https://arm.sputniknews.ru/20220115/dzerbakalvel-e-urcadzvori-nakhkin-ghekavari-vordin-vaz-2121-vov-harvatsel-e-vostikani-meqenajin-37569602.html
Ձերբակալվել է Ուրցաձորի նախկին ղեկավարի որդին. «Վազ 2121»-ով հարվածել է ոստիկանի մեքենային
Ձերբակալվել է Ուրցաձորի նախկին ղեկավարի որդին. «Վազ 2121»-ով հարվածել է ոստիկանի մեքենային
Sputnik Արմենիա
Ոստիկանության ծառայողական մեքենային հարվածելու հետևանքով ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել։ 15.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-15T17:39+0400
2022-01-15T17:39+0400
2022-01-15T17:44+0400
ձերբակալություն
ուրցաձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1115/38/11153805_0:0:2048:1153_1920x0_80_0_0_b44dfc2d512d9e569771b1d4400641a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն և մանրամասներ ներկայացնում։Այսպես, այսօր Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ վերջինիս որդին, «Վազ 2121» մեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության «Տոյոտային»։ Դրանից հետո Ուրցաձորի նախկին ղեկավարի որդին իջել է մեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:Ոստիկանության ծառայողական մեքենային հարվածելու հետևանքով ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):«Վազ 2121»-ի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:Կատարվում է նախաքննություն:
https://arm.sputniknews.ru/20190218/rafik-andreasyan-urcadzor-17342753.html
ուրցաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1115/38/11153805_129:0:1949:1365_1920x0_80_0_0_cbaf152e2a5d826372dbc15347d75990.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, ուրցաձոր
ձերբակալություն, ուրցաձոր
Ձերբակալվել է Ուրցաձորի նախկին ղեկավարի որդին. «Վազ 2121»-ով հարվածել է ոստիկանի մեքենային
17:39 15.01.2022 (Թարմացված է: 17:44 15.01.2022) Ոստիկանության ծառայողական մեքենային հարվածելու հետևանքով ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը։ Տեղեկությունը
հայտնում է քննչական կոմիտեն և մանրամասներ ներկայացնում։
Այսպես, այսօր Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ վերջինիս որդին, «Վազ 2121» մեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության «Տոյոտային»։ Դրանից հետո Ուրցաձորի նախկին ղեկավարի որդին իջել է մեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Ոստիկանության ծառայողական մեքենային հարվածելու հետևանքով ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
«Վազ 2121»-ի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն: