00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսուցիչներն «Ուրալ»-ով էլ գործի չեն հասել․ ՄԻՊ-ը՝ Սյունիքի այլընտրանքային ճանապարհի մասին

© Sputnik / David GalstyanԱշնանային տեսարան Սյունիքում
Աշնանային տեսարան Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Բաժանորդագրվել
Պաշտպանը տարակուսած ու վրդովված է, թե ինչպես կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհի գովքով և արդարացնել ադրբեջանական խախտումները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի –Sputnik․ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ՝ հատկապես եղանակային պայմանների պատճառով։ Facebook-ի պաշտոնական էջում ահազանգում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Գորիս համայնքում ուսուցիչներն այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ «Ուրալ»-ով: Ըստ Թաթոյանի՝ սա կրթության, աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է։
Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի ու Լոռու մարզերում դժվարանցանելի ճանապարհներ կան. ԱԻՆ
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անգամ իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Մեծ դժվարությամբ գյուղեր սնունդ են հասցնում ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողները։
ՄԻՊ-ը հարց է ուղղում՝ այս պայմաններում ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն:
«Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու ի՞նչ աստիճան է դժվարանալու մարդկանց կյանքը: Բա սա չի նշանակու՞մ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու, դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել»,- անպատասխան հարցերը շարունակում է պաշտպանը։
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Իրանական ընկերությունները հետաքրքրված են Սյունիքի ճանապարհաշինական ծրագրերով
Նա պնդում է՝ այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում:
«Ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելը «ադրբեջանական տարածք է, ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը»,- վրդովված նշում է Արման Թաթոյանը։
Նա շեշտում է՝ Սյունիքի մի շարք գյուղերի բնակիչների համար ստեղծված բազմաթիվ խնդիրների լուծման համար միայն 1 ելք կա․ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից։
Սյունիքով անցնող ճանապարհը պետք է լինի ՀՀ սուվերենության ներքո. Փաշինյան
Պաշտպանը վստահ է, որ ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու մյուս միջազգային կառույցների կանոնները տալիս են օրինական իրավունքներ վերականգնելու բնակիչների արժանապատիվ ապրելու իրավունքները։
Լրահոս
0