00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2022 թվական. վերածննդի՞, թե՞ հուսո տարի

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
2022 թվական. Վերածննդի՞, թե՞ Հուսո տարի
Ճիշտ է` կանխատեսումներ անելն իրոք անշնորհակալ գործ է։ Պատերազմից հետո, օրինակ, ամենահրատապ թեման իշխանափոխությունն էր, որն անխուսափելի էր թվում։ Բայց ոչինչ տեղի չունեցավ։
Ավելին՝ անցած տարի կարծես թե սպառվեցին իշխանափոխության բոլոր լեգիտիմ հիմքերը։ Իհարկե, երբ ասում ենք, որ իշխանափոխության լեգալ հիմքեր այս տարի չկան, պետք է հիշենք, որ նույն բանն էինք պնդում թե′ 1998 թվականի ամենասկզբին, թե′ դրանից ուղիղ 20 տարի անց՝ 2018-ին։
Բայց, ախր, այդ երկու իշխանափոխությունների դասերը հաստատ սերտել են նաև ներկա իշխանավորնեը, որոնք դժվար թե նույնքան հեշտ հեռանան ասպարեզից, որքան առաջին և երրորդ նախագահները։
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Արցախյան թնջուկ, կամ ինչ իմաստ ունի անընդհատ վիճաբանել անցյալի շուրջ, երբ ապագան անորոշ է
Մանավանդ, որ նոր իշխանությունների օրոք կարծես թե բոլորովին նոր ու բավական վտանգավոր ավանդույթ է ձևավորվում՝ հենց որ նախկին դարձար, հաջորդ օրն իսկ անխտիր բոլոր հնարավոր մեղքերն ու ձախողումները քեզ վրա են բարդելու։
Թվում էր, թե առնվազն մեկ դրական փոփոխություն նախորդ տարիների համեմատ արդեն կատարվել է։ Դուք, օրինակ, երբևէ ձեր կյանքում լսե՞լ էիք, որ ղեկավարները խոստովանեն՝ մեր պաշտոնավարման ժամանակ, այո′, ժողովրդի կյանքն ավելի է ծանրացել։ Ես նման արտառոց բան չեմ հիշում։ Ու, ճիշտն ասած, ուրախացա, երբ ամանորյա ուղերձում լսեցի՝ մեջբերեմ. «Քաղաքացիների մեծամասնությունն այսօր ավելի վատ է ապրում, քան 2020 թվականի մեկնարկին»։
Ուրախացա, բնականաբար, ոչ այն պատճառով, որ գնալով ավելի վատ ենք ապրում, ուղղակի մտածեցի՝ եթե իշխանությունները սկսել են անկեղծորեն խոստովանել, որ իրենց օրոք իրավիճակը վատացել է, դա արդեն գործի կեսն է. չէ՞ որ իրականության սթափ գնահատումը միշտ էլ հույսեր է արթնացնում։ Եվ հետո միայն հասկացա, թե որքան միամիտն եմ՝ իշխանությունները ապաշխարելու բացարձակ որևէ մտադրություն չունեն, նրանք պարզապես ակնարկում են՝ մենք շատ լավ էլ աշխատում ենք, մեղավոր են պատերազմը, կորոնավիրուսը և գների գլոբալ աճը։
Թե ինչպիսին կլինի նոր տարին, հաշվի առնելով կառավարության նշած գործոնները, չափազանց դժվար է կանխատեսել, քանզի ո′չ պատերազմի հավանականությունն է մեզնից կախված, ո′չ համավարակի հետ կապված զարգացումները, ո′չ էլ գների աննախադեպ թռիչքը համաշխարհային շուկայում։
Հեռու մնացեք քաղաքականությունից, այլապես կմեղադրվեք հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ
Մնում է միայն հավատալ իշխանություններին, որոնք պնդում են, թե հենց այս տարվա առաջին եռամսյակում գները մեզ մոտ կկայունանան, նաև հույս ունենալ, որ եթե ոչ բոլորիս, գոնե որոշ մարդկանց վիճակը է′լ ավելի չի բարդանա, որովհետև մի կողմից թանկանում են լույսն ու ջուրը, բայց միևնույն ժամանակ, մի փոքր բարձրանում է ամենաքիչը ստացող տարեցների կենսաթոշակը, երրորդ երեխան ունեցած ընտանիքներն էլ այս տարվանից ամիսը 50 հազար դրամ կստանան։
Премьер-министр Никол Пашинян общается с жителями общины Гандзак во время ознакомления с процессом дорожно-ремонтных работ в регионе (17 августа 2020). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Մենք այս իշխանություններին հո դեմ չենք. հայաստանյան հիվանդության տեղական դրսևորումները
Հա, չմոռանամ, որ մի փոքր ավելի հանգիստ կդառնա նաև հենց իշխանավորների կյանքը։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք միշտ պրոբլեմներ են ունեցել Հայաստանի անխտիր բոլոր նախկին օմբուդսմանների հետ։ Ու ամենևին չեն թաքցնում իրենց, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունքը գործողի նկատմամբ։
Քիչ մնաց` հենց հաջորդ ամիս լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, և դրանից հետո, ինչպես պնդում են որոշ մեկնաբաններ, իշխանությունները հանգիստ շունչ կքաշեն, որովհետև վերջապես կհասնեն բաղձալի նպատակին՝ ամենայն հավանականությամբ, կունենան այնպիսի օմբուդսման, որը նրանց առանձնապես հոգս չի պատճառի։
Հայտնի է` ով կփոխարինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
Կարե՞լի է արդյոք այս ամենն անվանել վերածնունդ, ինչպես առաջարկում են իշխանությունները։ Իհա՛րկե կարելի է։ Տարվա սկզբին ամեն ինչ էլ կարելի է։ Վերջում եթե չստացվի՝ մի պատճառ էլի անպայման կգտնենք` դրանում վարպետացել ենք։
Կամ էլ ժողովրդին կպատաասխանենք ճիշտ այնպես, ինչպես էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, երբ նրան հարցրին՝ կներե′ք, բա ո՞ւր է ձեր խոստացած երկնիշ տնտեսական աճը.
«Դե, ես ուզում էի մարդկանց հույս ներշնչել»,–խոստովանեց պաշտոնյան։ Ինչ-որ ծանոթ բան չզգացի՞ք…
Որքան հիշում եմ` պատերազմի հետ կապված էլ ենք այդ նույն փաստարկը լսել։
Ուղղակի այս տրամաբանությամբ վերածննդի տարվա փոխարեն կունենանք հուսո տարի։ Համաձայնե′ք` էլի վատ չէ։
Լրահոս
0