00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հանկարծ մեկը թույլ ձայնով շարունակեց երգը». հայերի նոր սարքը հաշմանդամներին կօգնի քայլել

© Sputnik / Aram GareginyanԴավիթ Արսենյան
Դավիթ Արսենյան - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2022
Դավիթ Արսենյան
Բաժանորդագրվել
Կինեզիոլոգ Դավիթ Արսենյանն արդեն մի քանի տարի է՝ վիրավոր զինվորներին օգնում է վերականգնվել։ Այդ փորձի հիման վրա նա մի խումբ մասնագետների հետ ստեղծել է քայլաբեր մարզասարքեր՝ վիրտուալ իրականությամբ։
Հայ ինժեներների նոր մարզասարքը հաշմանդամություն ունեցող մարդկանց կարող է օգնել վերականգնել ոչ միայն մկանները, այլև նույնիսկ վնասված նյարդային հանգույցները։ «Qayl Med» ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մարզասարքի մոդելը՝ վիրտուալ իրականության սաղավարտով, արդեն գրեթե պատրաստ է, պատենտավորվում է և կփորձարկվի հունվարին։ Զուգահեռ ավարտին է մոտենում սաղավարտի համար խաղերի ստեղծումը` զարգացնող (հաշմանդամություն ունեցող երեխաների համար) և վերականգնող (մեծերի համար)։
«Աշխարհում նման փորձ դեռ չկա, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը փոխել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, և մեր երկիրը առաջատար կդառնա նեյրովերականգնման հարցում»,-ավելացրեց Դավիթը։
Ժամանակին նա կինեզիոլոգիա է սովորել Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում։ 2016թ․-ին՝ Ապրիլյան պատերազմից հետո, սկսել է աշխատել ռազմական հոսպիտալում, այնուհետև Զինվորի տանը (Երևանի բժշկական համալսարանին կից վերականգնողական կենտրոն)։ Այժմ ինտեգրատիվ կինեզիոլոգիա է դասավանդում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։
2019թ․-ին պատրաստել և «DigiTec» ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է էկզոկմախքի առաջին մոդելը, որում տվիչները որսում են ձեռքերի և ոտքերի թույլ շարժումները (կամ ծանր վնասվածքների դեպքում` մկանների թույլ ազդակները) և դրանք վերածում շարժումների։ Աշխարհում այդպիսի սարքավորումներ վաղուց են պատրաստում, սակայն Հայաստանում դրանք գրեթե չկային։ Դավթին աշխատանքում օգնել են բժիշկ-գործընկերները, ինչպես նաև Պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները։
© Sputnik / Aram GareginyanԷկզոկմախք
Экзоскелет компании Qayl Med - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Էկզոկմախք
Վերականգնողական կենտրոնում աշխատելու ընթացքում Դավիթը վիրավոր զինվորներին օժանդակող նոր սարքավորումների մի քանի նախագիծ է կազմել։ Մեկ տարի առաջ նա որոշել է` ժամանակն է արտադրել այն, ինչ գծում ես թղթի վրա։
Հիմա նա թիմի հետ արդեն մի քանի պատրաստի կամ գրեթե պատրաստի մոդելներ է հավաքել․ կատարելագործել է էկզոկմախքը, հաշմանդամի սայլակի համար կառավարման բլոկով էլեկտրական շարժիչ ու շարժական բազկաթոռ-մահճակալ հավաքել (նույնպես էլեկտրաշարժիչով)։
© Sputnik / Aram GareginyanՔայլաբեր սարք
Реабилитационный тренажер для людей с ограниченными возможностями компании Qayl Med - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Քայլաբեր սարք
Նա նաև ստեղծել է քայլաբեր մարզասարքի նոր մոդել՝ վիրտուալ իրականությամբ։ Դավիթը համոզված է` այդպես հնարավոր է վերականգնել ոչ միայն շարժումները, այլև զգացողությունները, այսինքն՝ նաև նյարդային կենտրոնները, որոնք պատասխանատու են այդ զգացողությունների համար։

«Վերականգնողական կենտրոնում Ապրիլյան պատերազմի մասնակից կար, որը գլխի վնասվածք էր ստացել։ Ուղեղի մի մասը հեռացրել էին, այդ թվում՝ խոսքի համար պատասխանատու կենտրոնները։ Մի անգամ միջանցքով անցնում էի և «Գետաշենն» էի երգում։ Մտա պալատ, լռեցի, որ ոչ մեկին չարթնացնեմ։ Ու հանկարծ մեկը թույլ ձայնով շարունակեց երգը․«Արծիվների բույնն ես, չքնաղ Գետաշեն»։ Մյուս տղերքով իրար նայեցինք՝ հնարավոր չի, որ նա լինի, երևի թվաց մեզ։ Բայց չէ, հենց ինքն էր։ Պարզվեց` «Գետաշենը» իրենց վաշտի երգն է եղել, օրական մի քանի անգամ երգել են։ Այսինքն՝ նրա մկանների, նյարդերի, մարմնի հիշողության մեջ այդ երգը կար։ Եվ երբ նորից լսեց երգը, օրգանիզմը էմոցիոնալ ազդակ ստացավ, և ուղեղը սկսեց նոր նյարդային կենտրոններ ձևավորել։ Հիմա նա կրկին խոսում է»,- պատմում է Դավիթը։

Հենց այդպիսի դրական և ակտիվ ազդակներ է նա ուզում ուղարկել վիրտուալ իրականության սաղավարտով` համակարգչային խաղերի միջոցով։ Ասում է` եթե պարզապես շարժումներ պարապելու փոխարեն ինքդ քեզ տեսնես սիրելի թիմի հետ ֆուտբոլ խաղալիս, ապա նյարդային համակարգի համար նման ազդակները մի քանի անգամ ավելի շատ կլինեն։

Հուսալի հիմք

Մարզասարքն ամբողջությամբ պատրաստված է Հայաստանում՝ մետաղական կորպուսից մինչև այս պահին կազմվող համակարգչային խաղեր։ Կորպուսները պատրաստում են Բյուրեղավան քաղաքում՝ փոքր ձեռնարկությունում, որը հավաքել է փորձառու ինժեներ Վոլոդյա Հայրապետյանը։ Խառատային, ֆրեզերային աշխատանքները, զոդումը, ներկումը, ամեն ինչ նրա մոտ է արվում։ Նա Դավիթի և մյուս բժիշկների էսքիզները վերածում է ճշգրիտ գծագրերի։
© Sputnik / Aram GareginyanՀաշմանդամություն ունեցողների համար նախատեսված օժանդակ պարագաների արտադրություն Բյուրեղավանում
Производство металлоконструкций для инвалидных приспособлений в Бюрегаване - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված օժանդակ պարագաների արտադրություն Բյուրեղավանում
Հաստոցները նա 90-ականներին է գնել՝ փրկելով որպես մետաղի ջարդոն վաճառվելուց («շուկայական տնտեսության» քողի տակ)։ Դրանց թվում է 1967թ.–ի ֆրեզերային հաստոցը, որը Վոլոդյայից ընդամենը 4 տարով է փոքր, բայց որը նրա ձեռքում հիմա էլ հիանալի աշխատում է ։ Մեկ առ մեկ հավաքելով իր պես փորձառու աշխատակիցներին` նա սկսել է տեղական ձեռնարկությունների համար ամենատարբեր պատվերներ կատարել։ Օրինակ՝ Հայաստանի մի շարք գինու գործարաններում տեղադրված են գինու և օղու շշերի խցանման նրա մեքենաները, իսկ երկրի ավտոսերվիսների մեծ մասում աշխատում են վուլկանիզացիայի նրա սարքավորումները, ընդ որում՝ դրանցից նաև Ռուսաստան է արտահանել։
«Պատվիրատուները պտտվում էին դրանց շուրջը, շոշափում կորպուսը, չէին կարողանում հավատալ, որ Հայաստանում է պատրաստված, ոչ թե ինչ-որ տեղից վերավաճառել ենք... մի խոսքով, մենք շատ բան կարող ենք անել, ուղղակի հիմա կպել ենք էս գործին ։ Դժվար թե մեկը ասի, որ սա կարևոր գործ չի»,-ասում է Վոլոդյան։

Մնաց մնացածը

Սարքավորման վրա ոչ միայն հիանալի ինժեներներ, այլև հիանալի բժիշկներ են աշխատում։ Հոգեբանները խորհրդատվություն են իրականացնում ծրագրավորողների համար, թե որ խաղային ֆոնը կարող է ավելի լավ «միացնել» մարդու զգացողությունները, իսկ կինեզիոլոգները (Դավթի գործընկերները) և նեյրովիրավիրաբույժները հուշում են, թե որ շարժումներն են ավելի արդյունավետ հենաշարժողական համակարգի, ձեռքերի և ոտքերի նյարդային հանգույցների վերականգնման համար։
Որոշ բուժառուների համար ավելի օգտակար են դահուկները, մյուսներին՝ ֆուտբոլը, ոմանց էլ՝ սովորական զբոսանքը Արագածի վիրտուալ լանջին կամ եվրոպական քաղաքում։ Ինժեներները մոնտաժում են տվիչները, որոնք հաշվարկելու են ձեռքերի, ոտքերի և մեջքի շարժումները (որոնք երբեմն այնքան թույլ են լինում, որ վիրտուալ ծրագիրը առանց տվիչի չի կարող ճանաչել)։

Դավթի գաղափարը վարակել է նաև ծրագրավորողներին, նրանցից ոմանք գալիս են երեկոյան՝ հիմնական աշխատանքից հետո (Դավիթն ինքն էլ, ինչպես նշեցինք, առավոտները հատկացնում է դասավանդմանը)։ Նրանցից մեկը՝ Էդգար Մարգարյանը, «կարիերան» սկսել է հաքերությունից․ 2016թ․-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ 15 տարեկան էր, ադրբեջանցի բլոգերների կայքերն է կոտրել։

Ծրագրավորողների մի մասը նախագծի համար աշխատում են Ջերմուկի Գնդեվազ գյուղում, որը Դավթի հայրենի գյուղն է։ Որպես աջակցություն թիմին նա դրամաշնորհ է ստացել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից (Հայաստանում առաջատար տեխնոլոգիաներին աջակցող կազմակերպություն է)՝ մարզերում ստարտափների աջակցության ծրագրի շրջանակում։ Դա օգնում է աշխատավարձեր վճարել և անհրաժեշտ սարքավորումներ գրել։
Մի ուրախացեք, եթե ձեր բիզնեսը շատ փող է բերում․ ՀՀ–ում ապրող ամերիկացու բիզնես ծրագիրը
Ընթացքում Դավթի քայլաբեր մարզասարքերը (առայժմ՝ առանց վիրտուալ իրականության) արդեն տեղադրված են Զինվորի տանը, Հերոսների վերականգնողական քաղաքում, ինչպես նաև Գյումրու, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոններում և Երևանի Մանկական հանրապետական վերականգնողական կենտրոնում։
«Վիրտուալ խաղերով մարզասարքերի ինքնարժեքը կարող է բավականին բարձր լինել, բայց ես փորձում են ամեն տեղից միջոցներ գտնել դրանց համար»,-ավելացրեց Դավիթը։
Հաջորդ տարի նա ուզում է նաև դրամահավաք–արշավ (քրաուդֆանդինգ) սկսել։
Արհեստական ոսկրային հյուսվածքների արտադրության AIP Tech ընկերության համահիմնադիր Մարինա Աղայան - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկորները
Հայ ծրագրավորողների մշակած ծրագիրն օգտագործում են շվեյցարական բանկերում
Լրահոս
0