00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Անկարան՝ բանակցությունների սեղանի շուրջ․ ի՞նչ սպասել մոսկովյան հանդիպումից

© Sputnik / Aram NersesyanՀայ-թուրքական սահման
Հայ-թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Բաժանորդագրվել
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը 12 տարի առաջ փակուղի է մտել։ Արդյո՞ք դիվանագետների ներկայիս ջանքերը հաջողությամբ կպսակվեն։ Այս թեմայի շուրջ մտորում է մեր սյունակագիրը։
Հունվարի 14-ին կկայանա բանակցողների խորհրդակցությունների առաջին փուլը։ Երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում բեկում արձանագրելու նոր հրապարակային փորձն արվում է Ռուսաստանի անուղղակի միջնորդությամբ։ Հենց ՌԴ մայրաքաղաքում էլ տեղի կունենա բանագնացների հանդիպումը։ Արդյո՞ք սկսված գործընթացը դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ կավարտվի, թե՞ փակուղի կմտնի, ինչպես 12 տարի առաջ։
Հայաստանի ու Թուրքիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումների անխուսափելիությունն ակնհայտ դարձավ երկրորդ արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Պատերազմի ելքը մեծապես կանխորոշված էր Անկարայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված ուղղակի աջակցությամբ: Բոլորի համար պարզ էր, որ առանց Թուրքիայի հետ պայմանավորվածությունների անհնար է տևական խաղաղության հասնել։
Ի՞նչ տվեց ՀՀ տնտեսությանը թուրքական ապրանքների էմբարգոն, և ո՞վ վնասներ կրեց
Առաջին անուղղակի ազդանշաններն այն մասին, որ ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը հասունացել է, և որ Անկարան պատրաստ է դրան, եկան Էրդողանի վարչակազմից։ Դրան հաջորդեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիին. Փաշինյանը խնդրեց փոխանցել Թուրքիայի նախագահին երկկողմ հանդիպում կազմակերպելու առաջարկը։ Թուրքիայի առաջնորդը հասկացրեց, որ բավարարված է Երևանի արձագանքից, բայց իմաստ չի տեսնում շտապել բարձր մակարդակի բանակցությունների հարցում։
Անցյալ տարվա նոյեմբերին Երևանը ևս մեկ քայլ արեց Անկարային ընդառաջ։ Փաշինյանը փաստացի հավանություն տվեց «3+3» պայմանական անվանումը ստացած տարածաշրջանային հարթակ ստեղծելու Էրդողանի նախաձեռնությանը։ Հայաստանը համաձայնվեց մասնակցել այդ ձևաչափով խորհրդատվություններին, ինչը նույնպես գնահատվեց Անկարայի կողմից։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի ունեցավ այդ ձևաչափով առաջին հանդիպումը։
Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ վերջին 12 տարիների ընթացքում հայ և թուրք դիվանագետների առաջին պաշտոնական ու հրապարակային շփումը: Մոսկովյան խորհրդակցություններից անմիջապես հետո հայտարարվեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանի հետ բանակցությունների հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Դա փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչն է։ Մեկ շաբաթ անց բանակցող նշանակեց նաև Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ-ի ներկայացուցիչը դարձավ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Ռուբինյանի նշանակումով 10։0 պարտվել ենք. թուրքագետը`հայ–թուրքական հարաբերությունների մասին
Հատուկ ներկայացուցիչները սկսեցին նախապատրաստվել բանակցությունների առաջին փուլին։ Ոչ բոլոր նախապատրաստական աշխատանքներն էին հրապարակային կերպով անցկացվում։ Նշեք, որ թուրքական մամուլն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել անցյալ տարվա վերջին օրերին Սերդար Քըլըչի և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և բարձրագույն գեներալիտետի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչների հանդիպմանը։ Կարելի է միայն կռահել, թե ինչու բանակցողի մյուս բոլոր խորհրդակցությունները չեն լուսաբանվել, իսկ այդ հանդիպման կապակցությամբ հատուկ մամուլի հաղորդագրություն են տարածել։
Ուշագրավ է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ ԱԳՆ-ն բանակցող նշանակեց, Թուրքիայի դեպքում հրամանագիրը ստորագրեց անձամբ նախագահը։ Հունվարի 11-ին Էրդողանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ երկրի ղեկավարը «հաստատել է Սերդար Քըլըչի նշանակումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ դեսպանորդի պաշտոնում»:
Հայ փորձագետները չեն կասկածում, որ Անկարայի կողմից առաջ են քաշվել նախապայմաններ, որոնց մասին հրապարակավ չի խոսվում։ Հնարավոր պայմանների ցանկում են՝ Մեղրիի տարածքով միջանցքի տրամադրումը, Հայոց ցեղասպանությանը վերաբերող պահանջներից հրաժարումը, Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների բացակայության հաստատումը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը։ Հայկական կողմը նախապայմաններ չունի։
Թուրքիայի հետ գործընթացը և ոչ միայն․ Շահնազարյանը թվարկել է ՀՀ հիմնական սպառնալիքները
Կարևոր է նշել, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն վերջերս ասել է, որ «Մոսկվան կարևորում է կողմերի հրաժարումը նախապայմանների առաջադրումից»: Այսպիսով, հատուկ պատվիրակների առաջին հանդիպման ոչ պաշտոնական միջնորդ հանդիսացող Ռուսաստանի մոտեցումը համընկնում է Հայաստանի մոտեցման հետ։ Դա պակաս կարևոր չէ, եթե նկատի ունենանք Մոսկվայի դերը առաջիկա բանակցություններում։
Ռուսաստանի դերին մենք դեռ կվերադառնանք։ Իսկ առայժմ փորձենք հասկանալ՝ ինչ են սպասում Անկարայում խորհրդակցությունների առաջին փուլից։ Մոսկովյան հանդիպման մեկնարկի նախաշեմին թուրքական կողմը մամուլի միջոցով մի քանի կարևոր ազդակների «արտահոսք» է արել այն մասին, թե ինչպես է տեսնում բանակցությունների արդյունավետությանը նպաստող քայլերի հերթականությունը։
«Habertürk» պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, թուրքական ղեկավարության կարծիքով, պետք է բաղկացած լինի երեք փուլից: Այս վարկածի համաձայն՝ առաջին փուլում կողմերը պետք է արտոնեն ուղիղ օդային հաղորդակցության վերսկսումը։ Դա պետք է տեղի ունենա մարտից ոչ ուշ։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը դեղորայքով ռազմական ինքնաթիռի մոտ (28 ապրիլի, 2020թ)․ Մերիլենդ - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Հաստատվեց պաշտոնապես. ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայացուցիչը Քըլըչն է
Երկրորդ փուլում, այսինքն՝ արդեն ամռան սկզբին, Թուրքերը հույս ունեն Մեղրիի տարածքով ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն գործարկել (սա այն է, ինչ Բաքվում և Անկարայում «Զանգեզուրի միջանցք» են անվանում)։
Եվ, վերջապես, երրորդ փուլում՝ ամռան վերջին, թուրքերը տնտեսական կապերի իրական կարգավորում են տեսնում։ Քայլերի միայն նման հերթականության դեպքում է Անկարան պատրաստ կոնկրետ քայլերի գնալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։
Անուղղակի հաստատում է հայտնվել, որ նշված քայլերի վերաբերյալ ինչ-որ պայմանավորվածություն իսկապես եղել է։ Հունվարի 10-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն «Flyone Armenia» և «Pegasus Airlines» ավիաընկերություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է տվել (այսօր հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները նմանատիպ իրավունք են տվել հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը-խմբ.): Պետք է նշել, որ փորձագետների գնահատականներով, այս չվերթը մեծ պահանջարկ չունի ու, ամենայն հավանականությամբ, ոչ շահավետ կլինի։ Բայց այն, որ Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ Երևանը նման ժեստ է անում, ինչ-որ բան նշանակում է։
Netflix-ը ցուցադրել է պատմական Հայաստանի քարտեզը, Թուրքիայում վայնասուն են բարձրացրել
Երաշխիքներ, որ մեկնարկող բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, չկան և չեն կարող լինել։ Դժվար է լինում փոխզիջում գտնել, երբ չկա երրորդ կողմ, որը կարող է բանակցողներին կառուցողական հուն վերադարձնել։ Երկխոսությունը միշտ էլ շատ ավելի արդյունավետ է լինում, երբ դրան մասնակցում է ազդեցիկ միջնորդ, որը պատրաստ է աջակցել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
2009-ին նման ազդեցիկ միջնորդները երեքն էին, բայց գործընթացն, ի վերջո, փակուղի մտավ։ Այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում հայ-թուրքական մերձեցումը վերահսկում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Թղթի վրա մնացած Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրվել են երեք երկրների արտգործնախաարների ներկայությամբ։
Այս անգամ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, գործընթացին չեն մասնակցում, սակայն ստվերային խորհրդակցությունների մանրամասների մասին տեղյակ են։ Փարիզից և Վաշինգտոնից հնչող հայտարարությունները կոչված են ցույց տալու գործընթացի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու դրա վրա ազդելու ցանկությունը։
Анкара - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը
Դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել էր, որ վճռական է տրամադրված «ամբողջովին աջակցել Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ սկսված աշխատանքին»: Դրանից մի քանի օր առաջ նման հայտարարություն էր տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ի իր էջում։
Մոսկովյան հանդիպումից առաջ ամերիկացի դիվանագետներն անձամբ են բանակցել կողմերի ներկայացուցիչների հետ։ Հունվարի 10-ին Ջոզեֆ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինի հետ քննարկել է հայ-թուրքական երկխոսության հեռանկարները։ Հաջորդ օրը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Անցյալ տարեվերջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Վաշինգտոն կատարած այցը նույնպես, ըստ երևույթին, կապված էր նախ և առաջ հենց հայ-թուրքական բանակցությունների մեկնարկի հետ։
Ռուսաստանը ավելի շատ ռեսուրսներ ունի գործընթացի վրա ազդելու համար։ Բայց կարելի՞ է արդյոք ՌԴ-ին միջնորդ անվանել։ Սկսենք այն հանգամանքից, որ Կրեմլում, ամենայն հավանականությամբ, զարմացած էին, որ Փաշինյանի հանդիպում անցկացնելու առաջարկը փոխանցվել է Էրդողանին Վրաստանի վարչապետի միջոցով։ Ակնհայտ է, որ Իրակլի Ղարիբաշվիլիի առաքելությունը դրանով էլ սահմանափակվել է։ Դրանից հետո նախաձեռնությունը հետզհետե անցավ Ռուսաստանի ձեռքը։
Թուրքիայի ՊՆ–ն ընդունել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի ներկայացուցչին
Անկասկած է, որ երկխոսությունը կարգավորելու քայլերը ոչ միայն համաձայնեցվում են Մոսկվայի հետ, այլև իրականացվում են դրա աջակցությամբ։ Այդ մասին վկայում են ռուս բարձրաստիճան դիվանագետների արտահայտությունների շեշտադրումները։
Այսպես, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ չի սահմանափակվել այն բանով, որ ողջունել է բանակցային սեղանի շուրջ նստելու որոշումը, այլև հիշեցրել է, որ «Մոսկվան պատրաստակամ է միջնորդական ջանքեր գործադրել ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում կոնկրետ դերակատարություն ունենալ»։ Դրանից մեկ օր առաջ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նույնպես նշել էր, որ «Ռուսաստանի իշխանությունը առաջարկել է Հայաստանին ու Թուրքիային իր միջնորդությունը բանակցություններում»:
Հարկ է նշել, որ միջնորդության մասին խոսքերին անմիջապես արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա ընդգծել է, որ «Անկարան Երևանի հետ ուղիղ երկխոսության կողմնակից է՝ առանց միջնորդների մասնակցության»: Սակայն, միևնույն ժամանակ, հենց Չավուշօղլուն է առաջինը հաստատել այն փաստը, որ հայ-թուրքական խորհրդակցությունների առաջին փուլը տեղի կունենա Մոսկվայում։ Նման դեպքերում հանդիպման վայրի ընտրությունը երբեք պատահական չի լինում։
Մոնթեի նկարը Արցախի Նորշեն գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2022
Մենք թուրքի հետ ապրել չենք կարող. Նորշենում չեն հավատում խաղաղության դարաշրջանին
Չնայած ռուս դիվանագետները խուսափում են ուղղակի միջնորդական առաքելության մասին խոսելուց, ակնհայտ է, որ Մոսկվան առնվազն անուղղակի ազդեցության մեխանիզմներ կունենա բանակցությունների ընթացքի վրա։ Ի դեպ, հայտնի թուրք փորձագետ, Ստամբուլի «Մալթեփե» համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը վերջերս հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ հենց Ռուսաստանն է օգնել համոզել Հայաստանին ու Թուրքիային կլոր սեղանի շուրջ նստել։ Իսկ նա, ով նստեցնում է սեղանի շուրջ, սովորաբար ձայնի իրավունք է ունենում։ Արդյո՞ք այդ ձայնը լսելի կլինի, հնարավոր է՝ արդեն վաղը պարզ դառնա։
Լրահոս
0