https://arm.sputniknews.ru/20220120/hajastani-mi-sharq-shrjannerum-buq-e-37738311.html
Հայաստանի մի շարք շրջաններում բուք է
Հայաստանի մի շարք շրջաններում բուք է
Sputnik Արմենիա
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T08:40+0400
2022-01-20T08:40+0400
2022-01-20T08:53+0400
հայաստան
ճանապարհ
ձյուն
բուք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0e/37547290_0:0:700:395_1920x0_80_0_0_b1f1a3713eaa454046b57c4fa3003d4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Երևանում, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք է) տեղում է ձյուն։Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-29-րդ կմ-ին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0e/37547290_64:0:687:467_1920x0_80_0_0_57e4b8113e91da0ee4bc77311c74b33e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ճանապարհ, ձյուն, բուք
հայաստան, ճանապարհ, ձյուն, բուք
Հայաստանի մի շարք շրջաններում բուք է
08:40 20.01.2022 (Թարմացված է: 08:53 20.01.2022) Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևանում, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք է) տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-29-րդ կմ-ին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։