https://arm.sputniknews.ru/20220117/urcadzvor-hamajnqi-nakhkin-ghekavari-vordin-kalanavvorvel-e-qk-37602389.html
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվել է. ՔԿ
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվել է. ՔԿ
Sputnik Արմենիա
Համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էին երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան... 17.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-17T11:13+0400
2022-01-17T11:13+0400
2022-01-17T11:22+0400
հհ քննչական կոմիտե
համայնքի ղեկավար
կալանք
ոստիկան
ուրցաձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվել է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը։ Հունվարի 15-ին նա «Վազ 2121» մեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության «Տոյոտային»։ Դրանից հետո իջել էր մեքենայից, սկսել դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին։Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ համայնքի նախկին ղեկավարի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:ՔԿ-ից հայտնում են նաև, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննությունների ընթացքում համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էին երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, որսորդական հրացանի փամփուշտներ:Նախաքննությունը շարունակվում է:
https://arm.sputniknews.ru/20220113/pashtonjanery-petq-e-lren-kalanavorman-harcum-qaghaqakan-azdecutjun-ka-te-voch-37474239.html
ուրցաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, համայնքի ղեկավար, կալանք, ոստիկան, ուրցաձոր
հհ քննչական կոմիտե, համայնքի ղեկավար, կալանք, ոստիկան, ուրցաձոր
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվել է. ՔԿ
11:13 17.01.2022 (Թարմացված է: 11:22 17.01.2022) Համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էին երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, որսորդական հրացանի փամփուշտներ:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվել է, հայտնում են
ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը։ Հունվարի 15-ին նա «Վազ 2121» մեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության «Տոյոտային»։ Դրանից հետո իջել էր մեքենայից, սկսել դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ համայնքի նախկին ղեկավարի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
ՔԿ-ից հայտնում են նաև, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննությունների ընթացքում համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էին երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, որսորդական հրացանի փամփուշտներ:
Նախաքննությունը շարունակվում է: