https://arm.sputniknews.ru/20220118/arcakhum-anania-shirakaci-mijazgajin-krtahamalir-khimnvi-beglarjan-37651179.html
Արցախում «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր կհիմնվի. Բեգլարյանը ժամկետ է նշել
Արցախում «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր կհիմնվի. Բեգլարյանը ժամկետ է նշել
Sputnik Արմենիա
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը 2021–ի ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց Արցախում կրթության որակի բարելավմանն ուղղված ծրագրերը։ 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T12:04+0400
2022-01-18T12:04+0400
2022-01-18T12:37+0400
արտակ բեգլարյան
արցախ
նախարար
կրթություն
ծրագիր
անանիա շիրակացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/12/37651398_0:0:1600:900_1920x0_80_0_0_528fcecb736c8a34ca22d070ddd64912.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արցախի կրթության ոլորտի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացել է 17.6 տոկոսով և կազմում է 17 միլիարդ 331 միլիոն 212 հազար դրամ։ Տեղեկությունը 2021–ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։«Բյուջեի ավելացմամբ նախատեսվում է կրթության ոլորտի, այդ թվում` գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում` միջինը 20 տոկոսով, որոշ դեպքերում մի քիչ ավելի ցածր` կախված համամասնությունից և առաջնահերթություններից»,-ասաց նա։Բեգլարյանը հայտնեց նաև, որ դեռ 2021-ից մեկնարկած երկարօրյա դպրոցի ծրագրի շրջանակում արդեն 14 դպրոց անցել է երկարօրյա ռեժիմի, ընթացիկ տարում նախատեսվում է ևս 34 դպրոց ներառել այդ ծրագրում։Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնաԿրթության որակի բարելավման նպատակով 2022 թվականի սեպտեմբերին Արցախում կհիմնվի «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր։Արցախի պետական նախարարը հավաստիացրեց, որ կրթության որակի ստուգման և բարելավման ծրագրերը շարունական բնույթ են կրելու։Արցախցի դպրոցականներն ու ուսանողներն առանց կրթության չեն մնա․ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում
https://arm.sputniknews.ru/20210905/tory-papakan-gyuxy-veratsele-dproci-artsax-varynktar-28894431.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/12/37651398_179:0:1379:900_1920x0_80_0_0_3756e0c5a6747f8eab0c3ca4e59b0226.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտակ բեգլարյան, արցախ, նախարար, կրթություն, ծրագիր, անանիա շիրակացի
արտակ բեգլարյան, արցախ, նախարար, կրթություն, ծրագիր, անանիա շիրակացի
Արցախում «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր կհիմնվի. Բեգլարյանը ժամկետ է նշել
12:04 18.01.2022 (Թարմացված է: 12:37 18.01.2022) ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը 2021–ի ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց Արցախում կրթության որակի բարելավմանն ուղղված ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արցախի կրթության ոլորտի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացել է 17.6 տոկոսով և կազմում է 17 միլիարդ 331 միլիոն 212 հազար դրամ։ Տեղեկությունը 2021–ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Բյուջեի ավելացմամբ նախատեսվում է կրթության ոլորտի, այդ թվում` գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում` միջինը 20 տոկոսով, որոշ դեպքերում մի քիչ ավելի ցածր` կախված համամասնությունից և առաջնահերթություններից»,-ասաց նա։
Բեգլարյանը հայտնեց նաև, որ դեռ 2021-ից մեկնարկած երկարօրյա դպրոցի ծրագրի շրջանակում արդեն 14 դպրոց անցել է երկարօրյա ռեժիմի, ընթացիկ տարում նախատեսվում է ևս 34 դպրոց ներառել այդ ծրագրում։
Կրթության որակի բարելավման նպատակով 2022 թվականի սեպտեմբերին Արցախում կհիմնվի «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր։
«Այն լինելու է Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղը։ Իրենց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- նշեց Բեգլարյանը։
Արցախի պետական նախարարը հավաստիացրեց, որ կրթության որակի ստուգման և բարելավման ծրագրերը շարունական բնույթ են կրելու։