00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խմելու շորերով ու հրեշտակներով գյուղապետը. Ուրցաձորը հետ բերեց հրաժարական տված գյուղապետին

© Sputnik / Laura SarkisianУрцадзорцы собрались на акцию протеста перед домом Правительства (25 октября 2018). Еревaн
Урцадзорцы собрались на акцию протеста перед домом Правительства (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղապետից դժգոհ ու նրա հրաժարականը պահանջող ուրցաձորցիներն արտահերթ ընտրություններում դարձյալ գյուղապետ են ընտրել հրաժարական ներկայացրած նախկին գյուղապետին։ Ռաֆիկ Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է իր վերընտրության ֆենոմենը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար վերընտրված Ռաֆիկ Անդրեասյանը դեռ չի հանել «խմելու շորերը»։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Հենց հիմա էլ խմելու շորերով եմ, երեկվանից չեմ էլ հանել»,– ասաց Անդրեասյանը։

Նա նաև հայտնեց, որ այսօր ժամը 14։00-ին գյուղում սկսելու է նշել իր հաղթանակը և հրավիրել է բոլոր համագյուղացիներին։ «Ով այդ շորերը սիրում է հագնել, ով իր գյուղի արժեքը գիտի, գալիս է», կեսլուրջ–կեսկատակ ասաց նա։

© Photo : press office of the MNP of RAՌաֆիկ Անդրեասյան
Խմելու շորերով ու հրեշտակներով գյուղապետը. Ուրցաձորը հետ բերեց հրաժարական տված գյուղապետին - Sputnik Արմենիա
Ռաֆիկ Անդրեասյան

Իր հրաժարականից հետո գյուղապետի պաշտոնակատար նշանակված Գևորգ Ավետիսյանը, որը նաև փետրվարի 17-ի ընտրություններում հիմնական մրցակիցն էր, Ռաֆիկ Անդրեասյանի խոսքով, մինչ այս պահը դեռ չի շնորհավորել իրեն։

«Իրենց աթոռն էր պետք, իրենց ոչ մեկին շնորհավորել պետք չէ»,– ասաց նա։

Համայնքի ղեկավարի ընտրությունները գյուղում, ըստ Անդրեասյանի, անցել են հանդարտ մթնոլորտում։

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ իր հրաժարականը պահանջած գյուղացիները դարձյալ իր օգտին են քվեարկել, Անդրեասյանն այսպես պատասխանեց. «Ժողովրդի աչքից ոչինչ չի վրիպել։ Այդ ամեն ինչը տեսնելով, գնահատելով` եկել ընտրել են։ Էլ որևէ մեկը չի կարող ասել` լեգիտիմություն և այլն, ինչ–որ պատճառաբանություններ բերել»։

Իսկ 2018թ–ի հոկտեմբերին տեղի ունեցած բազմամարդ բողոքի ակցիաները, Անդրեասյանի մեկնաբանմամբ, արհեստականորեն ուռճացված էին։

«Երեխաների մտքերն էին պղտորել, թիմակից էին դարձրել` չհասկանալով, որ երեխեքը դրա հետ կապ չունեն։ Ասում էին` դրա բեղերի տակ սատանաներ կան, հիմա համոզվեցին, որ հրեշտակներ են»,– ասաց գյուղապետը։

Հիշեցնենք` երեկ` փետրվարի 17-ին, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը: Նրա օգտին քվեարկել է 911 ընտրող: «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Ավետիսյանը, որ մինչ այդ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, ստացել է 744 ձայն։

Избиратель на участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում ընտրական պայքարը թեժ է

2018թ–ի աշնանը Ուրցաձորի մի խումբ բնակիչներ տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում գյուղապետարանի ու մարզպետարանի մոտ՝ պահանջելով գործող գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս գյուղապետին կոչ էր արել հրաժարական տալ։ Հոկտեմբերի 10-ին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Մինչ համայնքի ղեկավարի ընտրությունների անցկացումը գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Ավետիսյանը։

Շուրջ 4 ամիս անց ուրցաձորցիների մեծ մասն իրենց քվեները տվեցին նախկին գյուղապետին։

Անդրեասյանն ընտրության օրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ արդեն «հագել է խմելու շորերն» ու պատրաստ է նշել իր հաղթանակը։

Հիշեցնենք` փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, 10-ում՝ արտահերթ:

Լրահոս
0