https://arm.sputniknews.ru/20220119/hh-taratsqum-kan-pak-ev-dzhvarancaneli-avtvotshanaparhner-tegh-tegh-merkasarujc-e-37697425.html
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է
Sputnik Արմենիա
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է գալիս։ ԱԻՆ–ը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T10:37+0400
2022-01-19T10:37+0400
2022-01-19T10:43+0400
հայաստան
եղանակ
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/41/22244116_0:85:1600:985_1920x0_80_0_0_000f1638709d6ad19a930d7760b7f005.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Արտաշատում ավտոմեքենա է այրվել. տուժածներից մեկը երեխա էԿոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերացնել վարորդների տուգանային բալային համակարգը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/41/22244116_88:0:1512:1068_1920x0_80_0_0_872499a372b51bff2671afb1ede29956.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եղանակ, ճանապարհ
հայաստան, եղանակ, ճանապարհ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է
10:37 19.01.2022 (Թարմացված է: 10:43 19.01.2022) Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է գալիս։ ԱԻՆ–ը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։
Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: