https://arm.sputniknews.ru/20220119/khvoshvor-avtvovtar-masisum-6-tuzhats-ka-2y-erekhaner-en-37698074.html
Խոշոր ավտովթար Մասիսում. 6 տուժած կա, 2–ը երեխաներ են
Խոշոր ավտովթար Մասիսում. 6 տուժած կա, 2–ը երեխաներ են
Sputnik Արմենիա
Բժիշկները տուժածներից մեկի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության, մյուս երեքինը` բավարար։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T10:51+0400
2022-01-19T10:51+0400
2022-01-19T10:54+0400
հայաստան
վթար
հիվանդանոց
երեխա
տուժածներ
մասիս
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/95/21349533_0:85:1600:985_1920x0_80_0_0_cfe0dab26da8c46957a6ee9f6aaec302.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ, որոնցից երկուսը երեխաներ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է երեկ` հունվարի 18-ին, ժամը 23:39-ին։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Արարատի մարզում մեքենան հայտնվել է ջրանցքում․ վարորդը մահացել է, կան վիրավորներՊարզվել է, որ Արարատյան փողոցի սկզբնամասում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ժ․ Ի․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ի․-ն (ծնված 2017 թ․), Լ․ Հ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2017 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մասիսի ԲԿ, այնուհետև Տ․ Ս․-ն, Լ․ Հ․-ն և Ժ․ Ի․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Տ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Լ․ Հ․-ինը և Ժ․ Ի․-ինը՝ ծանր, 4–ամյա երեխաներին տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Վ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:Կապան-Քաջարան ավտոճանապարհին «Opel Zafira»–ն գլորվել է ձորը. կան տուժածներ
https://arm.sputniknews.ru/20220119/hh-taratsqum-kan-pak-ev-dzhvarancaneli-avtvotshanaparhner-tegh-tegh-merkasarujc-e-37697425.html
մասիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/95/21349533_88:0:1512:1068_1920x0_80_0_0_7b460000160e13a85f78927c3ca3a9ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վթար, հիվանդանոց, երեխա, տուժածներ, մասիս
հայաստան, վթար, հիվանդանոց, երեխա, տուժածներ, մասիս
Խոշոր ավտովթար Մասիսում. 6 տուժած կա, 2–ը երեխաներ են
10:51 19.01.2022 (Թարմացված է: 10:54 19.01.2022) Բժիշկները տուժածներից մեկի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության, մյուս երեքինը` բավարար։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ, որոնցից երկուսը երեխաներ են։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է երեկ` հունվարի 18-ին, ժամը 23:39-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արարատյան փողոցի սկզբնամասում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ժ․ Ի․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ի․-ն (ծնված 2017 թ․), Լ․ Հ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2017 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մասիսի ԲԿ, այնուհետև Տ․ Ս․-ն, Լ․ Հ․-ն և Ժ․ Ի․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Տ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Լ․ Հ․-ինը և Ժ․ Ի․-ինը՝ ծանր, 4–ամյա երեխաներին տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Վ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: