https://arm.sputniknews.ru/20220114/alievy-hima-el-havaknum-e-eahk-minski-khmbi-gvortsuneutjan-sahmanapakmany-arcakhi-azh-37524618.html
Ալիևը հիմա էլ հավակնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը. Արցախի ԱԺ
Ալիևը հիմա էլ հավակնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը. Արցախի ԱԺ
Sputnik Արմենիա
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել արձագանքելով Իլհամ Ալիևի` ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին արված դատողություններին։ 14.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-14T12:35+0400
2022-01-14T12:35+0400
2022-01-14T12:36+0400
արցախ
ադրբեջան
իլհամ ալիև
եահկ մինսկի խումբ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36810493_0:84:1600:984_1920x0_80_0_0_94df5b28f1ce5c14eb5024cb6af93fd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման համար։ Արցախի ԱԺ խմբակցությունները նման հայտարարությամբ են հանդես եկել` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին։Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ կարգավորել է այն։ Ալիևը շեշտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։Բացի այդ, նշվում է, որ ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար։ Արցախի ԱԺ–ն ասում է, որ Ալիևը, մոռացության տալով եվրոպական հեղինակավոր կառույցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, հիմա էլ հավակնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը:Մինսկի խմբի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքն Արցախի ԱԺ–ն համարում է անթույլատրելի ու գնահատում որպես բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի և միջազգային հանրության ջանքերի նկատմամբ։
https://arm.sputniknews.ru/20220114/alievy-kvopit-skhal-e-tujl-talis-ekh-fransiaci-patgamavvori-banavetshy-adrbejani-despani-het-37522356.html
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36810493_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ed4b620ae4b78b4f0b0aea420e2ba956.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, իլհամ ալիև, եահկ մինսկի խումբ, լեռնային ղարաբաղ
արցախ, ադրբեջան, իլհամ ալիև, եահկ մինսկի խումբ, լեռնային ղարաբաղ
Ալիևը հիմա էլ հավակնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը. Արցախի ԱԺ
12:35 14.01.2022 (Թարմացված է: 12:36 14.01.2022) Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել արձագանքելով Իլհամ Ալիևի` ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին արված դատողություններին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման համար։ Արցախի ԱԺ խմբակցությունները նման հայտարարությամբ են հանդես եկել` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին։
Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ կարգավորել է այն։ Ալիևը շեշտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։
«Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության նման պահվածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով, կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար»,–ասված է Արցախի ԱԺ–ի հայտարարության մեջ։
Բացի այդ, նշվում է, որ ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար։ Արցախի ԱԺ–ն ասում է, որ Ալիևը, մոռացության տալով եվրոպական հեղինակավոր կառույցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, հիմա էլ հավակնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը:
Մինսկի խմբի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքն Արցախի ԱԺ–ն համարում է անթույլատրելի ու գնահատում որպես բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի և միջազգային հանրության ջանքերի նկատմամբ։