00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ՄԻԵԴ–ում հաղթել է Հայաստանի Հանրապետությանը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՄԻԵԴ
ՄԻԵԴ - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
ՄԻԵԴ
Բաժանորդագրվել
ՄԻԵԴ–ը բավարարել է ՀՀ վարչապետի` ավելի քան 10 տարի առաջ ներկայացրած հայցադիմումը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը` 2008թ–ի նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ։
Դատարանն արձանագրել է, որ խախտվել են Փաշինյանի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հետևյալ իրավունքները.
Խաղաղ հավաքների ազատության իրավունք,
Խոսքի ազատության իրավունք,
Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։
ՄԻԵԴ–ն այսկերպ բավարարել է ՀՀ ներկայիս վարչապետի` ավելի քան 10 տարի առաջ ներկայացրած հայցադիմումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Նշենք, որ Փաշինյանն իր հայցադիմումում դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել ՀՀ–ին:
«Տեր–Պետրոսյանն ուզում է տարանջատվել Փաշինյանից, որ նրա քայլերի հետևանքները չտարածվեն իր վրա». Բոզոյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է Լևոն Տեր–Պետրոսյանն ուզում իրեն տարանջատել Նիկոլ Փաշինյանից
Հիշեցնենք` խոսքը 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին է, որտեղ հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը։ Իսկ ընդդիմության թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը չէր ընդունել ընտրությունների արդյունքներն ու վիճարկում էր դրանց օրինականությունը` միաժամանակ Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիաներ ու նստացույց իրականացնելով։
Բողոքի զանգվածային ալիքն իր գագաթնակետին էր հասել 2008թ–ի մարտի 1-ին, երբ Երևանի փողոցներում բախումներ էին սկսվել ցուցարարների ու ոստիկանների և ԶՈւ–ի միջև։ Նույն օրը հնչած կրակոցների հետևանքով Երևանի կենտրոնում սպանվել էին 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձինք։
Բողոքի ակցիաները գլխավորելու համար Լևոն Տեր–Պետրոսյանին աջակցող Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել էր մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրելու մեղադրանքով։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2010թ–ի հունվարի 19-ին Փաշինյանին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել։
Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ համաներումով ազատ էր արձակվել 2011թ. մայիսի 27-ին, 2010թ. հունվարի 19-ի դատավճիռը, սակայն, թողնվել էր օրինական ուժի մեջ:
Լրահոս
0