00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է վառոդը չոր պահել. Լավրովը՝ ՀԱՊԿ-ի և ղազախստանյան իրադրության կրկնության մասին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
Կազմակերպությունը պետք է պատրաստ լինի Կենտրոնական Ասիայի և այլ երկրների իրավիճակը խարխլելու նոր փորձերին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀԱՊԿ-ը պետք է վառոդը չոր պահի։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով այլ երկրներում ղազախական իրադարձությունների կրկնության հնարավորությունը:
«Ղազախստանի նախագահն իր դաշնակիցներին է դիմել Հավաքական անվտանգության մասին պայմանագրին ու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։ Կազմակերպությունը ցույց տվեց, որ վերջին տարիներին խաղաղարար ներուժի ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը բավականին արդյունավետ են եղել, և պարզվեց` շատ ու շատ պահանջված», - ասաց Լավրովը։
Հայ խաղաղապահները Ղազախստանում - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ ուժերի կազմում ընդգրկված հայ խաղաղապահները Ղազախստանից տուն են վերադառնում
Նա հիշեցրեց հայտնի արտահայտությունը`խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի, և նշեց, որ, բարեբախտաբար, հարցը պատերազմի չհասավ, բայց խաղաղապահների ներուժն իր գործունակությունն ապացուցեց ամբողջ աշխարհին։
«Բոլորն ըստ արժանվույն գնահատեցին այն զարմանքը, թե ինչպես էին Արևմուտքում հետևում միութենական Ղազախստանին օգնելու համար ՀԱՊԿ բոլոր երկրների ստորաբաժանումների տեղակայման արագությանը։ Ես դրանում չեմ կասկածում», - նշեց Լավրովը։
Նա հույս հայտնեց, որ այդ փորձը չի կրկնվի, բայց շեշտեց` վառոդը պետք է չոր պահել, Ռուսաստանն էլ ամեն ինչ անում է իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում ։
Բայց եթե ինչ–որ բան տեղի ունենա, կազմակերպությունը պետք է պատրաստ լինի, քանի որ Կենտրոնական Ասիայում և այլ երկրներում իրավիճակը խարխլելու արտաքին ոտնձգությունները չեն վերացել, նույնիսկ ավելի համառ են դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն փախավ Աֆղանստանից՝ երկիրը թողնելով ներկայիս վիճակում։
Լավրովի խոսքով` պետք է շարունակվի ահաբեկիչների քնած բջիջների դեմ պայքարը, բայց դա պետք է անեն հատուկ ծառայությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում:
Սերգեյ Լավրովն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Արևմուտքի գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի համբերությունը սպառվեց. Լավրով
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
Լրահոս
0