https://arm.sputniknews.ru/20220119/inch-kta-hajturqakan-sahmani-bacumy-hh-tntesutjany-pek-nakhagahi-pataskhany-37710422.html
Ի՞նչ կտա հայ–թուրքական սահմանի բացումը ՀՀ տնտեսությանը. ՊԵԿ նախագահի պատասխանը
Ի՞նչ կտա հայ–թուրքական սահմանի բացումը ՀՀ տնտեսությանը. ՊԵԿ նախագահի պատասխանը
Sputnik Արմենիա
ՊԵԿ նախագահը չի ընդունում վախով ապրելն ու տնտեսությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր չանելը։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T14:49+0400
2022-01-19T14:49+0400
2022-01-19T14:50+0400
հայաստան
թուրքիա
ռուստամ բադասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2136/12/21361226_0:83:1600:983_1920x0_80_0_0_e24fc4425aa6912d21247356db244a16.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ի՞նչ է տալու Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը։ Կառավարությունն ունի այս հարցի աքսիոմատիկ պատասխանը։ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հաշվարկներ կարվեն այն ժամանակ, երբ բանակցությունները կմոտենան սահմանների բացման փուլին։Նա չհերքեց, որ փոքր տնտեսություն ունեցող երկրներում խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը անխուսափելիորեն նկատելի է լինում։ Բայց ՊԵԿ նախագահը չի ընդունում այդ վախով ապրելն ու տնտեսությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր չանելը։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
https://arm.sputniknews.ru/20220119/antaghand-dzakhvoghum-pvordzagetnery--turqakan-apranqneri-nermutsman-argelqy-hanelu-masin-37709830.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2136/12/21361226_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c844468d0cb6202292837b36ea38d06c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ռուստամ բադասյան
հայաստան, թուրքիա, ռուստամ բադասյան
Ի՞նչ կտա հայ–թուրքական սահմանի բացումը ՀՀ տնտեսությանը. ՊԵԿ նախագահի պատասխանը
14:49 19.01.2022 (Թարմացված է: 14:50 19.01.2022) ՊԵԿ նախագահը չի ընդունում վախով ապրելն ու տնտեսությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր չանելը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ի՞նչ է տալու Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը։ Կառավարությունն ունի այս հարցի աքսիոմատիկ պատասխանը։ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հաշվարկներ կարվեն այն ժամանակ, երբ բանակցությունները կմոտենան սահմանների բացման փուլին։
«Բայց կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել։ Բնականաբար, սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը։ Կարծում եմ` դա անվիճելի է։ Այն տնտեսական ակտիվությունը և այն առևտրաշրջանառությունը, որ լինում է բաց սահմանների պարագայում, չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»,– ասաց Բադասյանը։
Նա չհերքեց, որ փոքր տնտեսություն ունեցող երկրներում խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը անխուսափելիորեն նկատելի է լինում։ Բայց ՊԵԿ նախագահը չի ընդունում այդ վախով ապրելն ու տնտեսությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր չանելը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ
ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։