https://arm.sputniknews.ru/20220115/arcakhum-17-tvokvosvov-bardzracvel-en-naev-uzhajin-marminnerum-ashkhatvoghneri-kensatvoshaknery-37555757.html
Արցախում 17 տոկոսով բարձրացվել են նաև ուժային մարմիններում աշխատողների կենսաթոշակները
Արցախում 17 տոկոսով բարձրացվել են նաև ուժային մարմիններում աշխատողների կենսաթոշակները
Sputnik Արմենիա
Ուժային համակարգում աշխատողների կենսաթոշակները հունվարին կվճարվեն 2021թ. չափերով, որպեսզի ուշացումներ չլինեն։ 15.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-15T10:20+0400
2022-01-15T10:20+0400
2022-01-15T10:21+0400
արցախ
աշխատավարձ
թոշակ
նպաստ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/838/89/8388983_0:67:2000:1192_1920x0_80_0_0_5bd92f6518328cdb14697c7811699453.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Արցախում, ի թիվս կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցվճարների չափերի բարձրացման՝ 2022թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։«Մասնավորապես, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Իսկ պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը տեղի է ունեցել ամսական 25 000 դրամ հավելավճարի տրամադրման տեսքով»,–նշված է հաղորդագրության մեջ։Միաժամանակ, իրավական ու տեխնիկական մի շարք ընթացակարգերով պայմանավորված՝ միայն նշված խմբերի անձանց կենսաթոշակները հունվարին կվճարվեն 2021թ. չափերով, որպեսզի վճարումների հետ կապված ուշացումներ չլինեն: Իսկ, ահա, փետրվարին կվճարվի բարձրացված չափով, ներառյալ՝ հունվարին չվճարված հատվածը:Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը։ Մասնավորապես, բարձրացվել է հիմնական կենսաթոշակը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը, հաշմանդամ երեխաներին, միայնակ մոր երեխաներին տրամադրվող նպաստի չափը։
https://arm.sputniknews.ru/20211225/tvoshakneri-u-npastneri-bardzracumy-kjanqi-voraki-eakan-pvopvokhutjan-chi-hangecni-pvokhnakharar-36857145.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/838/89/8388983_160:0:1840:1260_1920x0_80_0_0_33acacbc2e12638cb898ab54859a6544.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, աշխատավարձ, թոշակ, նպաստ, լեռնային ղարաբաղ
արցախ, աշխատավարձ, թոշակ, նպաստ, լեռնային ղարաբաղ
Արցախում 17 տոկոսով բարձրացվել են նաև ուժային մարմիններում աշխատողների կենսաթոշակները
10:20 15.01.2022 (Թարմացված է: 10:21 15.01.2022) Ուժային համակարգում աշխատողների կենսաթոշակները հունվարին կվճարվեն 2021թ. չափերով, որպեսզի ուշացումներ չլինեն։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Արցախում, ի թիվս կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցվճարների չափերի բարձրացման՝ 2022թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում: Տեղեկությունը
հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Մասնավորապես, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Իսկ պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը տեղի է ունեցել ամսական 25 000 դրամ հավելավճարի տրամադրման տեսքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, իրավական ու տեխնիկական մի շարք ընթացակարգերով պայմանավորված՝ միայն նշված խմբերի անձանց կենսաթոշակները հունվարին կվճարվեն 2021թ. չափերով, որպեսզի վճարումների հետ կապված ուշացումներ չլինեն: Իսկ, ահա, փետրվարին կվճարվի բարձրացված չափով, ներառյալ՝ հունվարին չվճարված հատվածը:
25 դեկտեմբերի 2021, 19:24
Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը։ Մասնավորապես, բարձրացվել է հիմնական կենսաթոշակը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը, հաշմանդամ երեխաներին, միայնակ մոր երեխաներին տրամադրվող նպաստի չափը։