https://arm.sputniknews.ru/20220116/jvokvovichin-artaqsum-en-avstraliajic-37583220.html
Ջոկովիչին արտաքսում են Ավստրալիայից
Ջոկովիչին արտաքսում են Ավստրալիայից
Sputnik Արմենիա
Նովակ Ջոկովիչի վիզան չեղյալ է հայտարարվել, քանի որ իշխանությանը չեն համոզել մարզիկին կորոնավիրուսի դեմ պատվաստումից ազատելու պատճառները: 16.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-16T11:43+0400
2022-01-16T11:43+0400
2022-01-16T11:43+0400
թենիս
ավստրալիա
արտաքսում
նովակ ջոկովիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/148/35/1483559_0:0:3073:1728_1920x0_80_0_0_df02b3a4ccb2e50b53012f9a6c6559d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ավստրալիայի դաշնային դատարանը չի բավարարել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի բողոքարկումը՝ նրա վիզան չեղյալ հայտարարելու մասին որոշման դեմ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը որոշման հայտարարության ընթացքում հայտնել է դատարանի ղեկավար Ջեյմս Օլսոպը։Նշվում է, որ Ջոկովիչի վիզան չեղարկվել է, քանի որ իշխանությանը չի համոզել մարզիկին կորոնավիրուսի դեմ պատվաստումից ազատելու պատճառը։ Պատվաստումը պարտադիր է Մեծ սաղավարտի առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության բոլոր մասնակիցների համար:Մրցումները տեղի կունենան «Մելբուրն պարկ» կորտում հունվարի 17-30-ը։ 9-ակի չեմպիոն Ջոկովիչը նախորդ մրցաշարի հաղթողն է:Հիշեցնենք, որ Ջոկովիչը Ավստրալիա է ժամանել հունվարի 5-ին Australian Open-ին մասնակցելու համար։ Հաջորդ օրը նրան տեղափոխել են միգրացիոն մեկուսարան։ Չորս օր անց Ջոկովիչն ազատ է արձակվել մեկուսարանից դատարանի որոշմամբ, սակայն հունվարի 14–ին Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուկը որոշում էր կայացրել չեղարկել մարզիկի վիզան՝ «հասարակական շահերից ելնելով»:
https://arm.sputniknews.ru/20160808/4599867.html
ավստրալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/148/35/1483559_0:0:2731:2048_1920x0_80_0_0_7ab5933a9c9e45921b3732e124be4595.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թենիս, ավստրալիա, արտաքսում, նովակ ջոկովիչ
թենիս, ավստրալիա, արտաքսում, նովակ ջոկովիչ
Ջոկովիչին արտաքսում են Ավստրալիայից
Նովակ Ջոկովիչի վիզան չեղյալ է հայտարարվել, քանի որ իշխանությանը չեն համոզել մարզիկին կորոնավիրուսի դեմ պատվաստումից ազատելու պատճառները:
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ավստրալիայի դաշնային դատարանը չի բավարարել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի բողոքարկումը՝ նրա վիզան չեղյալ հայտարարելու մասին որոշման դեմ:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը որոշման հայտարարության ընթացքում հայտնել է դատարանի ղեկավար Ջեյմս Օլսոպը։
Նշվում է, որ Ջոկովիչի վիզան չեղարկվել է, քանի որ իշխանությանը չի համոզել մարզիկին կորոնավիրուսի դեմ պատվաստումից ազատելու պատճառը։ Պատվաստումը պարտադիր է Մեծ սաղավարտի առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության բոլոր մասնակիցների համար:
Մրցումները տեղի կունենան «Մելբուրն պարկ» կորտում հունվարի 17-30-ը։ 9-ակի չեմպիոն Ջոկովիչը նախորդ մրցաշարի հաղթողն է:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը Ավստրալիա է ժամանել հունվարի 5-ին Australian Open-ին մասնակցելու համար։ Հաջորդ օրը նրան տեղափոխել են միգրացիոն մեկուսարան։ Չորս օր անց Ջոկովիչն ազատ է արձակվել մեկուսարանից
դատարանի որոշմամբ, սակայն հունվարի 14–ին Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուկը որոշում էր կայացրել չեղարկել մարզիկի վիզան՝ «հասարակական շահերից ելնելով»: