https://arm.sputniknews.ru/20220121/gitnakannery-kartsum-en-vor-parzel-en-arevi-mahvan-zhamketnery-37785706.html
Գիտնականները կարծում են, որ պարզել են Արևի մահվան ժամկետները
Գիտնականները կարծում են, որ պարզել են Արևի մահվան ժամկետները
Sputnik Արմենիա
Թեև Արևի լիարժեք վախճանին դեռևս տրիլիոն տարի կա, գիտնականները կարծում են, որ դրա կյանքի տևողության ընթացիկ փուլը կավարտվի 5 մլրդ տարի անց։ 21.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-21T10:11+0400
2022-01-21T10:11+0400
2022-01-21T10:22+0400
արև
մահ
գիտնական
մոլորակ
երկիր մոլորակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/12/36660410_0:351:1600:1251_1920x0_80_0_0_17dbcdc078cce006e33905bdc3e8a6b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ըստ էության, Արևը, ինչպիսին մենք դրան գիտենք, արդեն իսկ (տարածություն–ժամանակ տիեզերական մասշտաբներում) մահվան շեմին է։ Հետագայում Արևը կարմիր հսկա կդառնա, կդադարի ջերմություն տալ միջուկային սինթեզի միջոցով, միջուկը անկայուն կդառնա և կսեղմվի, գրում է BGR–ն։Երբ միջուկը սկսի անկայուն դառնալ, Արևի արտաքին շերտերը կընդլայնվեն։ Այդ երևույթը կկլանի Մերկուրիին և Վեներային, արևային դաժան քամիները կհարվածեն Երկրին, զրկելով դրան մագնիսական դաշտից, հետևաբար, մթնոլորտից։Սարսափելի տեսարան է, բայց մարդկությունը դա չի տեսնի. եթե, իհարկե, դա կարող է մխիթարել։Գիտնականների կարծիքով` մեկ միլիարդ տարի հետո Երկրի վրա գտնվող օվկիանոսները արեգակնային էներգիայի ազդեցության տակ կգոլորշիանան։ Այդ ժամանակ Արևի պայծառությունը ևս մոտ 10 տոկոսով կավելանա։ Իսկ մինչ այդ, արդեն այսօր, կլիմայի փոփոխման այլ վտանգներ կան, որոնք պետք է հաշվի առնել։Նոր SWAN գիսաստղը առավելագույնս մոտեցել է Երկիր մոլորակինԱմեն դեպքում Երկրի ապագան մռայլ է։ Իսկ ահա դեպի այլ մոլորակներ տիեզերական ճանապարհորդությունները թույլ կտային մարդկությանը գոյատևել, գտնելով նոր տուն, ուր կարելի է տեղափոխվել, երբ Արևը, ի վերջո, կմարի, գրում է BGR–ն։
https://arm.sputniknews.ru/20210821/erkir-molorakin-vtangavor-asteroid-e-motenum-28736372.html
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/12/36660410_0:201:1600:1401_1920x0_80_0_0_825ec188e3dc3fe7baf1b14ea410530c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արև, մահ, գիտնական, մոլորակ, երկիր մոլորակ
արև, մահ, գիտնական, մոլորակ, երկիր մոլորակ
Գիտնականները կարծում են, որ պարզել են Արևի մահվան ժամկետները
10:11 21.01.2022 (Թարմացված է: 10:22 21.01.2022) Թեև Արևի լիարժեք վախճանին դեռևս տրիլիոն տարի կա, գիտնականները կարծում են, որ դրա կյանքի տևողության ընթացիկ փուլը կավարտվի 5 մլրդ տարի անց։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ըստ էության, Արևը, ինչպիսին մենք դրան գիտենք, արդեն իսկ (տարածություն–ժամանակ տիեզերական մասշտաբներում) մահվան շեմին է։ Հետագայում Արևը կարմիր հսկա կդառնա, կդադարի ջերմություն տալ միջուկային սինթեզի միջոցով, միջուկը անկայուն կդառնա և կսեղմվի, գրում է
BGR–ն։
Երբ միջուկը սկսի անկայուն դառնալ, Արևի արտաքին շերտերը կընդլայնվեն։ Այդ երևույթը կկլանի Մերկուրիին և Վեներային, արևային դաժան քամիները կհարվածեն Երկրին, զրկելով դրան մագնիսական դաշտից, հետևաբար, մթնոլորտից։
Սարսափելի տեսարան է, բայց մարդկությունը դա չի տեսնի. եթե, իհարկե, դա կարող է մխիթարել։
Գիտնականների կարծիքով` մեկ միլիարդ տարի հետո Երկրի վրա գտնվող օվկիանոսները արեգակնային էներգիայի ազդեցության տակ կգոլորշիանան։ Այդ ժամանակ Արևի պայծառությունը ևս մոտ 10 տոկոսով կավելանա։ Իսկ մինչ այդ, արդեն այսօր, կլիմայի փոփոխման այլ վտանգներ կան, որոնք պետք է հաշվի առնել։
Ամեն դեպքում Երկրի ապագան մռայլ է։ Իսկ ահա դեպի այլ մոլորակներ տիեզերական ճանապարհորդությունները թույլ կտային մարդկությանը գոյատևել, գտնելով նոր տուն, ուր կարելի է տեղափոխվել, երբ Արևը, ի վերջո, կմարի, գրում է
BGR–ն։