00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցի Մարիա Շաքարյանը, որը ռուսական «Ֆեմիդա» մրցանակի է արժանացել

© Sputnik / Asatur YesayantsՖեմիդա
Ֆեմիդա - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Ֆեմիդա
Բաժանորդագրվել
Ուղիղ 98 տարի առաջ այս օրը արցախյան փոքրիկ Խնուշինակ գյուղում ծնվեց իրավագետ-գիտնական, ՌԽՖՍՀ վաստակավոր իրավաբան Մարիա Շաքարյանը, որը մասնակցեց 1964 թվականի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ստեղծմանը:
Մարիա Սմբատի Շաքարյանն այն քիչ կանանցից է, որը «Ֆեմիդա» իրավաբանական բարձրագույն մրցանակի է արժանացել։ Ի դեպ, այդ մրցանակի դափնեկիրներ են եղել այնպիսի հայտնի իրավագետներ, պետական ու հասարակական գործիչներ, ինչպիսիք են Դմիտրի Մեդվեդևը, Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Մոսկվայի Փաստաբանական պալատի նախագահ Հենրի Ռեզնիկը, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և շատ այլ գործիչներ:
Մարիա Շաքարյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 18-ին Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում: Ադրբեջանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտի ասպիրանտուրայում։
Закрытие летнего математического лагеря в Бюраканской обсерватории - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար
Մարիա Շաքարյանի անունը այնքան էլ հայտնի չէ հասարակության լայն զանգվածներին. նրան ճանաչում են հիմնականում գիտական շրջանակներում։ Մասնավորապես իրավաբանական և իրավական ոլորտների ներկայացուցիչները չեն կարող չիմանալ նրա մասին։ Չէ՞ որ հենց Մարիա Շաքարյանի խմբագրությամբ է հրատարակվել քաղաքացիական դատավարության իրավունքի ակադեմիական դասագիրքը։
Տիկին Շաքարյանի համահեղինակությամբ կամ խմբագրությամբ 1957-2002 թվականներին լույս են տեսել տասը դասագրքեր: Նա ավելի քան 200 գիտական աշխատանքների, այդ թվում չորս մենագրության հեղինակ է։
Երեսուն երկու տարի շարունակ նա եղել է Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը և ընդգրկված է եղել 1964 և 2002 թվականների Պետական դատավարական օրենսգրքի մշակման աշխատանքային խմբերում:
«Achtung. օդում Նելսոն Ստեփանյանն է». ինչպես էր արցախցի արծիվը սարսափեցնում ֆաշիստներին
Հարցազրույցներից մեկում Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի ռեկտոր Վիկտոր Բլաժեևը նշել է․ «Տիկին Շաքարյանն ինձ պատմել է՝ ինչպես էին կազմում 64 թվականի Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։ Քսան տարի։ Եվ օրենսգիրքը լիովին մտածված էր, առանց որևէ ներքին հակասությունների։ Ոչ մի լուրջ փոփոխություն երբեք չի արվել, ստեղծվել է բոլոր ժամանակների համար․․․»
Շաքարյանը երկար տարիներ եղել է Ռուսաստանի Գերագույն դատարանին կից գիտախորհրդատվական խորհուրդների անդամ։
Կարելի է ասել` արցախցին կինը կանգնած է եղել Ռուսաստանի օրենսդրական նորմերի ստեղծման ակունքներում։
Հենց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (2002) մշակմանը մասնակցելու համար է նա 2003 թվականին արժանացել «Ֆեմիդա» մրցանակի։ Նույն տարում էլ մահացել է…
Քաղաքացիական դատավարության իրավունքի շրջանակում Շաքարյանը զբաղվել է քաղաքացիական գործընթացի վերահսկողության խնդիրներով։ Բազմաթիվ հետազոտություններն ուղղված են եղել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացման ուղիների, Քաղաքացիական դատավարական օրենսդրության կատարելագործման ու դրա կիրառման պրակտիկայի վերլուծությանը։
Լիլիթ Գրիգորյան-Պողոսյանը երեխաների հետ - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Վերածննդի խորհրդանիշ. ինչի՞ մասին է երազում արցախցի բազմազավակ մայրը
Ադրբեջանցիները գրավել ու ավերել էին Արցախի Ճանկաթաղը․ ինչպե՞ս վերադարձան բնակիչները
Լրահոս
0