ՝ 6,2%, Ղրղզստանում՝ 13,3%, Ռուսաստանում՝ 5,5%, իսկ Բելառուսում կրճատվել է 14,8%–ով:
Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճը բարձր է եղել ոչ միայն
Հայաստանում, այլև աշխարհի շատ այլ երկրներում։ 2021 թվականի նոյեմբերին 12–ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9,6%, Բելառուսում՝ 10,3%, Ղազախստանում՝ 8,7%, Ղրղզստանում՝ 12,3%, Ռուսաստանում՝ 8,4%:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։