00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ծրագրավորողները զարգացման նոր նախագիծ են սկսում

© Sputnik / Janna PoghosyanԾրագրավորողներ
Ծրագրավորողներ - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Ծրագրավորողներ
Բաժանորդագրվել
ՏՏ համայնքի պրոֆեսիոնալներն իրենց գիտելիքն ու փորձը կփոխանցեն գործընկերներին` պայմանով, որ երբ նրանք դառնան բարձր վարձատրվող մասնագետներ, իրենց պարտքը վերադարձնեն համայնքին թե՛ գումարով, թե՛ դասերով։
Ի՞նչ կլինի, եթե փորձառու հայ ծրագրավորողները սկսեն փոխանցել իրենց գիտելիքը մյուս գործընկերներին։ Կլինի այն, որ Հայաստանում ավելի արագ կստեղծվեն նոր ընկերություններ` միջազգային շուկային համապատասխանող որակով, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վերջերս ստեղծված «BuildUp» նախաձեռնության համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Այստեղ չեն սովորեցնի Java կամ С++ (նման դասերի պակաս արդեն չկա), ավելի շատ կփոխանցեն պրակտիկ փորձը` ծրագրային կոդի, ծրագրի կամ նախագծերի հետ եղած խնդիրների լուծման մասին։
© Sputnik / Asatur YesayantsՏեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Հավելենք, որ ծրագիրն ունի պայման. երբ կուրսերի ուսանողը դառնում է բարձր վարձատրվող մասնագետ (2 հազար դոլար և ավելի մաքուր աշխատավարձով), նա վերադարձնում է իր պարտքը համայնքին. նախ` 17 ամսվա ընթացքում վճարում է 100-ական դոլար (դասընթացների կարիքները հոգալու համար), ինչպես նաև ամենակարևորը` կկարողանա անվճար մասնակցել հետագա դասերին, ինչը կօգնի նրա lifelong learning–ին (արդի աշխարհում այս տարածված հասկացությունը կարելի է թարգմանել «ցկյանս ուսումնառություն»)։։

«Ցավոք, մեր կրթական համակարգում չկա մոտեցում, թե ինչպես պատրաստել պրակտիկ աշխատանքին պատրաստ ծրագրավորողներ։ Այս ոլորտը շատ արագ է զարգանում, ու քանի դուք կազմում եք կրթական չափորոշիչներ, հետո դասագիրք, հետո այն հաստատում եք նախարարությունում, մնում եք կայարանում, իսկ ՏՏ ինդուստրիայի գնացքը արդեն հորիզոնի հետևում է։ Այսինքն, պարզ ասած, պիտի թափով աշխատենք, և այս ծրագիրը հենց սրա համար է»,– նշեց Մարտիրոսյանը։

Ծրագրի ընթացքում մասնակիցները ոչ միայն և ոչ այնքան կսովորեն աշխատել, որքան աշխատել թիմերով, ինչը հաջողակ նախագծի կեսն է։
«Արդեն մի քանի տարի է, ինչ մեր ընկերությունները սկսում են ստեղծել հաջողակ սեփական պրոդուկտներ, այլ ոչ թե կատարում են աութսորսինգ (արտապատվերներ)։ Այս որակական փոփոխությունը տեղի է ունենում հենց թիմային աշխատանքի զարգացման շնորհիվ», – ասաց նա։
Դավիթ Արսենյան - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2022
«Հանկարծ մեկը թույլ ձայնով շարունակեց երգը». հայերի նոր սարքը հաշմանդամներին կօգնի քայլել
Նշենք, որ նախագծին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաև արտերկրում աշխատող բազմաթիվ մասնագետներ։ Նրանք կոփված են միջազգային շուկայում ու լավ գիտեն, թե ինչպիսի նախագծեր այնտեղ կարող են հաջողակ լինել։

«Այսինքն` որքան էլ ասենք, որ գիտելիք փոխանցելով` ՏՏ բիզնեսն ինքն է շահում, միևնույնն է` ամեն մեկը չի համաձայնի գործից հետո ևս մի քանի ժամ տրամադրել հասարակական աշխատանքին։ Այնպես որ եկեք նաև փաստենք, որ շահերից բացի, կա նաև իրար օգնելու ցանկություն», – նշեց Մարտիրոսյանը։

Փորձառու մասնագետները նաև ուղղություն կտան, թե ինչ նախագծեր կարելի է առաջարկել միջազգային շուկային, իսկ սա կօգնի զարգացնել այնպիսի ուղղություններ, որոնք տեղական արդյունաբերության մեջ դեռ պահանջված չեն, օրինակ` մեծ տվյալներ կամ արհեստական բանականություն։
Անգամ ԱԹՍ–ով դժվար է խոցել. հայ ինժեներների ռոբոտ–զինվորը 4 տարի սպասում է արտադրության
Դասընթացներում, որոնք կսկսվեն առաջիկայում և կտևեն 16 շաբաթ, կուսումնասիրվի նախագծերի կառավարում և դիզայն (product management/design), թվային մարկետինգ, ծրագրերի «հիմքային» նախագծում (back-end development), ծրագրի ողջ համալիր շղթայի նախագծում (full-stack development): Կա և հեռահար նպատակ` տարածել դասընթացները ոչ միայն soft-ի, այլ նաև hard-ի, այսինքն` էլեկտրոնիկայի վրա։
Հայ ծրագրավորողների մշակած ծրագիրն օգտագործում են շվեյցարական բանկերում
«Իհարկե, սա ավելի դժվար է, որովհետև ծրագրավորման կուրսի համար բավական է ունենալ երկու հոգի և համակարգիչ, իսկ 3d–տպիչների կամ դրոնների համար լուրջ նյութական ներդրումներ են պետք», – ասաց փորձագետը։
Հուսանք` ՏՏ–ն այդպիսով օրինակ կծառայի «հայթեքի» այլ ոլորտների համար։
Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկորները
Լրահոս
0