https://arm.sputniknews.ru/20220121/arcakhum-avtovtari-entarkvats-erekhan-khaghaghapahneri-ughghatirvov-erevan-e-teghapvokhvel-37810275.html
Արցախում ավտովթարի ենթարկված երեխան խաղաղապահների ուղղաթիռով Երևան է տեղափոխվել
Արցախում ավտովթարի ենթարկված երեխան խաղաղապահների ուղղաթիռով Երևան է տեղափոխվել
Sputnik Արմենիա
Ողնաշարի բարդ կոտրվածքով երեխային ծանր վիրահատություններ են սպասվում, նա այս պահին Երևանում է՝ բժիշկների հսկողության տակ։ 21.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-21T18:53+0400
2022-01-21T18:53+0400
2022-01-21T21:53+0400
վթար
երեխա
ուղղաթիռ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35201426_0:0:3072:1728_1920x0_80_0_0_449e74aba0df2ac329234c87ca27e8a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։Ավտովթարը տեղի է ունեցել հունվարի 19-ին Ճարտար քաղաքում։ Տուժել է 4 երեխա։ Նրանցից 3-ի վնասվածքները եղել են միջին ծանրության, 1-ին՝ ծանր։ Երեխան ունեցել է ողնաշարի բարդ կոտրվածք։ Անհետ կորածների հարազատները հանդիպել են ԼՂ–ում ռուս խաղաղապահների հրամանատարի տեղակալի հետ«Հաշվի առնելով վերջինիս կոտրվածքի բարդությունը ու վտանգավորությունը՝ բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով: ԱՀ կառավարությունը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ուղղաթիռի տրամադրման խնդրանքով, որը բավարարվել է նրանց կողմից, սակայն երեկվա վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի է ունեցել այսօր առավոտյան»,- տեղեկացնումէ Բեգլարյանը։Երեխան արդեն Երևանում է՝ բժիշկների վերահսկողության տակ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց ծանր ու բարդ վիրահատություններ են սպասվում։ ԱՀ պետնախարարը հուսով է, որ կհաջողվի վերականգնել նրա առողջությունը։«2020թ. պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ուղղաթիռի օգտագործման նման հրատապ կարիք է ծագել, և, բարեբախտաբար, հաջողվել է խնդիրը լուծել: Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին և հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ այս մարդասիրական բնույթի սուր խնդիրն արագ ու արդյունավետորեն լուծելու համար»,- գրում է Արտակ Բեգլարյանը:Նրա խոսքով՝ սա Արցախում ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեության և համագործակցության հերթական օրինակն է:Հավելենք, որ ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էտարածվել, թե Ադրբեջանն արգելել է բժշկական ուղղաթիռի ժամանումը Երևանից Ստեփանակերտ։
https://arm.sputniknews.ru/20220120/rd-khaghaghapahnern-artakarg-iravitshakneri-tvi-atsh-en-ardzanagrum-lernajin-gharabaghum-37739871.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35201426_341:0:3072:2048_1920x0_80_0_0_7d0f54621c6d70549eedaada85435440.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, երեխա, ուղղաթիռ, խաղաղապահներն արցախում
վթար, երեխա, ուղղաթիռ, խաղաղապահներն արցախում
Արցախում ավտովթարի ենթարկված երեխան խաղաղապահների ուղղաթիռով Երևան է տեղափոխվել
18:53 21.01.2022 (Թարմացված է: 21:53 21.01.2022) Ողնաշարի բարդ կոտրվածքով երեխային ծանր վիրահատություններ են սպասվում, նա այս պահին Երևանում է՝ բժիշկների հսկողության տակ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։ Տեղեկությունը
Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ավտովթարը տեղի է ունեցել հունվարի 19-ին Ճարտար քաղաքում։ Տուժել է 4 երեխա։ Նրանցից 3-ի վնասվածքները եղել են միջին ծանրության, 1-ին՝ ծանր։ Երեխան ունեցել է ողնաշարի բարդ կոտրվածք։
«Հաշվի առնելով վերջինիս կոտրվածքի բարդությունը ու վտանգավորությունը՝ բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով: ԱՀ կառավարությունը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ուղղաթիռի տրամադրման խնդրանքով, որը բավարարվել է նրանց կողմից, սակայն երեկվա վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի է ունեցել այսօր առավոտյան»,- տեղեկացնումէ Բեգլարյանը։
Երեխան արդեն Երևանում է՝ բժիշկների վերահսկողության տակ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց ծանր ու բարդ վիրահատություններ են սպասվում։ ԱՀ պետնախարարը հուսով է, որ կհաջողվի վերականգնել նրա առողջությունը։
«2020թ. պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ուղղաթիռի օգտագործման նման հրատապ կարիք է ծագել, և, բարեբախտաբար, հաջողվել է խնդիրը լուծել: Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին և հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ այս մարդասիրական բնույթի սուր խնդիրն արագ ու արդյունավետորեն լուծելու համար»,- գրում է Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ սա Արցախում ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեության և համագործակցության հերթական օրինակն է:
Հավելենք, որ ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էտարածվել, թե Ադրբեջանն արգելել է բժշկական ուղղաթիռի ժամանումը Երևանից Ստեփանակերտ։