https://arm.sputniknews.ru/20220104/vor-depqum-pshr-test-handznelu-harc-chi-arajana-arsen-tvorvosjany-nakharari-hramani-masin-37133084.html
Ո՞ր դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու հարց չի առաջանա. Արսեն Թորոսյանը` նախարարի հրամանի մասին
Ո՞ր դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու հարց չի առաջանա. Արսեն Թորոսյանը` նախարարի հրամանի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախկին նախարարը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ով պետք է հոգա ՊՇՌ թեստի հետ կապված ծախսերը։ 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T19:17+0400
2022-01-04T19:17+0400
2022-01-04T19:17+0400
ռադիո
հայաստան
արսեն թորոսյան
կորոնավիրուս
պշռ թեստ
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37132451_70:0:1032:541_1920x0_80_0_0_5f3af327733c89bc6641d8dc5503f848.jpg
Բոլորը պետք է պատվաստվեն և այդ դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու և վճարելու հարց չի առաջանա
Sputnik Արմենիա
Բոլորը պետք է պատվաստվեն և այդ դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու և վճարելու հարց չի առաջանա
Պետք է համապատասխան գործիքներով ու խնդրել–համոզելով ջանքեր գործադրել, որպեսզի մարդկանց համար հասկանալի դառնա, որ պատվաստումն արդյունավետ միջոց է։ Կարծում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։Թորոսյանն առաջարկում է, որ բոլորը պատվաստվեն և ընդհանրապես ՊՇՌ թեստ չհանձնեն, այդ դեպքում թեստի վճարման խնդիր չի առաջանա։Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:«Չեմ ուզում մտնել իրավական մեկնաբանությունների մեջ, թե հրամանի որ հոդվածն էր հակասահմանադրական, օրենքներին հակասող կամ ոչ, բայց փաստն այն է, որ այս գործիքը կիրառվում է շատ երկրներում, որպեսզի մարդկանց դրդի պատվաստվել, ոչ թե դրդի ՊՇՌ թեստ հանձնել, որովհետև թեստի այլընտրանքը վերաբերում է միայն չպատվաստվածներին»,– նշեց նախկին նախարարը։Ինչ վերաբերում է ՊՇՌ թեստի վճարման մեթոդին կամ վճարողին, Թորոսյանի խոսքով, գուցե առողջապահության նախարարի հրամանում պետք չէր դա նշել, քանզի կարող են լինել գործատուներ, որոնք կցանկանային վճարել իրենց աշխատողների թեստավորման արժեքը կամ գտնվեին վճարման այլ աղբյուրներ։«Պետությունը դա չի ապահովում, բայց կան օրենքով չարգելված բազմաթիվ աղբյուրներ, հետևաբար ողբերգություն սարքել պետք չէ։ Հակառակը` անհրաժեշտ է դրական ու շարունակական քարոզ իրականացնել` նշելով, որ այս պահին նույնպես ունենք պատվաստումների ցուցանիշի էական բարձրացման խնդիր։ Ավելին, մեր նման երկրների և միջազգային միջին տվյալների համեմատ` ունենք շատ ցածր ցուցանիշ, պատվաստված քաղաքացիների քանակը չի անցնում 720 հազարից, առնվազն մեկ դոզա ստացածների քանակը` 950 հազարից, ինչն ընդամենը մեր բնակչության 30 տոկոսից մի փոքր է ավել»,– նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ Covid-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:2021 թվականի դեկտեմբերի 1–ից փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը մեկ թեստի պատասխան ներկայացնել։
https://arm.sputniknews.ru/20211228/pshr-testi-areghtsvatsy-kam-guce-sd-i-erkimast-vorvoshumnery-bacatrvogh-hatuk-marmin-steghtsenq-36970769.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37132451_193:0:914:541_1920x0_80_0_0_6b4e09fba6a204105276cfac54400021.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արսեն թորոսյան, կորոնավիրուս, պշռ թեստ, պոդկաստ
հայաստան, արսեն թորոսյան, կորոնավիրուս, պշռ թեստ, պոդկաստ
Ո՞ր դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու հարց չի առաջանա. Արսեն Թորոսյանը` նախարարի հրամանի մասին
ՀՀ առողջապահության նախկին նախարարը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ով պետք է հոգա ՊՇՌ թեստի հետ կապված ծախսերը։
Պետք է համապատասխան գործիքներով ու խնդրել–համոզելով ջանքեր գործադրել, որպեսզի մարդկանց համար հասկանալի դառնա, որ պատվաստումն արդյունավետ միջոց է։ Կարծում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
«Էական չէ, թե ով պետք է վճարի ՊՇՌ թեստի համար, որովհետև պետությունն ապահովել է անվճար բազմատեսակ պատվաստանյութերի առկայությունը երկրում, հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատվաստվի, որպեսզի պաշտպանի իրեն և մյուսներին` ունենալով կոլեկտիվ իմունիտետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Թորոսյանն առաջարկում է, որ բոլորը պատվաստվեն և ընդհանրապես ՊՇՌ թեստ չհանձնեն, այդ դեպքում թեստի վճարման խնդիր չի առաջանա։
Սահմանադրական դատարանը
դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:
«Չեմ ուզում մտնել իրավական մեկնաբանությունների մեջ, թե հրամանի որ հոդվածն էր հակասահմանադրական, օրենքներին հակասող կամ ոչ, բայց փաստն այն է, որ այս գործիքը կիրառվում է շատ երկրներում, որպեսզի մարդկանց դրդի պատվաստվել, ոչ թե դրդի ՊՇՌ թեստ հանձնել, որովհետև թեստի այլընտրանքը վերաբերում է միայն չպատվաստվածներին»,– նշեց նախկին նախարարը։
Ինչ վերաբերում է ՊՇՌ թեստի վճարման մեթոդին կամ վճարողին, Թորոսյանի խոսքով, գուցե առողջապահության նախարարի հրամանում պետք չէր դա նշել, քանզի կարող են լինել գործատուներ, որոնք կցանկանային վճարել իրենց աշխատողների թեստավորման արժեքը կամ գտնվեին վճարման այլ աղբյուրներ։
28 դեկտեմբերի 2021, 22:22
«Պետությունը դա չի ապահովում, բայց կան օրենքով չարգելված բազմաթիվ աղբյուրներ, հետևաբար ողբերգություն սարքել պետք չէ։ Հակառակը` անհրաժեշտ է դրական ու շարունակական քարոզ իրականացնել` նշելով, որ այս պահին նույնպես ունենք պատվաստումների ցուցանիշի էական բարձրացման խնդիր։ Ավելին, մեր նման երկրների և միջազգային միջին տվյալների համեմատ` ունենք շատ ցածր ցուցանիշ, պատվաստված քաղաքացիների քանակը չի անցնում 720 հազարից, առնվազն մեկ դոզա ստացածների քանակը` 950 հազարից, ինչն ընդամենը մեր բնակչության 30 տոկոսից մի փոքր է ավել»,– նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ Covid-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:
2021 թվականի դեկտեմբերի 1–ից
փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը մեկ թեստի պատասխան ներկայացնել։