https://arm.sputniknews.ru/20220118/ev-aseliq-unem-ev-aneliq-beglarjany-ah-nakhagahi-yntrutjunnerum-arajadrvelu-masin-37663812.html
«Ե՛վ ասելիք ունեմ, և՛ անելիք». Բեգլարյանը խոսել է Արցախի ընտրությունների մասին
«Ե՛վ ասելիք ունեմ, և՛ անելիք». Բեգլարյանը խոսել է Արցախի ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
Արտակ Բեգլարյանը կարծում է, որ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն։ 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T13:46+0400
2022-01-18T13:46+0400
2022-01-18T18:14+0400
արտակ բեգլարյան
արցախ
ընտրություններ
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34809225_0:35:660:406_1920x0_80_0_0_2aee114578e3a997c6c6bb89b8827339.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Սահմանադրական փոփոխությունները վաղ թե ուշ լինելու են։ 2021–ի ամփոփիչ ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Նրա խոսքով` թեև կառավարման մոդելի հետ կապված վերջնական որոշում դեռևս չկա, սակայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ սահմանադրական փոփոխությունների առանցքում պետք է լինի ԱԺ–ի և նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը։ Մնում է գործընթացի մեկնարկի մասին ժամկետները որոշել։«Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված` միաժամանակյա ընտրությունների անցկացումը հղի է լուրջ վտանգներով, իսկ առանձնացված ընտրությունների անցկացման պարագայում այդ վտանգների զգալի մասը կարող են չեզոքանալ, այդ պատճառով սկզբում պետք է տեղի ունենա ԱԺ ընտրություններ, հետո նախագահի ընտրություններ»,- պարզաբանեց նախարարը։Բեգլարյանը չի բացառում իր մասնակցությունն ընտրություններին, թեև այդ մասին խոսելը վաղաժամ է համարում։Նշենք, որ տարեվերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել. Ուզել են նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին անվստահություն հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից և այլևս նախագահ չէր կարողանա ընտրել:Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ խորհրդակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դրա առաջին մասը` բյուջեն ընդունվել է:Ալիևն օրեցօր ավելի ու ավելի է լկտիանում համանախագահների լռության հետևանքով. ԱՀ պետնախարարԸստ աղբյուրի` Արցախում չեն բացառում, որ շուտով ականատես կլինենք սրա երկրորդ սերիային. Բաբայանը որոշ շրջանակների միջոցով կփորձի բողոքի ակցիաներ գեներացնել Հարությունյանի դեմ: Ի դեպ, բյուջեի նախագիծն ընդունվելուց՝ դեկտեմբերի 23-ից հետո, Բաբայանը փորձել է հանդիպել Հարությունյանի հետ, սակայն նրա առաջարկը մերժվել է։
https://arm.sputniknews.ru/20220118/arcakhi-mijazgajin-tshanachumy-hnaravvor-e-beglarjany-pakagits-bacec-liparitjani-het-banavetshic-37661265.html
https://arm.sputniknews.ru/20220118/arcakhum-anania-shirakaci-mijazgajin-krtahamalir-khimnvi-beglarjan-37651179.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34809225_37:0:624:440_1920x0_80_0_0_f92ea13254cd3a7e0ed23150e3cc1159.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտակ բեգլարյան, արցախ, ընտրություններ, նախագահ
արտակ բեգլարյան, արցախ, ընտրություններ, նախագահ
«Ե՛վ ասելիք ունեմ, և՛ անելիք». Բեգլարյանը խոսել է Արցախի ընտրությունների մասին
13:46 18.01.2022 (Թարմացված է: 18:14 18.01.2022) Արտակ Բեգլարյանը կարծում է, որ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Սահմանադրական փոփոխությունները վաղ թե ուշ լինելու են։ 2021–ի ամփոփիչ ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
«Սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումները տարբեր շրջաններում եղել են, այդ թվում` պատերազմից անմիջապես հետո։ Նախորդ տարվա ընթացքում էլ են տեղի ունեցել,վերջին շրջանում` հատկապես նախագահի վերջին ուղերձով պայմանավորված»,- նշեց նա։
Նրա խոսքով` թեև կառավարման մոդելի հետ կապված վերջնական որոշում դեռևս չկա, սակայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ սահմանադրական փոփոխությունների առանցքում պետք է լինի ԱԺ–ի և նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը։ Մնում է գործընթացի մեկնարկի մասին ժամկետները որոշել։
«Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված` միաժամանակյա ընտրությունների անցկացումը հղի է լուրջ վտանգներով, իսկ առանձնացված ընտրությունների անցկացման պարագայում այդ վտանգների զգալի մասը կարող են չեզոքանալ, այդ պատճառով սկզբում պետք է տեղի ունենա ԱԺ ընտրություններ, հետո նախագահի ընտրություններ»,- պարզաբանեց նախարարը։
Բեգլարյանը չի բացառում իր մասնակցությունն ընտրություններին, թեև այդ մասին խոսելը վաղաժամ է համարում։
«Երբ ժամանակը գա ու կարիքը լինի, այդ մասին ինքս կհայտարարեմ։ Դրա համար անհրաժեշտ 3 հիմնական գործոններն առկա են` և՛ ասելիք ունեմ, և՛ անելիք ունեմ, տարբեր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հանրային մեծ պահանջարկ ևս կա։ Հաջորդ գործոնը քաղաքական անհրաժեշտությունն է, որի երկու բաղադրիչի մասին արդեն խոսեցի»,- ընդգծեց Բեգլարյանը։
Նշենք, որ տարեվերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել. Ուզել են նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին անվստահություն հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից և այլևս նախագահ չէր կարողանա ընտրել:
Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ խորհրդակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դրա առաջին մասը` բյուջեն ընդունվել է:
Ըստ աղբյուրի` Արցախում չեն բացառում, որ շուտով ականատես կլինենք սրա երկրորդ սերիային. Բաբայանը որոշ շրջանակների միջոցով կփորձի բողոքի ակցիաներ գեներացնել Հարությունյանի դեմ: Ի դեպ, բյուջեի նախագիծն ընդունվելուց՝ դեկտեմբերի 23-ից հետո, Բաբայանը փորձել է հանդիպել Հարությունյանի հետ, սակայն նրա առաջարկը մերժվել է։