00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ է Լևոն Տեր–Պետրոսյանն ուզում իրեն տարանջատել Նիկոլ Փաշինյանից

«Տեր–Պետրոսյանն ուզում է տարանջատվել Փաշինյանից, որ նրա քայլերի հետևանքները չտարածվեն իր վրա». Բոզոյան
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերին։
Լևոն Տեր–Պետրոսյանի թեզերը քաղաքական տեսակետից գուցե հասկանալի են, սակայն զուտ հասունության տեսակետից անիմաստ են, որովհետև ցանկացած քաղաքական ուժ կամ ազդեցիկ անձի կողքին կանգնած ուժերի ամբողջությունը ձգտում է իշխանության կամ փորձում է պահել իշխանությունը, ուստի քաղաքական առումով անտրամաբանական է նման գնահատականներ տալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Այլ խնդիր է, որ Տեր–Պետրոսյանը գուցե ցանկանում էր ասել, որ ավելի լավ կլիներ, եթե ընդլայնվեր հայաստանյան քաղաքական դաշտը։ Դա լոկ լավ ցանկություն է, սակայն հենց Տեր–Պետրոսյանը պետք է իր ամբողջ լուման ներդներ, որ այդ խնդիրը լուծեր, բայց եթե դա նրան չի հաջողվում, ապա դրա համար մեղավոր չեն ո՛չ Փաշինյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը»,– ասաց քաղաքագետը։

Բոզոյանի դիտարկմամբ` ցանկացած փուլում, ինչ–որ ժամանակահատվածում միշտ էլ առաջանում է երկբևեռ կամ եռաբևեռ համակարգ, 1996–ին քաղաքական պայքարն ընթանում էր միացյալ ընդդիմության և Տեր–Պետրոսյանի բևեռի միջև, 2003-ին` Արտաշես Գեղամյանի, Կարեն Դեմիրճյանի և իշխանության միջև, 2008-ին` Տեր–Պետրոսյանի և իշխանության միջև, և կար փոքր բևեռ` ի դեմս Արթուր Բաղդասարյանի, հետևաբար ոչ մի զարմանալի բան չկա, որ այս փուլում էլ հիմնական պայքարն ընթանում է Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև։
«Գալով իշխանության` Փաշինյանը Տեր–Պետրոսյանին չթիրախավորեց, որովհետև նա միշտ համարվել է Փաշինյանի գաղափարական և քաղաքական կողմնակիցը, բայց առաջին նախագահը փորձում է տարանջատվել գործող վարչապետից, որովհետև Փաշինյանի վերջին երեք տարիների գործունեության արդյունքներն անուղղակիորեն ազդում են նաև իր վրա։ Մյուս կողմից Տեր–Պետրոսյանը հավասարապես քննադատում է երկրորդ և երրորդ նախագահներին, որպեսզի ցույց տա, թե իբր հանդիսանում է որպես չորրորդ կողմ»,– ասաց քաղաքագետը։
Վանեցյանն ասել է, թե ինչու ընդդիմությունը վարչապետի իմպիչմենտի հարցը բարձրացնել չի կարող
Բոզոյանի խոսքով` Տեր–Պետրոսյանն այսօր լուրջ գործոն չէ, թեև նրա թիմակիցների մի մասն այսօր իշխանության մեջ է և հասարակության ընկալմամբ կատարում է վարչապետի պահեստային դարբնոցի ֆունկցիա, հետևաբար հենց այդ տեսանկյունից Փաշինյանին քննադատելն այդքան էլ անկեղծ չէ։ Ըստ նրա` այլ խնդիր է, որ առաջին նախագահը կուզենար տարանջատվել վարչապետից, որպեսզի նրա քայլերի բացասական հետևանքները չտարածվեն նաև իր վրա։
Քաղաքագետի համոզմամբ` նոր բևեռի ձևավորումը որոշումով չի կայացվում, այլ ի հայտ է գալիս քաղաքական գործընթացների արդյունքում։ Ըստ նրա` հասարակությունը Տեր–Պետրոսյանից վերջնականապես հիասթափվել է 2019 թվականին, և եթե Քոչարյանի ու Սարգսյանի բևեռները չկարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրները, ապա օբյեկտիվորեն կառաջանա նոր բևեռ, որը հանդես կգա նոր առաջարկներով և դրանց շնորհիվ կդառնա հիմնականը։
Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել թեզերով և նշել, որ փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը, իսկ Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: Ըստ Տեր–Պետրոսյանի` երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են: Ելքի փնտրտուքն, ըստ նրա, բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:
«Սերժ Սարգսյանը մեջբերել է Լևոն Տեր-Պետրոսյանին». Փաշինյանը՝ Արցախի հայկական լինելու մասին
Լրահոս
0