00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ պիտի վճարի ՊՇՌ թեստի համար. Վարդևանյանը կոչ է անում հարց դնել կառավարության առաջ

© Sputnik / Aram NersesyanԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Արամ Վարդևանյան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ թեստի համար վճարելուց հրաժարվելու դեպքում աշխատանք կամ բիզնես կորցնելու խնդիր չի առաջանա։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՊՇՌ թեստի դիմաց վճարող քաղաքացիներին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը խորհուրդ է տալիս հարցը քննարկել գործատուների հետ ու դնել կառավարության առջև։ Իրավաբան պատգամավորն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով ՍԴ որոշման կիրարկման մասին հարցին։

«Գործատուները կարող են ասել` ձեզանից թեստ ստանալու պարտականություն ունենք։ Բայց ՍԴ–ն ասել է, որ ձեր հաշվին վճարելու պարտականությունը հակասահմանադրական է։ ՍԴ–ն ոչինչ չի ասել գործատուի մասին, գործատուի վրա նման պարտականություն չի դրել»,– ասաց Վարդևանյանը` ՀՀ աշխատող քաղաքացիներին կոչ անելով չվախենալ ռեպրեսիաներից ու վարչական միջամտություններից։

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ թեստի համար վճարելուց հրաժարվելու դեպքում աշխատանք կամ բիզնես կորցնելու խնդիր չի առաջանա։
«Վարչական ակտ են գրելո՞ւ գործատուի վրա։ Գործատուն այդ ակտը շատ հանգիստ կարողանալու է վիճարկել վարչական դատարանում, հիմքն էլ դնելու է ՍԴ որոշումը»,– ասաց նա։
Ըստ Վարդևանյանի` ՍԴ որոշումից հետո գործադիրը պետք է ներողություն խնդրեր հանրությունից, խնդրեր նախորդ ծախսերը չփոխհատուցել, բայց նոր ծախսերը վերցներ իր վրա։ Այս պարագայում, ըստ նրա, Հայաստանում կառաջանար սոցիալական համերաշխություն` հատկապես, որ Հայաստանում լրջագույն սոցիալ–կենցաղային խնդիրներ կան։
Բոլորը պետք է պատվաստվեն և այդ դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու և վճարելու հարց չի առաջանա - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
ՌԱԴԻՈ
Ո՞ր դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու հարց չի առաջանա. Արսեն Թորոսյանը` նախարարի հրամանի մասին
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ Covid-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել (թեստը պետք է արված լինի փաստաթուղթը ներկայացնելուց առավելագույնը 72 ժամ առաջ):
Դեկտեմբերի 1–ից փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը մեկ թեստի պատասխան ներկայացնել։
Նշենք, որ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:
Սահմանվել են նաև բացառություններ: Այդ կարգավորումները չեն տարածվում ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա:
«Հայաստան» դաշինքը վիճարկել էր առողջապահության նախարարի հրամանը ՍԴ–ում։
Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:
Գևորգ Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Քաղաքացին ազատ է որոշելու` ում հաշվին պետք է ՊՇՌ թեստ հանձնի. առողջապահության փոխնախարար
Լրահոս
0