https://arm.sputniknews.ru/20220114/alievy-kvopit-skhal-e-tujl-talis-ekh-fransiaci-patgamavvori-banavetshy-adrbejani-despani-het-37522356.html
Ալիևը կոպիտ սխալ է թույլ տալիս. ԵԽ ֆրանսիացի պատգամավորը բանավիճել է Ադրբեջանի դեսպանի հետ
Ալիևը կոպիտ սխալ է թույլ տալիս. ԵԽ ֆրանսիացի պատգամավորը բանավիճել է Ադրբեջանի դեսպանի հետ
Sputnik Արմենիա
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը մեջբերել է Ալիևի խոսքերը, ինչն էլ զայրացրել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորին։ 14.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-14T12:20+0400
2022-01-14T12:20+0400
2022-01-14T12:26+0400
ադրբեջան
ղարաբաղյան հակամարտություն
դեսպան
հեյդար ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28372470_0:0:1601:901_1920x0_80_0_0_67b4f15b9648f4511776c192e25f94bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն Twitter-ի իր էջում բանավեճի մեջ է մտել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ:Մասնավորապես, Մուստաֆաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցից մի հատված է հրապարակել Twitter-ի իր էջում։Նշենք, որ Ալիևը հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն կարգավորել է այն։ Ալիևը շեշտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։ Հենց այս խոսքերն էլ թվիթերյան իր էջում տեղադրել էր Մուստաֆաևը։Ի պատասխան Լուազոն գրել է, թե առաջին հերթին դիվանագետը պետք է հարգի երկիրը, որտեղ աշխատելու պատիվ ունի։«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, իսկ դուք անում եք հնարավոր ամեն ինչ, որպեսզի խափանեք աշխատանքները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարը չի պահպանվում։ Հայաստանում երեկ 3 զինվոր է զոհվել»,–գրել է Լուազոն։Նա ևս մեկ թվիթ է կատարել` առանձին անդրադառնալով Ալիևի խոսքերին. Լուազոն գրել է, որ Ալիևը կոպիտ սխալ է թույլ տալիս, եթե կարծում է, որ ֆրանսիացիներին հետ կպահի հայ ժողովրդին համերաշխություն հայտնելուց։
https://arm.sputniknews.ru/20220113/adrbejani-nakhagahy-minski-khmbi-hamanakhagahnerin-ugharkec-tvoshaki-37502092.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28372470_80:0:1503:1067_1920x0_80_0_0_91525b1907d446bb0f61bb8d621c273c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն, դեսպան, հեյդար ալիև
ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն, դեսպան, հեյդար ալիև
Ալիևը կոպիտ սխալ է թույլ տալիս. ԵԽ ֆրանսիացի պատգամավորը բանավիճել է Ադրբեջանի դեսպանի հետ
12:20 14.01.2022 (Թարմացված է: 12:26 14.01.2022) Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը մեջբերել է Ալիևի խոսքերը, ինչն էլ զայրացրել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն
Twitter-ի իր էջում բանավեճի մեջ է մտել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ:
Մասնավորապես, Մուստաֆաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցից մի հատված է հրապարակել Twitter-ի իր էջում։
Նշենք, որ Ալիևը հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն կարգավորել է այն։ Ալիևը շեշտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։ Հենց այս խոսքերն էլ թվիթերյան իր էջում տեղադրել էր Մուստաֆաևը։
Ի պատասխան Լուազոն գրել է, թե առաջին հերթին դիվանագետը պետք է հարգի երկիրը, որտեղ աշխատելու պատիվ ունի։
«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, իսկ դուք անում եք հնարավոր ամեն ինչ, որպեսզի խափանեք աշխատանքները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարը չի պահպանվում։ Հայաստանում երեկ 3 զինվոր է զոհվել»,–գրել է Լուազոն։
Նա ևս մեկ թվիթ է կատարել` առանձին անդրադառնալով Ալիևի խոսքերին. Լուազոն գրել է, որ Ալիևը կոպիտ սխալ է թույլ տալիս, եթե կարծում է, որ ֆրանսիացիներին հետ կպահի հայ ժողովրդին համերաշխություն հայտնելուց։