https://arm.sputniknews.ru/20220114/mvoskvan-uzum-e-hhin-ev-turqiajin-ognel-ughigh-erkkhvosutjun-hastatelu-harcum-rd-agn-37530906.html
Մոսկվան ուզում է ՀՀ–ին և Թուրքիային օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ուզում է ՀՀ–ին և Թուրքիային օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Երևանի և Անկարայի միջև երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։ 14.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-14T14:21+0400
2022-01-14T14:21+0400
2022-01-14T14:21+0400
հայաստան
ռուսաստան
թուրքիա
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:3111:1751_1920x0_80_0_0_5211bf6343bd7e0871128098c865659b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ռուսաստանի խնդիրն է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը:Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում։Լավրովը հույս հայտնեց, որ այդ երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։Թուրքական կողմի ներկայացուցիչը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրանց առաջին հանդիպումը կայանալու է այսօր։ Նրանք արդեն Մոսկվայում են։
https://arm.sputniknews.ru/20220113/inch-e-irakanum-cankanum-turqian-safrastjany-haj-turqakan-haraberutjunneri-masin-37499508.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:2731:2048_1920x0_80_0_0_9862c3c2b7c9b4305000880dfdd423f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, թուրքիա, սերգեյ լավրով
հայաստան, ռուսաստան, թուրքիա, սերգեյ լավրով
Մոսկվան ուզում է ՀՀ–ին և Թուրքիային օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Երևանի և Անկարայի միջև երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ռուսաստանի խնդիրն է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը:
«Թուրքիան ու Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, և Ռուսաստանն օգնել է հասնել այդ պայմանավորվածությանը։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում»,- ասաց Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում։
Լավրովը հույս հայտնեց, որ այդ երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։
Հիշեցնենք`
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Թուրքական կողմի ներկայացուցիչը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրանց առաջին հանդիպումը կայանալու է այսօր։
Նրանք արդեն Մոսկվայում են։