https://arm.sputniknews.ru/20220118/hh-pashtpanutjan-nakhkin-nakharary-pahanjelu-e-drnbac-datakan-nister--37643056.html
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր
Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի և հերքվի նաև 44-օրյա պատերազմի հետ կապված մեղադրանքը։ 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T09:28+0400
2022-01-18T09:28+0400
2022-01-18T09:40+0400
դատարան
դավիթ տոնոյան
քրեական գործ
զենք
փաստաբան
դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24541190_0:168:1600:1068_1920x0_80_0_0_176eae5fe153811e056810b3497423e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պահանջելու է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քննվի դռնբաց դատական նիստերով։ Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանի փաստաբանական խումբը։Հայտարարության մեջ նշվում է, որ այդ պահանջը միտված է քրեական գործի հրապարակային քննություն ապահովելուն:Փաստաբանական խումբը շեշտում է նաև այն հանգամանքը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի և հերքվի նաև այդ հանգամանքը։Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։
https://arm.sputniknews.ru/20220110/davit-tvonvojani-u-evs-6-andzi-gvortsn-ugharkvel-e-dataran-37361589.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24541190_0:0:1424:1068_1920x0_80_0_0_95c2ef998aa1664618815959fec86cf3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, դավիթ տոնոյան, քրեական գործ, զենք, փաստաբան, դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
դատարան, դավիթ տոնոյան, քրեական գործ, զենք, փաստաբան, դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր
09:28 18.01.2022 (Թարմացված է: 09:40 18.01.2022) Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի և հերքվի նաև 44-օրյա պատերազմի հետ կապված մեղադրանքը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պահանջելու է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քննվի դռնբաց դատական նիստերով։ Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանի փաստաբանական խումբը։
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ պահանջը միտված է քրեական գործի հրապարակային քննություն ապահովելուն:
«Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը և մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը»–ասվում է հայտարարության մեջ:
Փաստաբանական խումբը շեշտում է նաև այն հանգամանքը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի և հերքվի նաև այդ հանգամանքը։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը
կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով
երկարաձգվել էր նոյեմբերին։