00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ղազախական դեպքերի առթիվ ՀԱՊԿ–ի արձագանքը ճիշտ ժամանակին էր ու անհրաժեշտ. Ջամալյան

Ջամալյան. «Ղազախական դեպքերի առթիվ ՀԱՊԿ–ի արձագանքը ճիշտ ժամանակին էր ու անհրաժեշտ»
Բաժանորդագրվել
Ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀԱՊԿ–ի ուժերում ընդգրկված և Ղազախստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած հայ զինծառայողների գործունեության կարևորությանը։
Ղազախստանյան իրադարձությունների հանդեպ ՀԱՊԿ–ի օպերատիվ արձագանքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառույցի բոլոր պետություններն իրենց մաշկի վրա կզգային արմատական ահաբեկիչներից եկող վտանգը, եթե համատեղ ուժերով դրան չհակազդեին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը։
Նրա կարծիքով` ընթանում են սկզբունքորեն կարևոր ու նաև Հայաստանի անվտանգության տեսանկյունից մեծ նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներ, և Ռուսաստանի մրցակիցները խաղարկում են շատ հայտնի ավանդական մի սխեմա` ստեղծելով լարվածության օջախներ ռուսական ամբողջ սահմանի երկայնքով, իսկ Միջին Ասիան ավանդաբար ընկալվել է որպես ամենախոցելի հատվածը։
ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները հայ խաղաղապահներին տեղափոխել են Ղազախստանից
«Այդտեղ ապրող մահմեդական բնակչության շրջանում ծայրահեղական գաղափարների տարածումն ու հիմնավորումը շատ հեշտ է, և այդ ֆոնին բավականին դյուրին է նաև հակառուսական տրամադրությունների սերմանումը։ Այդ ուղղությամբ Ռուսաստանին հարվածելու ձգտումը միշտ էլ եղել է, այդ հանգամանքով էր ժամանակին պայմանավորված խորհրդային զորախմբի մուտքն Աֆղանստան։ Աշխարհաքաղաքական գործընթացներն ունեն իրենց տրամաբանությունը և սովորաբար չեն փոխվում տասնամյակների, նույնիսկ հարյուրամյակների հեռահարությամբ»,– ասաց ռազմական վերլուծաբանը։
Ջամալյանի կարծիքով` Ղազախստանում փորձ արվեց խաղարկել նույն սցենարը, այնտեղ իսկապես գործադրվել է ահաբեկչական ռեսուրս իրավիճակն ապակայունացնելու համար։ Ըստ նրա` պատրաստվում էին Ղազախստանը վերածել հակառուսական գործողությունների համար նախատեսված մի մեծ հարթակի, որտեղից արմատական, ահաբեկչական խմբավորումները պետք է շատ թույլ պահպանվող, սակայն մեծ ձգվածություն ունեցող սահմանից ներթափանցեին Ռուսաստան, հետևաբար ՌԴ–ն չէր կարող անտարբեր մնալ այդ ամենի հանդեպ։
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Պետք է վառոդը չոր պահել. Լավրովը՝ ՀԱՊԿ-ի և ղազախստանյան իրադրության կրկնության մասին
«Հաշվի առնելով նշված գործոնները` ՀԱՊԿ–ի արձագանքը կարելի է համարել օպերատիվ, կանխարգելիչ, անհրաժեշտ և ճիշտ ժամանակին գործադրված։ Ղազախական պարտիան Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցներն ըստ էության տանուլ տվեցին, բայցևայնպես պետք է աչալուրջ լինել, քանի որ նրանք այդ սխեման արխիվ չեն տանելու, ուստի պետք է թույլ չտալ, որ այն վերստին կենսագործվի»,– ասաց ռազմական վերլուծաբանը։
Ջամալյանի դիտարկմամբ` ՀԱՊԿ–ը մեր անվտանգության հավելյալ երաշխիքն է, Ռուսաստանից օգնություն ստանալու այլընտրանքային ձևաչափ, և եթե այդ կառույցում կատարում ենք որևէ քայլ, դրանով նաև ընդառաջում ենք մեր ռազմավարական գործընկերոջը, որն այսօր ՀՀ անվտանգության երաշխավորն է, նաև Արցախում խաղաղապահ առաքելություն է իրականացնում։
Մեր առջև դրված խնդիրը կատարեցինք. Պուտինը՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասին
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
Լրահոս
0