https://arm.sputniknews.ru/20220116/240-nvor-depq-1-mah-mek-orum-kvorvonavirusajin-hivandutjan-yntacqy-hajastanum-37582142.html
240 նոր դեպք, 1 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
240 նոր դեպք, 1 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները: 16.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-16T11:06+0400
2022-01-16T11:06+0400
2022-01-17T11:02+0400
կորոնավիրուս
կորոնավիրուսը աշխարհում
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հայաստան
մահ
պատվաստում
համավարակ
պատվաստանյութ
հիվանդություն
«astrazeneca» պատվաստանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/68/23506872_0:0:1597:898_1920x0_80_0_0_475fa5f57910bc7ed778e06571ac58c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 240-ով և դարձել 347 617: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 473 մարդ (+147), կատարվել է 2 640 615 թեստավորում (+4217), առողջացել են վարակվածներից 333 609-ը (+91): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8019 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին օրում ավելացել է 1–ով, այն 1516 է։Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։Դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։2022 թվականի հունվարի 22-ից, ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ մուտքը կթույլատրվի միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր 72 ժամից ոչ ավելի կատարված ՊՇՌ-թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք կտրամադրեն:
https://arm.sputniknews.ru/20220111/azat-kamq-nakhadzernutjuny-6-oric-shtap-hanrahavaq-e-hravirum-nvor-sahmanapakumneri-dem--37389298.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/68/23506872_175:0:1372:898_1920x0_80_0_0_e041bb931138db2e50a5ac61e43616e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, հայաստան, մահ, պատվաստում, համավարակ, պատվաստանյութ, հիվանդություն, «astrazeneca» պատվաստանյութ, moderna պատվաստանյութ, pfizer պատվաստանյութ
կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, հայաստան, մահ, պատվաստում, համավարակ, պատվաստանյութ, հիվանդություն, «astrazeneca» պատվաստանյութ, moderna պատվաստանյութ, pfizer պատվաստանյութ
240 նոր դեպք, 1 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
11:06 16.01.2022 (Թարմացված է: 11:02 17.01.2022) ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 240-ով և դարձել 347 617: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 473 մարդ (+147), կատարվել է 2 640 615 թեստավորում (+4217), առողջացել են վարակվածներից 333 609-ը (+91): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8019 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին օրում ավելացել է 1–ով, այն 1516 է։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից
Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները`
նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։
Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
Դեկտեմբերի 17-ին
հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։
2022 թվականի հունվարի 22-ից,
ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ մուտքը կթույլատրվի միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր 72 ժամից ոչ ավելի կատարված ՊՇՌ-թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք կտրամադրեն: