https://arm.sputniknews.ru/20220120/hajastann-u-rusastany-hushagir-en-stvoragrel-aek-i-blvokneri-karucman-veraberjal-37766531.html
Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման վերաբերյալ
Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման վերաբերյալ
Sputnik Արմենիա
Հուշագիրը ստորագրվել է Դուբայում` «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում։ 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T17:09+0400
2022-01-20T17:09+0400
2022-01-20T17:45+0400
հայաստան
ռուսաստան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
ատոմակայան
դուբայ
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896879_0:85:1600:985_1920x0_80_0_0_138c1b05bed4f3d8357534c30f04c881.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Հայաստանում ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը։Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ Օվերսիս» ԲԲԸ-ի («Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս) նախագահ Եվգենի Պակերմանովը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու համար։Նշենք, որ «Ռոսատոմը» շարունակում է մասնակցել Մեծամորի ատոմակայանի հիմնանորոգմանը, որը պետք է ավարտվի հաջորդ տարի:ԱԷԿ-ում ֆինանսական խնդիրներ են առաջացել. փորձում են կանխել էլեկտրաէներգիայի նոր թանկացումը«Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, եղել է վերանորոգման աշխատանքների մեծ մասի գլխավոր կապալառուն և շարունակում է խորհրդատվություն տրամադրել կայանի ղեկավարությանը, իսկ «Ռոսատոմի» ձեռնարկությունները մրցութային հիմունքով շարունակում են սարքավորումներ մատակարարել կայանի համար:Մասնավորապես, այս տարի կորպորացիայի կազմի մեջ մտնող մի շարք ինստիտուտների և ձեռնարկությունների մասնագետները նախագծել և իրականացրել են ռեակտորի կորպուսի թրծումը, ինչը կերկարաձգի դրա ծառայության ժամկետը:
https://arm.sputniknews.ru/20211018/atvomakajany-miacvel-e-hajastani-energahamakargin-34390066.html
դուբայ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896879_88:0:1512:1068_1920x0_80_0_0_31dfeabf22dfbea4d9156dd64ef58291.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ատոմակայան, դուբայ, հուշագիր
հայաստան, ռուսաստան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ատոմակայան, դուբայ, հուշագիր
Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման վերաբերյալ
17:09 20.01.2022 (Թարմացված է: 17:45 20.01.2022) Հուշագիրը ստորագրվել է Դուբայում` «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Հայաստանում ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, Դուբայում` «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում, «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության մասին։
Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ Օվերսիս» ԲԲԸ-ի («Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս) նախագահ Եվգենի Պակերմանովը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
18 հոկտեմբերի 2021, 11:00
Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու համար։
Նշենք, որ «Ռոսատոմը» շարունակում է մասնակցել Մեծամորի ատոմակայանի հիմնանորոգմանը, որը պետք է ավարտվի հաջորդ տարի:
«Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, եղել է վերանորոգման աշխատանքների մեծ մասի գլխավոր կապալառուն և շարունակում է խորհրդատվություն տրամադրել կայանի ղեկավարությանը, իսկ «Ռոսատոմի» ձեռնարկությունները մրցութային հիմունքով շարունակում են սարքավորումներ մատակարարել կայանի համար:
Մասնավորապես, այս տարի կորպորացիայի կազմի մեջ մտնող մի շարք ինստիտուտների և ձեռնարկությունների մասնագետները նախագծել և իրականացրել են ռեակտորի կորպուսի թրծումը, ինչը կերկարաձգի դրա ծառայության ժամկետը: