00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թոշակների ու նպաստների բարձրացումը կյանքի որակի էական փոփոխության չի հանգեցնի. փոխնախարար

Բաժանորդագրվել
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է Արցախից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու` 2022թ–ին ՀՀ կառավարության նախանշած ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. 2022թ–ի հունվարի 1-ից Հայաստանում 2-3 հազար դրամով ավելանալու են նվազագույն թոշակներն ու նպաստները, բայց կյանքի որակի էական փոփոխության այս բարձրացումները չեն հանգեցնի։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Այն բարձրացումները, որ մենք այսօր կատարում ենք, դրանցով, իհարկե, «գլուխ գովել» պետք չէ, որովհետև սրանք եղած պայմաններում հնարավոր բարձրացումներն են։ Մենք չբարձրացրինք կենսաթոշակներն ամբողջությամբ, այլ միայն ամենախոցելի խմբերին անդրադարձանք ու նվազագույն բարձրացումներով»,– ասաց Խաչատրյանը։

Նա նաև հայտնեց, որ կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսվում է մինչև 2026թ–ը նվազագույն կենսաթոշակները հացնել նվազագույն կենսապահովման զամբյուղի չափին, իսկ միջին կենսաթոշակը` սպառողական զամբյուղի։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Կառավարությունը հաստատեց` թոշակների ու նպաստների չափը կավելանա, բայց ոչ դարակազմիկ չափով
Դիտարկմանը, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն 2021թ.-ի երկրորդ եռամսյակի միջին գներով կազմել է 70 044 դրամ, պարենային զամբյուղինը` 37 861 դրամ, իսկ հուլիսից նոյեմբեր գնաճն արդեն իսկ կազմել է 2.65 %` փոխնախարարը համաձայնեց, բայց և նշեց, որ սոցվճարումների բարձրացում կառավարությունը նախատեսում է կատարել ամեն տարի։ Դավիթ Խաչատրյանն անգամ չբացառեց, որ հերթական բարձրացումը (տնտեսական բարենպաստ պայմանների դեպքում) կկատարվի ոչ թե ամեն տարվա սկզբին, այլ նաև տարվա կեսից։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ` 2022թ–ի հունվարի 1-ից 2 100 դրամով կավելանան նվազագույն կենսաթոշակը (26 500-ից դառնալով 28 600 դրամ) և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը (26 500-ից` 28 600 դրամ)։
Զինհաշմանդամության կենսաթոշակը կավելանա 3000 դրամով։
1-ին խմբի համար այն 40 000–ից կդառնա 43 000 դրամ,
2-րդ խմբի համար` 30 000–ից 33 000 դրամ,
3-րդ խմբի համար՝ 27 000–ից 30 000 դրամ։
Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը ևս կբարձրացվի 3000 դրամով (27 000 դրամից հասցվելով 30 000 դրամի)։
Ամենամեծ բարձրացումը նախատեսված է մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների նպաստի համար, որը կավելանա 10 500 դրամով` 26 500–ից հասնելով 37 000 դրամի։
Հաշմանդամի սայլակ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Արցախի ու Հայաստանի ՄԻՊ–երը քննարկել են հաշմանդամություն ունեցողների խնդիրները
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի հետ հարցազրույցում չշրջանցվեց նաև 44-օրյա պատերազմի ծանր սցիալական հետևանքների, մասնավորապես` Արցախից բռնի տեղահանված արցախցիների խնդիրը։
Խաչատրյանի խոսքով` այս պահին Հայատանում դեռ 20-21 հազար արցախցիներ են բնակվում` Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիի, Հադրութի, Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններից։ Փոխնախարարը հայտնեց, որ սոցիալական ու ֆինանսական աջակցության ծրագրերից բացի ՀՀ կառավարությունն իրականացնում է նաև տեղահանված արցախցիների բնակապահվման ու վերաբնակեցման ծրագրեր։

«Մինչև տարեվերջ շուրջ 300 բնակարան արդեն հանձնվել է, ևս 5000 բնակարան (միայն Արցախում այս ծրագրի շրջանակներում կառուցվելու է»,– ասաց նա։

Կառավարության մեկ այլ ծրագիր էլ մեկնարկելու է 2022թ–ին։ Դրանով նախատեսվում է բնակարաններով ապահովել 90-ականներին Արցախի վերաբնակեցման ծրագրով Հայաստանից Արցախ տեղափոխված այն ընտանիքներին, որոնք արցախյան վերջին պատերազմից հետո դարձյալ ստիպված եղան հեռանալ Արցախից ու գալ Հայաստան։
«Մենք իրենց համար հիփոթեքային փաթեթի տեսքով ծրագիր ենք սկսում, որով շահառուն կարող է իր համար բնակարան ընտրել Երևանում, եթե ժամանակին Արցախ է տեղափոխվել Երևանից, մարզում` անկախ նախկին բնակության հասցեից, կամ Արցախում»,– ասաց նա։
Բնակելի շենքերի շինարարություն Ստեփանակերտում - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Արցախում 3 տարվա ընթացքում 5000 բնակարան կկառուցվի. ո՞ւմ կտրվի առաջնահերթությունը
Պետությունը փոխհատուցելու է բնակարանի արժեքի մայր գումարը (Երևանի դեպքում` ավելի նվազ չափով) և վարկի որոշակի տոկոսադրույքները։ Մնացած գումարը վճարելու է շահառուն։
Նպաստ ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի. ո՞ւմ ուսման վարձը կփոխհատուցի պետությունը
Ամենաբարենպաստ պայմանները կգործեն այն ընտանիքների համար, որոնք կորոշեն դարձյալ Արցախ վերադառնալ։ Եթե մարզերի դեպքում փոխհատուցվելու է վարկի տոկոսադրույքի 10 տոկոսը և մայր գումարի մինչև 10 մլն դրամը, ապա Արցախի դեպքում` մինչև 12 տոկոս տոկոսադրույքը և մայր գումարի մինչև 12 մլն դրամը։
Լրահոս
0