00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«2022-ին համավարակը կավարտվի, եթե…». ԱՀԿ

© REUTERS / Fabrice Coffrini/ Pool via REUTERSԹեդրոս Գեբրեյսուս
Թեդրոս Գեբրեյսուս - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
Թեդրոս Գեբրեյսուս
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ ուղիղ երկու տարի առաջ՝ 2020 թվականի Ամանորին, Չինաստանում հայտնաբերվեց նոր վիրուսը, իսկի մասնագետները չէին պատկերացնում, թե առաջիկա տարիներին ինչպիսի արագ և արմատական փոփոխություններ տեղի կունենան հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. «2022-ին համավարակը կավարտվի, եթե…»
Ու խոսքը ոչ միայն զուտ վիճակագրական տվյալների մասին է, թեև դրանք խոսուն են՝ Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տեղեկություններով` այս երկու տարվա ընթացքում վարակվածների թիվը մոտենում է 300 միլիոնի, մահացել է գրեթե 5,5 միլիոն մարդ։ Բայց նաև որոշ կարևոր բաներ իմացանք։ Թվարկեմ դրանցից ընդամենը մի քանիսը։
Առաջին` եթե մի քանի տարի առաջ մասնագետներին ասեիք՝ կարո՞ղ եք մեկ տարում ստեղծել նոր պատվաստանյութ, լավագույն դեպքում ուղղակի կծիծաղեին.
ԱՀԿ շտաբ-բնակարանը Ժնևում - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
ԱՀԿ-ն նշել է՝ ինչպես հաղթահարել կորոնավիրուսի համավարակը
«Նման ֆանտաստիկ բան հնարավոր չէ երբեք, նոր պատվաստանյութ մշակելու և փորձարկելու համար սովորաբար պահանջվում է 4 տարի։ Առնվազն»։
Գիտե՞ք, թե որքան ժամանակ պահանջվեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար։ Հաշված ամիսներ։ Եվ ուրեմն, մի փոքր խմբագրելով հայտնի «երբեք մի ասա երբեք» ասույթը, կարելի է խորհուրդ տալ՝ «երբեք մի հավատացեք, երբ ձեզ ասում են երբեք»։
Երկրորդ հայտնագործությունը` կորոնավիրուսը հեշտությամբ տարածվում է աննախադեպ արագությամբ։ Դուք երևի արդեն չեք հիշում, որ այն ժամանակ՝ երկու տարի առաջ, հենց Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն էին հաստատ պնդում՝ դիմակ դնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, դա անարդյունավետ է։ Եվ միայն հետո ապացուցվեց, որ այս նոր հիվանդությունը տարածվում է ոչ միայն հազալիս կամ փռշտալիս, այլև այն դեպքում, երբ դուք ուղղակի զրուցում եք մարդու հետ։
2022 թվականը պետք է դառնա կորոնավիրուսի հաղթահարման տարի. ԱՀԿ տնօրեն
Թեև խոստովանենք` առնվազն մեր՝ հայաստանյան հասարակությունը, երբեք էլ առանձնապես հակված չի եղել պարտաճանաչ կերպով հետևելու դիմակ դնելու պաշտոնական հորդորներին ու պահանջներին։
Երրորդ` զարմանքով իմացանք, որ կարելի է գործի չգնալ։
Ո՞վ կպատկերացներ, որ բազմաթիվ հիմնարկներում և ընկերություններում մեծ ու փոքր շեֆերը, որոնք դեռ երեկ սպառնում էին աշխատողին հեռացնել առավոտյան նույնիսկ 10 րոպե ուշանալու համար, հիմա իրենք են բոլորին խնդրում՝ մի′ եկեք, նստեք տանն ու աշխատեք։ Եվ եթե կարծում եք, թե սա ժամանակավոր երևույթ է, սխալվում եք։
