https://arm.sputniknews.ru/20220120/rd-khaghaghapahnern-artakarg-iravitshakneri-tvi-atsh-en-ardzanagrum-lernajin-gharabaghum-37739871.html
ՌԴ խաղաղապահներն արտակարգ իրավիճակների թվի աճ են արձանագրում Լեռնային Ղարաբաղում
ՌԴ խաղաղապահներն արտակարգ իրավիճակների թվի աճ են արձանագրում Լեռնային Ղարաբաղում
Sputnik Արմենիա
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիտորդական դիրքերում ծառայության անցկացման ժամանակ կանոնավոր մարզումներ են անցկացնում: 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T10:01+0400
2022-01-20T10:01+0400
2022-01-20T10:01+0400
տեսանյութեր
տեսանյութ
դիրքեր
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/13/37733440_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8a669525f6e57961a24997c5dda6a660.jpg
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում արտակարգ իրավիճակների թվի աճի պատճառով տագնապի հայտարարման դեպքում գործողություններ են մշակել: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։ Արցախում գտնվող ռուս խաղաղապահները Մկրտության տոնը նշել են Ստեփանակերտում«Քանի որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել կողմերի սահմանազատման գծի երկայնքով արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերը, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները վարժանքներ են անցկացնում ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործմամբ: Նաև խաղաղապահների կողմից մշակվում են դիրքի վրա պայմանական հարձակումը հետ մղելու տարբեր տարբերակներ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Եժովը։Ինչպես հայտնել են ռազմական գերատեսչությունում, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիտորդական դիրքերում ծառայության անցկացման ժամանակ կանոնավոր մարզումներ են անցկացնում:««Տագնապի» գործողությունների մարզման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողները մշակում են հրաձգային դիրքերում տեղ գրավելը՝ դիրքերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև մայրուղին փակելու համար շարժումը դադարեցնելու նպատակով»,- պարզաբանել են նախարարությունում:ՌԴ ՊՆ-ում պատմել են, որ վարժանքի ժամանակ ազդանշանը ստանալուց հետո խաղաղապահները հնարավորինս կարճ ժամանակում պաշտպանության են անցել նախապես սարքավորված դիրքերում: «Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել հերթապահ ստորաբաժանումները БТР-82А զրահամեքենաներով»,-նշել են ռազմական գերատեսչությունում:Ընդգծել են նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը համալրված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:
https://arm.sputniknews.ru/20220118/rus-khaghaghapahnern-amarasi-vanqum-apahvovel-en-aveli-qan-100-ukhtavvori-anvtangutjuny-37643474.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիրքերի անվտանգության ապահովման վարժանք են անցկացրել
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիրքերի անվտանգության ապահովման վարժանք են անցկացրել
2022-01-20T10:01+0400
true
PT1M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/13/37733440_140:0:1580:1080_1920x0_80_0_0_70a32ed4e49996d447f4ef7100e7269d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, դիրքեր, խաղաղապահներն արցախում
տեսանյութեր, տեսանյութ, դիրքեր, խաղաղապահներն արցախում
ՌԴ խաղաղապահներն արտակարգ իրավիճակների թվի աճ են արձանագրում Լեռնային Ղարաբաղում
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիտորդական դիրքերում ծառայության անցկացման ժամանակ կանոնավոր մարզումներ են անցկացնում:
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում արտակարգ իրավիճակների թվի աճի պատճառով տագնապի հայտարարման դեպքում գործողություններ են մշակել: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։
«Քանի որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել կողմերի սահմանազատման գծի երկայնքով արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերը, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները վարժանքներ են անցկացնում ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործմամբ: Նաև խաղաղապահների կողմից մշակվում են դիրքի վրա պայմանական հարձակումը հետ մղելու տարբեր տարբերակներ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Եժովը։
Ինչպես հայտնել են ռազմական գերատեսչությունում, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիտորդական դիրքերում ծառայության անցկացման ժամանակ կանոնավոր մարզումներ են անցկացնում:
««Տագնապի» գործողությունների մարզման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողները մշակում են հրաձգային դիրքերում տեղ գրավելը՝ դիրքերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև մայրուղին փակելու համար շարժումը դադարեցնելու նպատակով»,- պարզաբանել են նախարարությունում:
ՌԴ ՊՆ-ում պատմել են, որ վարժանքի ժամանակ ազդանշանը ստանալուց հետո խաղաղապահները հնարավորինս կարճ ժամանակում պաշտպանության են անցել նախապես սարքավորված դիրքերում: «Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել հերթապահ ստորաբաժանումները БТР-82А զրահամեքենաներով»,-նշել են ռազմական գերատեսչությունում:
Ընդգծել են նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը համալրված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար: