00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանական ընկերությունները հետաքրքրված են Սյունիքի ճանապարհաշինական ծրագրերով

© Sputnik / Aram NersesyanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Սյունիք
Բաժանորդագրվել
Կառավարությունն առաջարկում է օտարերկրյա ներդրողներին ազատել ՀՀ–ում լիցենզավորվելու պարտադիր պահանջից։ Նախագծի հեղինակները քննարկման ընթացքում հատուկ ընդգծեցին` Ադրբեջանն ու Թուրքիան ցանկում չկան։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Իրանական շինարարական խոշոր ընկերությունները հետաքրքրված են Սյունիքի մարզի ճանապարհաշինական ծրագրերով։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան–Իրան» խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Մենք շատ խոշոր ենթակառուցվածքներ պետք է ստեղծենք Սյունիքի մարզում, որով Հայաստանը պետք է դառնա շատ կարևոր օղակ Պարսից ծոցի ու Եվրոպական երկրների, Ռուսաստանի, ԵԱՏՄ–ի հետ։ Այդ շրջանակներում մենք խոշոր ենթակառուցվածքներ ենք պլանավորում ստեղծել Սյունիքի մարզում, որոնք իրենց մեջ ներառելու են կամուրջներ, թունելներ, ճանապարհներ և այլն։ Եվ այս գործընթացը հազիվ թե կարողանանք միայն ՀՀ բիզնես ներուժով իրականացնել, ուստի կարիք է լինելու աշխարհի առաջատար երկրների ընկերություններին ներգրավել»,– ասաց Պապոյանը։

Իսկ որպեսզի արտերկրի ընկերությունները կարողանան Հայաստանում աշխատել առանց ավելորդ թղթաբանական քաշքշուկների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին օրենքում»։
Հյուսիս–հարավ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի մի քանի տոկոսն է կառուցված. նախարար
Օրենքի փոփոխությունն ԱԺ–ն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է։ Այսօր, երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնելով դրա հիմնական գաղափարը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ խոսքը 13 տիպի գործունեության ոլորտներում օտարերկրյա ընկերությունների մասնակցության հնարավորությունը պարզեցնելու մասին է։ Դրանք են` մասնավոր պահնորդական, ինկասացիոն, փոստային կապի, միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի ներմուծման, արտահանման ծառայությունները, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը, տաքսի ծառայությունների մատուցումը, քաղաքաշինական ծրագրերի ինժեներական փաստաթղթերի մշակումը, դրանց փորձաքննությունը, շինարարությունը, շինարարական աշխատանքների տեխնիկական որակի հսկողությունը և այլն։

«Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է բոլոր այն ոլորտները, որտեղ կարելի է լիցենզավորման պայմանների թուլացում անել։ Մենք սա համարում ենք բիզնես միջավայրի էական լավացում, որը թույլ կտա, որ խոշոր շինարարական նախագծերին, որոնք կառավարությունը պլանավորում է իրականացնել հաջորդ 5 տարում, կարողանան ավելի լայն մասնակցություն ունենալ օտարերկրյա կազմակերպությունները»,– ասաց Քերոբյանը։

Ի դեպ, կառավարություն նաև կոնկրետ ցանկ է սահմանել, թե որ երկրները իրավունք կունենան պարզեցված կարգից օգտվելու։ Դրանք են` Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրները, ԱՄՆ–ն, Կանադան, Հարավային Կորեան, Չինաստանը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Նախագծի հեղինակները քննարկման ընթացքում հատուկ ընդգծեցին` Ադրբեջանն ու Թուրքիան ցանկում չկան։
«Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանն առարկեց, որ ներկայացված նախագծի ընդունման դեպքում հայ տնտեսվարողի շահերը չեն պահպանվելու։ «Ստացվում է, որ օտարերկրյա ներդրողը կարող է գալ Հայաստան և առանց կառավարության վերահսկողության ստանալ ավելի հեշտ պայմաններ, քան հայ տնտեսվարողը իր իսկ երկրում»,–ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նաև շեշտեց, որ օրենքի նախագծի քննարկման ողջ ընթացքում կառավարության ներկայացուցիչները չեն ներկայացրել կոնկրետ օրինակներ, թե որ օտարերկրյա կազմակերպություններն են ցանկանում աշխատել Հայաստանում, ու նրանց խանգարում է լիցենզավորման պարտադիր պահանջը։
Լրահոս
0