Տղան համակարգչի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Համակարգչային խաղերից կախվածությունը հիվանդություն է. ԱՀԿ
Boston Consulting ընկերությունը հսկայածավալ մի հետազոտություն է իրականացրել՝ հարցում անցկացնելով աշխարհի 190 երկրների ավելի քան 200 հազար բնակիչների շրջանում։ Նրանց գրեթե 90 տոկոսը համոզված է՝ համաճարակը հաղթահարելուց հետո էլ շարունակելու ենք աշխատել առանց աշխատատեղում երևալու։
Այո′, կորոնավիրուսային այս երկու տարիների ընթացքում լիքը նոր բաներ իմացանք թե′ ինքներս մեր, թե′ համավարակի մասին, բայց այդպես էլ անպատասխան է մնում ողջ մարդկությանը հուզող ամենագլխավոր հարցը՝ լա′վ, բա ե՞րբ է վերջապես ավարտվելու այս աղետը։
Մի ժամանակ լավատեսական կանխատեսումներ էինք լսում՝ ա′յ, բոլորը կհիվանդանան կամ կպատրաստվեն, ու կսկսվի, այսպես կոչված, «կոլեկտիվ իմունիտետի» բաղձալի ժամանակաշրջանը։
Ամիսների ընթացքում լավատեսությունը փոխարինվեց համընդհանուր հոռետեսությամբ, երբ մասնագետներն ընդունեցին, որ պարզապես սխալվել էին և այդ «կոլեկտիվ իմունիտետը» հնարավոր չէ ընդհանրապես։
Բայց շատ ճիշտ եք՝ իհարկե չափազանցնում եմ։
Հենց իր ամանորյա ուղերձում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարեց. «2022 թվականը կարող է դառնալ կորոնավիրուսի համաճարակի վերջին տարին»։
«Օմիկրոն» մանրէահիմքի պատճառով մահվան դեպքերի աճ ենք սպասում. ԱՀԿ
Ուղղակի այս պաշտոնյան վերջում ավելացրեց հավերժական «եթե»-ն, որը, սեփական փորձից էլ հրաշալի գիտեք, սովորաբար ամեն ինչ կա՛մ լիովին փոխում է, կա՛մ առնվազն խիստ բարդացնում.
«Եթե համընդհանուր արդարություն հաստատվի և պատվաստումը մատչելի դառնա անխտիր բոլորի համար»։
Համաձայնե′ք, բավական բարդ պայման է նշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։
Տեսե′ք, առաջ այդ կազմակերպությունը խնդիր էր դրել մինչև 2022 թվականն ապահովել ողջ աշխարհի բնակչության 40 տոկոսի պատվաստումը։
Всероссийский форум Здоровье нации — основа процветания России - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
«Օմիկրոն» մանրէահիմքի պատճառով մահվան դեպքերի աճ ենք սպասում. ԱՀԿ
Այսօր կարելի է արձանագրել՝ Աֆրիկայի գերակշիռ մասում այդ խնդիրը լուծված չէ։ Եվ ինչո՞ւ հեռուն գնանք՝ ախր մենք մեր հարազատ Հայաստանում էլ մինչև հիմա չենք կարողացել ապահովել այդ 40 տոկոսը։
Այնինչ այժմ արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կտրուկ բարձրացրել է նշաձողը և ասում է համաճարակը հաղթահարելու իրական հույսեր չունենաք, մինչև ողջ աշխարհում չպատվաստվի մարդկանց առնվազն 70 տոկոսը։
Երկրագնդի վրա նոր վիրուս կհայտնվի, որը սանձելն անհնար կլինի․ ԱՀԿ
Գոնե հիմա համոզվեցի՞ք, թե ինչ սխալ բան արեցինք, երբ հրաժարվեցինք ամանորյա անվերջանալի կերուխումից։ Առաջ դեռ նստած կլինենք ճոխ սեղանների շուրջը և կշարունակեինք գեղեցիկ և անիրական կենացներ խմել։ Իսկ հիմա արդեն ամսի 3-ին ստիպված ենք սթափվել ու բախվել, մեղմ ասած, ոչ այնքան հաճելի իրականությանը։
Բա ճիշտ չէ՞ր ասում Սայաթ Նովան. «Էրեգ լավ էր, քանց վուր էսօր»…
Լրահոս
0